Մեդիտացիա

Մեդիտացիա

 Ա. նազարյան     Ի՞նչ է մեդիտացիան Մեդիտացիա բառը* սանսկրիտում հնչում է ինչպես «դհյանա», որը հայերենում թարգմանվում է` մտակենտրոնացում, մտավարժություն, հոգե-բեռնաթափում և այլն: Չինաստանում այս բառը ձևափոխվել և փոխարինվել է «Չան» բառով, իսկ Ճապոնիայում` «Ձեն/Զեն»-ով:  Մեդիտացիան մտքերի ու պատկերների բացակայությունն է` լիարժեք գիտակցությամբ: Մեդիտացիան մաքուր գիտակցության վիճակ է, որի մեջ մտնում ենք հարատև փորձերի արդյունքում: Մտքերի առկայության դեպքում անհնար է գտնվել մեդիտացիայի մեջ: Մեդիտացիան ոչ ինքնաներշնչանք է, ոչ հիպ-նոս, ոչ տրանս, ոչ էլ մտավոր, երևակայական պատկերումներ: Մեդիտացիայի ժամանակ չեն կարող լսվել թվացյալ ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ: Շատերի մոտ են այսպիսի հարցեր առաջանում, հետևաբար նշում…

Read more »

Արդյոք Թրամփը կթուլացնի ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը

Արդյոք Թրամփը կթուլացնի ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը

Արման Տ. Ստեփանյան      Այս տարվա հունվար ամսի 20-րդ օրվանից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց իր պաշտոնավարությունը: Չնայած դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ նա սկսել է իր նախագահությունը, սակայն բոլոր աշխարհը ցնցված է նրա այս մի քանի շաբաթներում կայացրած որոշումներից: Թե' ԱՄՆ-ում և թե' աշխարհի մի շարք այլ երկրներում ցույցեր և բողոքի մեծ ալիք է բարձրացել Թրամփի և նրա վարչակազմի դեմ: Հիշեցնենք, որ նախագահական ընտրարշավից սկսած Թրամփը բազմիցս խոսել էր իր այս մի քանի օրվա գործողությունների մասին: Սկզբում դրանք այնքան իրականությունից հեռու էին թվում, որ շատերը հենց հաշվի առնելով նրա այս խոսքերը, համոզված էին, որ նա  չի կարողանա…

Read more »

Հայոց բանակի 25-ամյակը

Հայոց բանակի 25-ամյակը

Ալիս Խոդավերդյան   Ցնծա',բյուր վիշապ Հայաստան աշխարհ, Փրկության արև Վահագնիդ տեսար… Հովհ. Հովհաննիսյան     25 տարի առաջ, Արցախյան ազգային ազատագրական պայքարի թեժ օրերին, ռազմի դաշտում և պատերազմի հրի ու ծխի մեջ ծնվեց Հայոց ազգային բանակը: Դա Հայոց պատմության նոր Վահագնն էր՝ ծնված բոցերի միջից, որպես նորաստեղծ հայրենիքի տեր ու պաշտպան: Մինչ այդ արցախյան պայքարը սկսված էր կամավորների մասնակցությամբ,զինված նույնիսկ որսորդական հրացաններով: Ինքնազոհաբերման ամենավեհ դրսևորումներով հանդերձ, ցաք ու ցրիվ և անկազմակերպ ուղղությունները չէին կարող վերջնական հաղթանակի հասցնել:  Բանակի կազմակերպիչ և ստեղծող կենտրոնական դեմքը Վազգեն Սարգսյանն էր, երիտասարդ գրող, որ օժտված էր հրամանատարական և կազմակերպչական մեծ ձիրքով: Անտարակույս Հայոց նոր բանակի…

Read more »

Սև աչերը մի՛ սիրե․․․

(Ավետիք Իսահակյանի մեծ սերը)   1891 թվականին գյումրեցի 16-ամյա պատանի Ավետիք Իսահակյանը սիրահարվում է 14 տարեկան Շուշիկ Մատակյանի վրա : Այս սերը վառում է Իսահակյանի սիրտն ու հոգին ամբողջ կյանքում, բայց Շուշիկի կողմից այն չի ընդառաջվում և թողնվում է անպատասխան:  Այդ ժամանակ Աետիքը սովորում էր Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում, իսկ Շուշիկը Ալեքսանդրապոլի (Գյումրիի) հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցում: Իսահակյանը պատանի տարիքից մինչև իր կյանքի վերջը պահել է հիշատակարան, ուր գրի է առել իր տպավորությունները առօրյա կյանքից, իր հույզերը, շրջապատի հանդեպ ունեցած համակրանքն ու ատելությունը: Հիշատակարանում հաճախ ներկա է Շուշիկը, որին Իսահակյանը անվանում է նաև Շուշան կամ պարզապես Շ. : 1891 թվականին հունիսի…

