Posts Tagged ‘ Աշխարհ ’

Աշխարհը` 2013-ին

Աշխարհը` 2013-ին

    Սիրիայի պատերազմից մինչեւ Ֆիլիպինի փոթորիկը օգոստոսի 21-ի առաւօտեան, լուրեր են տարածում այն մասին, որ Դամասկոսի արւարձանում քիմիական գազ է գործածւել. մի ահաւոր դէպք, նոյնիսկ սիրիական քաղաքացիական պատերազմի չափանիշերով, որը մինչ այդ խլել էր 100000 զոհեր եւ դարձել աշխարհի ամենամեծ ճգնաժամերից մէկը: Սարսափելի տեսանիւթեր, որոնք պատկերում էին զոհերի` կանանց ու երեխաների դիակները: Հետեւանքում միջազգային հանրութիւնը, որ մինչ այդ համարեա կանգնած էր դիտորդի դերում, հակազդեցութիւն ցուցաբերեց: 10 օր յետոյ, երբ անվտանգութեան պատասխանատուների կողմից հրապարակւեց դէպքի մասին հաղորդագրութիւն, ուր ասւած էր, որ Բաշար Ասադի կողմից է գործածւել քիմիական զէնքը, եւ սպանւել են 1429 մարդ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման յայտարարեց, որ խնդրել…

Read more »

Բոստոնի ահաբեկչութիւնը, լրատւամիջոցները եւ էթնիկ հարցը

Բոստոնի ահաբեկչութիւնը, լրատւամիջոցները եւ էթնիկ հարցը

    Ապրիլի 15-ին Միացեալ նահանգների Բոստոն քաղաքում կազմակերպւած էր միջազգային մարաթոն վազքի մրցութիւն, որին մասնակցում էին հազարաւոր մարդիկ` սկսնակներ (ամաթորներ), ինչպէս նաեւ պրոֆեսիոնալ (արհեստավարժ) մարզիկներ: Սակայն մասնակիցներից շատերի համար մրցութիւնը աւարտի չհասաւ: Երկու ահարկու պայթիւններից դղրդաց քաղաքը, սպանւեցին 3 մարդ, իսկ վիրաւորւեցին հարիւրաւորներ: Յառաջիկայ օրերում ոստիկանութիւնը պաշտօնապէս յայտարարում է ահաբեկչութիւնն իրականացնող կասկածեալների անունները` ազգութեամբ չեչեն երկու եղբայրներ` Թամերլան եւ Ջոհար Ցառնաեւները, որոնցից առաջինը` Թամերլանը մահացաւ ոստիկանութեան հետ փոխհրաձգութեան ժամանակ, իսկ Ջոհարը կալանաւորւել ու պարանոցի հրազէնային վնասւածքով հիւանդանոցում է գըտ-նըւում: Կրտսեր եղբայրը չի կարողանում խօսել եւ գիտակցութեան գալուց յետոյ գրաւոր ձեւով պատասխանել է ոստիկանութեան հարցերին: Ոստիկանութիւնը նրան հարցաքննում է, համագործակցողների,…

Read more »