Հայկական նշանագրերի քաղաքական հանգամանքը

Հայկական նշանագրերի քաղաքական հանգամանքը

Ժիրայր Քոչարյանը     Որպես արձագանք ուղղագրության մասին «Յոյս»-ի 220 և 230  համարներում տպագրված հոդվածների, ստացել ենք հետևյալ գրությունը, որի հեղինակն է Գերմանիայում բնակվող դկ. Ժիրայր Քոչարյանը: Հոդվածը որպես զեկույց հեղինակի կողմից ներկայացվել է 2005 թվականին Երևանում կայացած տառերի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտաժողովում և ընդհանրապես վերաբերում է հայկական գրերի նշանակությանը Հայոց պատմության մեջ: Հոդվածի վերջում հեղինակը իր տեսակետն է արտահայտել հայերենի միասնական ուղղագրություն կիրառելու կարևորության մասին:   Ինչպես հայտնի է, Արշակունիների թագա-վորության ժամանակաշրջանում են տեղի ունեցել մեր պատմության ամենակարևոր իրա-դարձությունները: Տրդատի թագավորության օրոք (298-330) 301թվին քրիստոնեությունը ընդունվեց և հռչակվեց որպես պետական կրոն: Վռամշապուհի օրոք  404-405 թվականին  ստեղծ-վեցին հայկական գրերը: Քրիստոնեությունը…

Read more »

Չճանաչված Դինքը

Չճանաչված Դինքը

Հրաչ Ստեփանյան     10 տարի առաջ, 2007 թվի հունվարի 19-ին, Թուրքիայի ֆաշիստական շրջանակների կողմից կազմակերպված տեռորի զոհ դարձավ Իստանբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նա պայքարում էր Թուրքիայի հայերի ազատ ապրելու իրավունքի ձեռքբերման, հայերի և տեղացի ժողովուրդների փոխըմբռնման համար՝ դրա մեջ տեսնելով Թուրքիայի հայերի և ամբողջ Թուրքիայի ազատագրման հեռանկարը: Դինքը հավատում էր երկխոսությանը. «Թուրքերու հետ երբ կխոսիմ, ես միայն կջանամ, որ իրենք իրականությունը գիտնան», ասում է Դինքը, որովհետև «ադ ժողովուրդը մեկ բանի պետք ունի՝ գիտակցելու, գիտնալու, սորվելու։ Եվ մեր պայքարը մենք այդ ուղղությամբ կտանինք՝ ժողովրդին գիտցնել, կխոսինք, կգրենք, պայքարի մեջ ենք երկրի մեջեն»:   Անցած 10 տարիների ընթացքում…

Read more »

Արցախի անկախության հանրաքվեի 25- ամյակ

Արցախի անկախության հանրաքվեի 25- ամյակ

25 տարի առաջ, 1991 թվականի դեկտեմբերին Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որով ժողովուրդը իր հավանությունը տվեց Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ստեղծման: Այս առթիվ, նախկինում «Յոյս»-ի էջերում տպագրված նյութերի հիման վրա և քարտեզի օգտագործումով կանդրադառնանք Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության ստեղծման պատմությանը: 1) Քարտեզում կարմիր գծով ցույց է տրված Լեռնայինն Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), որ որպես անկլավ գտնվում էր Սովետական Ադրբեջանի կազմում, բոլոր կողմերից շրջա-պատված Ադրբեջանի տարածքով:  1988 թ. փե-տրվարին, երբ դեռ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում էին Սովետական Միության կազմում, Լեռնային Ղարաբաղի  Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ)Գերագույն Խորհուրդը դիմում է Երևանին, Բաքվին և Մոսկվային՝  խնդրելով իրենց մարզի անջատումը Ադրբեջանից և կցումը Հայաստանին: Թեև ոչ մի բռնություն…

Read more »

Նոր Տարի, Նոր Աշխարհայացք

Ալիս Խոդավերդյան   Նոր Տարվա շեմին սովորաբար վերագնահատում են անցյալ տարվա անց ու դարձը և լավագույն մաղթանքներով դիմավո-րում են գալիք տարին: Այս առթիվ «Յոյս»-ը, որպես իրանահայ թերթ, բնական է, որ առաջին հերթին անդրադառնա իրանահայության իրավիճակին: Անցյալ տարի ևս ընթացող արտագաղթի արդյունքում, մեր համայնքը շարունակեց նոսրանալ, և դեռ հայտնի չէ, որ այս նոսրացումը մինչև երբ է տևելու: Այսպես գնալով նվազում է իրանահայությունը քանակապես: Եթե առայժմ այս արտագաղթը ոչ մի կերպ չի կասեցվում, ապա ստեղծված իրադրության մեջ մենք պարտավոր ենք իրանահայ համայնքն ուժեղացնել որակապես: Խոսքը, ըստ էութ-յան, վերաբերում է որակյալ  նոր սերունդ պատրաս-տելու մասին: Այս նպատակի համար մեր առաջին անելիքն է նոր…