Read more »

Փարիզին

Փարիզին

Քանդիս Գասպար Մուրադյանց Թարգմանեց՝ Ալիս Խոդավերդյան     Այս համարի մեր գրական բաժնում ներկայացնում ենք հետևյալ գրությունը, որի հեղինակն է իրանահայ Քանդիս Գասպար Մուրադյանցը: Այս գրությունը, որը մի տեսակ հիմն է ՝ ձոնված Փարիզին և Ժորժ Պոմպիդու Հիվանդանոցին,ճանաչվեց  որպես գեղեցիկ գրական կտոր և վերջերս հրատարակվեց Փարիզի համալսարանական հիվանդանոցների ներքին ժուռնալում :             Քանդիսը ծնվել է 1974 թվականին Թեհրանում: 1979-ին իր ընտանիքի հետ գաղթում է ԱՄՆ: Ավարտելով Լոս Անջելեսի համալասարանը,  նա որոշում է հաստատվել Փարիզում և անգլերեն դասավանդել Փարիզի տարբեր դպրոցներում ու կրթական հաստատություններում: 32 տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ: Քաջաբար պայքարելով իր հիվանդության…

Read more »

ԱՄՆ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ԲԵՐՆԻ ՍԱՆԴԵՐԶԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ԲԵՐՆԻ ՍԱՆԴԵՐԶԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան     Նա իր ընտրապայքարի ընթացքում, Ամերիկայի ժողովրդին անկեղծորեն խոստովանեց ու ասաց, որ «ԱՄՆ-ում իշխող տնտեսական ու քաղաքական համակարգը այն չափի կոռումպացված է, որ հնարավոր չէ կարողանալ մի նախագահի փոխելով երկիրը կարգավորել վերևից: Իմ նպատակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց այն է, որ օգնել ժողովրդին, ներքևից ստեղծել մի ժողովրդական քաղաքական շարժում»:  ԱՄՆ-ի քաղաքական բարեփոխականների մեջ նման անկեղծ մարդու շատ քիչ կարելի է հանդիպել: Սանդերզը ասում է իրականությունը և բացահայտում է Ամերիկայի քաղաքականության իրականությունը: Նա ասում է. «Մեր երկրի իսկական սպառնալիքը անտեսանելի իշխանությունն է, որը մի   մեծ Օխտապուսի նման իր կեղտոտ ոտքերը մեկնել է մեր քաղաքաների, նահանգների ու…

Read more »

Իրանի Նախագահ Դկ. Հասան Ռոհանիի Այցը Հայաստան

Իրանի Նախագահ Դկ. Հասան Ռոհանիի Այցը Հայաստան

Լևոն Ահարոնեան   Թեհրանից մեկնած խումբն Իրանի դեսպանատան ճաշարանում   2016 թ. Չորեքշաբթի, 21 դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դկ. Հասան Ռոհանին մէկօրեայ աշխատանքայն այցով մեկնեց Հայաստան:  Ճամբորդութիւնը ծրագրւած էր երեք օրւայ ընթացքում երեք երկրներ՝ Հայաստան, Ղազաղստան և Կիրկիզստան այ-ցելելու նպատակով, որոնք  Եւրասիական տըն-տեսական միութեան  անդամներ են, ուստի և   Իրանի նախագահի այդ մէկ օրեայ Հայաստան ուղևորութեան ծրագրի առանցքն  էր կազմում տնտեսական և առևտրական կապերի ստեղծումը: Կիրակի, 11 դեկտեմբերին, Իրանի առևտրա-արդիւնաբերական պալատից տեղեկացրեցին ինձ, որ պիտի հանդիպել դկ. Ռահնեմայիի հետ: Նա պալատի միջազգային կապերի տնօրէնն է և լաւ էր ճանաչում ինձ: Նա ասաց, որ դու ունես մի կարևոր պարտականութիւն նախագահի…

Read more »