Էմիլ Մնացականեան. Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ

Էմիլ Մնացականեան. Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքում: 14-րդ Պատգամաւորական Ժողովը իր քառամեայ գործունէութեան շրջանում յաջողեց յանձնաժողովների դրւածք առաջացնելով, ստեղծել այն ենթակառոյցը, որով պէտք է հնարաւոր դառնայ կազմել հեռա-նկարային ծրագրեր համայնքի ղեկավարման համար և ազդեցիկ հսկողութիւն ունենալ նրանց գործադրութեան վրայ:  Սակայն նոր դրւածքի ձեւաչափում պահանջւում է աւելի աշխոյժ գործունէութիւն և աւելի բարձր ներդրում պատգամաւորների կողմից: 14-րդ Պատգամաւորական Ժողովը իր լաւագոյնը փորձեց ներդնել, սակայն բարձրագոյն արդիւնքների հասնելու հեռանկարով է, որ կարևորութիւն է ստանում յառաջիկայ շրջանի ընտրութիւնները: Քւէարկութեան արդիւնքում, համայնքի լաւագոյն ուժերին Պ.Ժ.-ի կազմում ներգրաւելով …

Read more »

Ռուբիկ Սարդարեան. Առաջնահերթ խնդիրը միմեանց հանդուրժելն ու իրար հետ համագործակցելն է

Ռուբիկ Սարդարեան. Առաջնահերթ խնդիրը միմեանց հանդուրժելն ու իրար հետ համագործակցելն է

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Որն է այդ ընտրութիւնների կարորութիւնը: ՊԺ-ի որոշումներն ի՞նչ նշանակութիւն ունեն իրանահայ մարդու կեանքում: Համայնքի բարձրագոյն մարմնի ընտրութիւնները, կարծում եմ, ամենակարեւոր և դերակատար ընտրութիւններն են մեր համայնքի կեանքում: Իւրաքանչիւրիս պարտքն է լուրջ վերաբերւել եւ պահանջատէր լինել: Ազգային բոլոր գործադիր մարմինները ընտըրւում են Պատգամաւորական Ժողովում, կրթական և դպրոցների հարցերը քննարկման նիւթ են դառնում ՊԺ-ում: Համայնքի ներկայի և ապագայի մտահոգիչ հարցերը կարող են ՊԺ օրակարգում ընդգրկւել եւ որոշումներ կայացւեն այդ հարցերի շուրջ, որոնք մեծ ազդեցութիւն կարող են ունենալ մեր համայնքի կեանքում: Համայնքի ապագայի հարցերն ու ընդհանուր ռազմավարութիւնը իր վերջնական հաստատումն է…

Read more »

Մոռացւած ներգախտ Ռուս-Իրանական պատերազմը եւ Հայերը

Մոռացւած ներգախտ Ռուս-Իրանական պատերազմը եւ Հայերը

    Տասնիններորդ դարի առաջին տասնամեակներին տեղի ունեցած ռուս-իրանական կռիւները, որոնց արդիւնքում արեւելեան Հայաստանը անցաւ ռուսական կայսերու-թեան կազմի մէջ, մեծ կարեւորութիւն ունեն հայ ժողովրդի եւ յատկապէս իրանահայութեան պատմութեան մէջ: Իրանական դասագրքերի մէջ Թուրքմէնչայի պայմանագիրը կոչւում է ամօթալի (նանգին) պայմանագիր. ասւում է, որ դրանով Իրանը կորցրեց իր հողի մի մասը, սակայն, պատմական իրականութիւնն այն է, որ հայերը, Իրանում տիրող ֆէոդալական կարգերի ճնշման ներքոյ, իրենց փրկութիւնը տեսնում էին Ռուսաստանին միանալու մէջ: Դրան է վկայում Իրանի Ատրպատականից դէպի արեւելեան Հայաստան տեղի ունեցած գաղթը, որը շատ առումներով նմանում է երկրորդ աշխարհամարտից յետոյ դէպի սովետական Հայաստան կազմակերպւած գաղթին:  Հետեւեալ գրութիւնը, որը փոխ է առնւած Նազար…

Read more »

