Posts Tagged ‘ Արտագաղթ ’

Արտագաղթի թւերը ուրիշ պատմութիւն են ասում

Արտագաղթի թւերը ուրիշ պատմութիւն են ասում

    Ա‘յ ճիշտ անցեալ ամիս էր, որ տօնեցինք Հայաստանի անկախութեան 22- ամեակը, որի առիթով բնականաբար մեծ-մեծ խօսքեր հնչեցին հայ ժողովրդի «դարաւոր երազի իրականացման» մասին: Միաժամանակ մամուլը եւ կայքերը լիքն են արտագաղթի աննախադէպ ծաւալների մասին վերնագրերով: Ասւում է, որ արտագաղթը արդէն պիտի համարել ազգային անվըտանգութեան խնդիր: Այս 22 տարիներում  Հայաստանից ընդմիշտ հեռացել են 1.1 միլիոն հոգի: Սա ի՞նչ է նշանակում` դարաւոր երազի իրականացու՞մ եւ բնակչութեան այսպի՞սի արտահոսք: Արդեօք սա չի նշանակում, որ անկախութիւնը ինքնին բաւական չէ մի ժողովուրդի իր ծննդավայրում պահելու համար, որ «հայրենիք» հասկացողութիւնը այնքան հզօր չէ, որ կարողանայ մարդկանց գայթակղել, որ անտեսեն այլ երկրներում իրական կամ թւացեալ աւելի…

Read more »

«հայազ»-ը կրկին դիմումներ է ընդունում արտագաղթել է նախկին Պատգամաւորականի ատենապետը

  Ինչպէս արդէն յայտնի էր բոլոր իրանահայերին` արդէն երկար ժամանակ էր, ինչ Իրանի փոքրամասնութիւնների, այդ թւում հայերի, արտագաղթը դէպի Ամերիկա կարգաւորող Հայազ կազմակերպութիւնը նոր դիմումներ չէր ընդունում: Դրա համար զանազան պատճառների մասին էր խօսւում. ոմանք դա վերագրում էին Սիրիայի փախստականների առաջնահերթութեանը, իսկ ուրիշները Ամերիկայի կոնգրեսի կողմից յատկացւող բիւջէյի կրճատմանը: Յամենայն դէպս, այժմ վերսկսւել է նոր դիմումների ընդունումը, որը իր հերթին պիտի աշխուժացնի առանց այն էլ աշխոյժ արտագաղթը: Ի հարկէ, դոլարի արժէքի աճը իրանական ռիալի համեմատութեամբ գործում է ի շահ գաղթականների թւի նւազմանը: Այժմ ռիալով եկամուտների արժէքը մի տարւայ ընթացքում երէք անգամ իջել է եւ դրանից բացի լուրջ դժւարութիւններ գոյութիւն ունեն…

Read more »