Read more »

Իրան՝ հառնող գերտերություն

Իրան՝ հառնող գերտերություն

Թարգմանեց և Ամփոփեց Ալիս Խոդավերդյանը   Հոդվածի հեղինակն է Jean-Christophe Victor-ը, որ գերմանա-ֆրանսիական Arte հեռուստակայանում վարում է Le Dessous Des Cartes (բացված քարտեզների հետ) հաղորդաշարը: Աշխարհագրական քարտեզին վերաբերվող այս հաղորդումներում ներկայացվում են նյութեր մեր մոլորակի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ:2016 թվի հոկտ.1-ի ծրագրում անդրադարձվել է Իրանի վերադարձին միջազգային հարթակ, նրա տնտեսական մարտահրավերներին, ինչպես նաև նրա դերակատարությունը Միջին Արևելյան գերանկայուն տարածաշրջանում:   Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրի հետևանքով 2016 թվականին հնարավորություն ստեղծվեց աստիճանաբար վերացնել տնտեսական պատժամիջոցները, որ երկար ժամանակ դրված էին երկրի վրա:   Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Գտնվելով Միջին Արևելքի, Կովկասի, Միջին Ասիաի և Հնդկական թերակղզու միջև, Իրանը ելք ունի հյուսիսում Կասպից ծովին,…

Read more »

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արսեն Նազարյան Ընթերցողներին հղում եմ մեր նախկին գրությունը՝ «Հայերեն ուղղագրության մասին», որը վերջերս լույս տեսավ Թեհրանի «Ալիք» օրաթերթում և «Յոյս» երկշաբաթաթերթում, յուրաքանչյուրում իրենց նախընտրած ուղղա-գրությամբ: Այնքանով, որ տեղյակ եմ, գրավոր արձագանքներ ցայժմ չեն եղել, բայց բանավոր անձնական կարգով, երկու թերթի խմբագրություններից էլ լսվեցին դրական ար-տահայտություններ ու դրվատանքի խոսքեր:   Սա ինքնին կարելի է համարել առաջին փոքր, բայց կարևոր, իրադարձություն մեզ հետա-քըրքրող հարցի կապակցությամբ:  Մի երկրորդ դրական իրադարձություն խնդրո առարկա հարցի մասին, տեղի ունեցավ վերջերս, որոշ չափով անսպասելի, անցյալ հոկտեմբեր-նոյեմբերին Միացյալ Նահանգների հայահոծ քաղաք՝ Գլենդել կատարած իմ այցելության ընթացքում: Քաղաքն ունի մեծ թվով հայ բնակչություն (ոմանց հայտարարմամբ՝ շուրջ 120.000 / հարյուր…

Read more »

Նոր Ջուղայում մեկնարկեց թատրոնի հոբելյանական տարին

Նոր Ջուղայում մեկնարկեց թատրոնի հոբելյանական տարին

Ն.Ջուղայի Ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում Դեկտ.8 –ին Հայաստանի «Օազիս»մնջախաղային թատերախումբը ներկա-յացրեց Շեքսպիրի «Լիր Արքա»պիեսը Ռոբերթ Ծատուրյանի բեմադրությամբ:Այս ձեռնարկը նը-վիրված էր Ն.Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակին, բայց որպես նախամուտք 2017 թվականի հոբելյանին: Նախքան ներկայացումը հոբելյանական հանձնախմբի անունից ելույթ ունեցավ պրն. Ն. Միրզայանցը,նա  հայտարարեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեն 1988 թ.դեկտ.7-ի Հայաստանի ահավոր երկրաշարժից զոհված 25000 հայերի հիշատակը: Նա իր ելույթում դրվատանքի խոսք ասաց պրն.Անդրանիկ Խեչումյանի հասցեին, ով արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ»մրցանակին և իր ներկայությամբ սի-րահոժար կամքով քուլիսների հետևում օգնում է «Օազիս» թատերախմբին: Նա իր ելույթում այսպես բնութագրեց օրվա առիթը-.«…Բայց ինչ-քա՜ն հետաքրքիր զուգադիպություն, նկատենք, որ սրահի անվան և մեր թատրոնի…

Read more »