Posts Tagged ‘ Ապրիլ 24 ’

Ինչո՞ւ Եղեռնի 100-րդ տարելիցի երկրորդ յանձնախումբ

Ինչո՞ւ Եղեռնի 100-րդ տարելիցի երկրորդ յանձնախումբ

  Պատասխանում է «Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը»     "Յոյս"-ի անցեալ համարում տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ հարցեր ենք ուղղել մեր համայնքում ակտիւ այն կառոյցներին, որոնք երկրորդ մի յանձնախումբ են կեանքի կոչել Եղեռնի 100-ամեակի ոգեկոչման համար եւ աւելացրել էինք, որ չենք ստացել որեւէ պատասխան: Այժմ վերոյիշեալ ուժերը «Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմին» անւան ներքոյ պատասխանել են մեր հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխանները ամբողջութեամբ:   Յայտարարել էք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը «կուսակցական» է, մինչդեռ նրանում անդամակցում են անձնաւորութիւններ, որոնք պարզապէս դաշնակացականներ չեն: Օրինակի համար Անդրանիկ Սիմոնեանը, Ռոզիկ Աւանէսեանը եւ Վարուժ Սուրէնեանը: Ի՞նչ պայմաններ պիտի ունենար այդ յանձնախումբը,…

Read more »

Ապրիլի 24-ի քայլարշաւ Թեհրանում

Ապրիլի 24-ի քայլարշաւ Թեհրանում

    Այս տարի ապրիլի 24-ին ի վերջոյ իրանահայութիւնը թոյլտւութիւն ստացաւ քայլարշաւել Թեհրանի փողոցներով, Ս. Սարգիս եկեղեցուց մինչեւ Թուրքիայի դեսպանատուն: Ստամբոլ քառուղուց քիչ ներքեւ, Թուրքիայի դեսպանատան առջեւ ելոյթ ունեցան Սրբազան հայրը եւ երկրի խորհրդարանում Թեհրանի ու հիւսիսային Իրանի հայութեան ներկայացուցիչ` Կարէն Խանլարեանը: ԹՀԹ առաջնորդը իր ելոյթում ասաց, որ շուտով Կիլիկիայում, Վանում եւ Մուշում Թուրքիայի կարմիր դրօշի փոխարէն ծածանւելու է հայկական եռագոյնը:   Լուսանկարները` Քաջիկ Սաֆարեան         «Յոյս» թիւ 145 4 Մայիս 2013

Read more »

1915 թւական,Ապրիլ 23-Մայիս 9, Պոլիս

1915 թւական,Ապրիլ 23-Մայիս 9, Պոլիս

  Արդէն բոլորին ծանօթ իրականութիւն է, որ 1915 թւականի Ապրիլի 24-ին Պոլսում ձեռբակալւում, աքսորւում եւ մեծամասնաբար Իթթիհադական ոճրագործների միջոցով սպանւում են հարիւրաւոր հայ մտաւորականներ, քաղաքական գործիչներ, բայց նաեւ ոչ այնքան ակտիւ բժիշկներ, վաճառականներ եւ այլն: Այդ օրն են ձեռբակալւում Դանիէլ Վարուժանը, Կոմիտասը: Սակայն երեւի ամէն մարդ չգիտի, որ դրանով հանդերձ դեռ այնքան պարզ չէր հայութեանը սպառնացող վտանգի սարսափելի մասշտաբները: Չէին ձեռբակալւել մի շարք կարեւոր դէմքեր, դրանցից ամենաերեւելին օսմանական պարլամենտի երեսփոխաններ Վարդգէսը եւ Գրիգոր Զոհրաբն էին: Դեռ տպագրւում էին հայերէն թերթերը եւ հաղորդագրութիւններ հրատարակում հայ ազգային գործիչների կառավարական անձանց հետ հանդիպումների մասին: Հետեւեալ գրութիւնը կարող է մերօրեայ ընթերցողին կենդանի պատկերացում տալ…

Read more »