Posts Tagged ‘ Ազատ Մաթեան ’

Բանաստեղծութիւն՝ Մեվլանա

…   Տոն օրվա պես նորից եկա, որ բանտի դռները ջարդեմ, Այս մարդակեր տիեզերքի ժանիք-ճիրանները ջարդեմ,   Յոթը անջուր մոլորակի, որ խժռում են հողեղենին, Թե ջուր լցնեմ թեժ կրակին, թե գիժ քամիները ջարդեմ:   Ինձ պես հարբած խելագարին, թե ընդունես քո հարկի տակ, Ի՞նչ իմանաս, թե ոնց պիտի եղած-չեղածները ջարդեմ:   Դռնապանը թե արգիլի, գինի լցնեմ նրա գլխին, Պահակը թե ձեռքս բռնի, նրա զույգ ձեռները ջարդեմ:   Չարխն իմ սրտով թե չդառնա, ես կպոկեմ նրան հիմքից, Երկինքն եթե դավեր դնի, դավադիր թևերը ջարդեմ:   Առատաձեռն սեղան բացել, ինձ մոտիկ հյուր ես իմացել, Սրտիս գավաթն ի՞նչ ես ջարդում, թե գինու գավերը…

Read more »

Անունը կա՛, հուսանք, որ ամանումն էլ լինի

Անունը կա՛, հուսանք, որ ամանումն էլ լինի

  Ազատ Մաթյան     Եթե ուզում էք ամբողջական գաղափար կազմել այն ամենի մասին, ինչը պակասում է մեզ՝ հայերիս, ապա մի պահ ուշադրություն դարձրեք հայ կուսակցությունների անուններին: Չէ որ կուսակցությունները կոչված են ի կատար ածելու ժողովրդի երազանքները, այսինքն այն, ինչ չկա, բայց պետք է հաստատ, որ լինի: Սկսենք այսօր արդեն «ավանդական» համարվող կուսակցություններից: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն». Ներկա վիճակով այս կուսակցությունը ոչ կարողանում է հեղափոխություն անել, ո՛չ էլ մի այլ, հեղափոխական, թե պահպանողական, իշխանամարտ, թե իշխանամետ կուսակցության հետ դաշնակցել: Ասված է, որ երկու տիրոջ միաժամանակ ծառայել չի լինի, պարզվում է, որ երբեմն մեկին ծառայելն էլ է դժվարանում: Մնում է , ոչ…

Read more »

Ազատ Մաթեանը ըստ Ազատ Մաթեանի

Ազատ Մաթեանը ըստ Ազատ Մաթեանի

  ԾՆՆԴԵԱՆ 70- ԱՄԵԱԿԻ ԵՒ ՆՈՐ ԳՐՔԵՐՒ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ  ԱՌԻԹՈՎ     ՄԱՆԿՈՒԹԻՒՆ Ծնւել եմ 1942 թւին, կամ  ինչպէս մայրս էր ասում, պատերազմի տարին: Ծնւել եմ Թեհրանում, որտեղ ճակատագրի բերումով յայտնւել էին ծնողներս՝ Ծատուր եւ Սապետ Մաթեանները, Իրանի Չարմահալ գաւառի Վերին Քոնարք գիւղից: Ես հաշւով նրանց ութերորդ զաւակն եմ: Ինձանից առաջ ծնւած եօթից մինչեւ իմ ծնւելը, պատահաբար կենդանի էր մնացել միայն մէկը՝ Ասքանազը, իսկ նրանից յետոյ ծնւած երեքից նորից պատահաբար կենդանի մնաց էլի մէկը՝ Մասիսը: Անձամբ իմ փրկութիւնը ես չգիտեմ նոյնպէս վերագըրեմ պատահականութեան, թէ՞ այն քրիստոնեայ, թէ մուսուլման սրբերին, ինչու չէ նաեւ գրբացներին ու թուղթ ու գիր անողներին, որոնց դիմել էր…

Read more »

Մաթեանը եւ ԻԱՄՄ-ն

Մաթեանը եւ ԻԱՄՄ-ն

    Ազատ Մաթեանը տարիներ շարունակ եղել է ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճիւղի նախագահը: Ինչ է եղել նրա դերը այդ միութեան հիմնադրման եւ ապագայ գործունէութեան մէջ: Այս հարցով ուղղակի դիմեցինք իրեն: Պատասխանը կտրուկ հետեւեալն էր.   Ես հիմնադրման մէջ դեր չեմ ունեցել: Ես չեմ հրաւիրւել  հիմնադիր ժողովին, որտեղ և ընտրւել է առաջին վարչութիւնը:   Ինչո՞վ ես բացատրում պարագան. Ինձ բոլոր մանրամասները յայտնի չեն , եւ  այդ մասին երբեք էլ չեմ հարցրել իմ ընկերներից: Մի անգամ ականջիս ընկաւ, որ ոմանց տեսակէտից  ես իբր շատ «դեմոկրատ» եմ համարւել, ինչը, երեւի, նշանակում էր անյուսալի տարր այն օրերի խիստ լարւած իրավիճակում, բացի դրանից կար նաեւ…

Read more »

Բաւական է զզւեցնէք

Բաւական է զզւեցնէք

  Ազատ Մաթեան     Տարիներ շարունակ խորհրդային, թե հետխորհրդային շրջանում այն տեսակետին եմ եղել, որ Սփյուռքը չպիտի միջամտի Հայաստանի ներքին և հատկապես քաղաքական գործերին, որովհետև նախ չունի դրա, ոչ իրավական և ոչ էլ բարոյական իրավունքը, և երկրորդ, որ նա իր միջամտությամբ կարող է, կամա, թե ակամա գործիք դառնալ օտար ուժերի ձեռքին, կատարելով արջի ծառայություն: Ժամանակին դեմ եմ արտահայտվել նաև երկքաղաքացիությանը, գտնելով, որ բացի վերը բերվածից, երկքաղաքացիությունը կարող է թուլացնել արտագաղթի բարոյական արգելքը: Ինչու՞ մնամ Հայաստանում, եթե արտասահմանում ապրողն էլ կարող է համարվել Հայաստանի քաղաքացի: Այն ժամանակ դեռևս ոգևորված էի այն հույսով, որ նոր պայմաններում հնարավոր կլինի զանգվածային ներգաղթը և…

Read more »