Փոքրամասնութիւնը ինչու պիտի մասնակցի պատգամաւորական ժողովին

Փոքրամասնութիւնը ինչու պիտի մասնակցի պատգամաւորական ժողովին

    ԹՀԹ պատգամաւորական ժողովի ընտրութիւնները եւ դրա նիստերում հարցերի քննարկումն ու վաւերոցումը բնականաբար կապւած են պատգամաւորների կուսակցական պատկանելութեան հարցին: Յաճախ են հնչում քննադատութիւններ ուղղւած Դաշնակցութեանը համակրող պատգամաւորներին. նրանք մեղադրւում են, որ կուսակցական շահերը գերադասում են ազգային կամ համայնքային ընդհանուր շահերին: Արդեօք կուսակցականութիւնը հակաժողովրդավարական գործոն է, թէ ընդհակառակը ժողովրդավարական համակարգի անհրաժեշտ մաս: Գուցէ կուսկացական պատկանելութեան հարցը միակուսակցական պայմաններում է, որ վերածւում է մենաշնորհի եւ միապետութեան: Կամ հարցը •ուցէ այն է, որ երբ մի կուսակցութեան յաջողում է ձեռք բերել մեծամասնութիւնը, ինչ մեխանիզմներ պիտի գործեն, որ փոքրամասնութեան մասնակցութիւնը չվերածւի անիմաստ ներկայութեան: Ո±րն է փոքրամասնութեան իրաւունքների տեղը մի ժողովրդավարական համակարգի մէջ եւ դրանք…

Read more »

Կարէն Խանլարեան. Հասունացել է բազմակուսակցութեան պահը

Կարէն Խանլարեան. Հասունացել է բազմակուսակցութեան պահը

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ–ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ: ԹՀԹ Պատգամաւորական ժողովը մեր թեմի բարձրագոյն ժողովն է, որն ի զօրու է մեր համայնքի ազգային, կրթական եւ մշակութային ամենատարբեր բնագաւարներում ռազմավարական որոշումներ ընդունել, եւ միաժամանակ հսկել տւեալ որոշուների իրականացման գործընթացքները: Հետեւաբար պատգամաւորական ժողովի գործունէութիւնն, ուղղակի եւ անուղղակի կերպով, առընչւում է մեր համայնքի անդամների ազգային, հասարակական կեանքի ոլորտներին` դպրոցներից ու միութիւններից մինչեւ պսակադրութիւն, մկրտութիւն եւ այլն: Ահա այստեղ էլ կայանում է այս ժողովի նշանակութիւնն Իրանահայ մարդու կեանքում:   Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները…

Read more »

Մովսէս Քէշիշեան. Կուսակցութիւններ միայն հայրենի հողի վրայ

Մովսէս Քէշիշեան. Կուսակցութիւններ միայն հայրենի հողի վրայ

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ–ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ: Պատգամաւորական ժողովը մեր համայնքի բարձրագոյն եւ օրէնսդիր մարմինն է, որտեղ կայանում են Թեհրանի հայոց թեմին վերաբերող կարեւորագոյն որոշումներ` թեմի առաջնորդ ընտրելուց եւ ազգային բիւջէի բաժանումից սկսած մինչեւ եկեղեցիների, դպրոցների եւ ազ•ապատկան այլ կառոյցների եւ կալւածների կառավարման վերաբերեալ ճշտւող քաղաքականութիւն: Ընտրութիւնների կարեւորութիւնը անմիջականօրէն կապակցւած են ՊԺ-ի  համայնքային կեանքում ունեցած դերակատարութիւնից: Եթէ այդ մարմնի որոշումները եւ այդ որոշումներից բխած հետեւանքները դրական լինեն, կունենանք ծաղկուն համայնք, եթէ բացասական լինեն` կունենանք դասալիք, յուսահատ, անտարբեր կամ պառակտւած համայնք: Համայնքը…

Read more »

Ռոբերտ Մարգարեան. Պատգամաւորը պատասխանատու է ժողովրդին

Ռոբերտ Մարգարեան. Պատգամաւորը պատասխանատու է ժողովրդին

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ: Համաձայն Թեհրանի հայոց թեմի կանոնադրութեան Պատգամաւորական ժողովը համարւում է թեմի բարձրագոյն մարմինը, որը ընտրում է Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին, Հաշւեքննիչ մարմնին, հաստատում է դրանցից բխող տարբեր մարմինների ու յանձնախմբերի կազմերը, վաւերացնում է տարեկան բիւջէն և վերահսկում է իր ընտրած մարմինների գործունէութիւնը և իւրաքանչիւրի գործունէութեան շրջանի աւարտին իր գնահատականն է տալիս նրանց բարոյական ու նիւթական գործունէութեանը: Կանոնադրութեամբ Պատգամաւորական ժողովին վերապահւած այս պատասխանատւութիւնները բաւարար են ընդգծելու համար դրա նշանակութիւնը: Պատգամաւորական ժողովը համարւում է նաեւ Հայոց Առաքելական…

Read more »