Պատգամաւորական Ժողովի Նիստում

Անդրանիկ Սիմոնյան   Պատգամավորական ժողովի նիստերի մասին բավականաչափ լեգենդներ ու առասպելներ էի լսել: Թե ինչպես է այնտեղ ներկայացված զանգվածը երկու մասի բաժանվում` մեկը մեծամասնություն, ամեն ինչը քամուն տալու պատրաստ, իսկ միյուս մասը պատվախնդիր փոքրամասնություն, որը ջանում է պահպանել ազգային հարստությունը և իր ազգաշահ աշխատանքով  օգնել, որպեսզի ազգային գույքը ծառայի իր նպատակին: Իհարկե, կա նաև մի այլ վարկած: Պատգամավորական ժողովում հավաքվել են մի խումբ նվիրյալներ, որոնք ցանկանում են համայնքի կապակցությամբ խորհելով կայացնել ամենալավ որոշումները։ Նրանք որոնք միայն և միայն համայնքի գերագույն շահերն են ներկայացնում և համայնքը տանում են դեպի երջանիկ ապագա: Բայց նրանց դեմ հանդիման կանգնած է ազգային դիմագծից զուրկ, ազգային…

Read more »

,,Թոք շոու,,2-ն  ՀՃՃ-ում

,,Թոք շոու,,2-ն  ՀՃՃ-ում

Յոյս   Ուրբաթ օրը, հոկտեմբերի 13-ին Թեհրանի «Արամ» սրահում տեղի ունեցաւ Հայ ճարտարապետների և ճարտարագէտների միութեան երիտասարդական միաւորի կազմակերպած «Թոք շոու»-ի 2-րդ նիստը «Իրանահայ համայնքի ներկայ իրավիճակը և ապագայի հեռանկարները» խորագրով: Ահա թեմա, որի արծարծման համար հրաւիրւել էին Արիստակէս քահանայ Շահմիրեանը , Թեմական խորհրդի նախագահ Ռոբերտ Բէգլարեանը, Արամ Շահնազարհանը, Ռոբերտ Սաֆարեանը և դկտ. Անդրանիկ Սիմոնեանը: Զրոյցի համար նկատի էր առնւած 4 առանձին թեմաներ, որոնք մէկ ամբողջութիւն էին ներկայացնում: 1-Կրթական համակարգը և դպրոցների ներկայ իրավիճակը: 2-Աշխատանքի հնարաւորութիւնները համայնքում, համակարգի ստեղծումը և համայնքի ռեսուրսների օգտագործումը: 3-Համայնքի ապագայի հարցը, թէ այն ինչպէս է դիտւում: 4-Ինչպէս կարելի է յոյս ներշնչել համայնքին, յատկապէս նորակազմ ընտանիքներին:…

Read more »

Ուղերձ Գերշն․ Տէր Գր․ Չիֆտճեանին

Ուղերձ Գերշն․ Տէր Գր․ Չիֆտճեանին

        «Յոյս» թիւ 248 14 Հոկտեմբեր 2017    

Read more »

,,Գիրք Ծաղկանց,,

,,Գիրք Ծաղկանց,,

ԲԵՐՍԱԲԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ   Դերենիկ Դեմիրճեանի ստեղծագործութեան հետքերով  Միջնադարեան շրջանում մարդկանց մտածողութիւնը սահմանափակ է եղել, նրանք կարճ մտածողութիւն են ունեցել և կարծես թէ չէին էլ ուզում զարգացնել իրենց միտքը. անգամ ոչնչացնում և խեղդում էին այն մարդկանց, որոնց մտքի թռիչքները գնում էր դէպի հեռուները, ովքեր ուժեղ երևակայութեամբ կարողանում էին մեկնաբանել ամէն ինչ. նրանց մեկուսացնում էին և ի վերջոյ մոռացւում էին հասարակութեան մէջ: «Գիրք ծաղկանց»-ի հերոսները այդ շրջանի մարդկանցից էին, որոնք ապրել են այդ միջավայրում: Այդ խաւարի մէջ ի յայտ է եկել մի պատանի Զւարթ անունով, որին ուղարկում են վանք կրօնական մարդ դառնալու, քանի որ նա ունէր բանաստեղծական շնորհք և ուժեղ երևակայութիւն, որոնք…

Read more »

Հայաստան-Սփիւռք համաժողովի հետ

Հայաստան-Սփիւռք համաժողովի հետ

Սեպտեմբերի 20-ին ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները և մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ: Համաժողովի լիագումար նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հոգածության ներքո են անցել համաժողովի կազմակերպչական աշխատանքները: Սփյուռքի նախարարը շեշտեց, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները կուսումնասիրվեն և արծարծված խնդիրները լուծումներ կստանան: «Համաժողովի բոլոր զեկուցումները կամբողջացվեն, որից հետո կկազմվի և լույս կտեսնի համաժողովի զեկուցումների ժողովածուն», – նշեց նա: Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայապահպանության  հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների  արդյունքները: Անդրադառնալով Սփյուռքի ուծացման խնդիրներին՝ նախարարը նշեց. «Մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, ինչի արդյունքում արագանում է ուծացման գործընթացը։ Մյուս…

Read more »

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

ՇԱՐԻՍ ՄԵԼՔՈՄ ԱԲԳԱՐ         Իրանահայ վաստակաւոր ուսուցիչ, հմուտ գրաշար, սրբագրիչ, աւելի քան 50 տարիների աշխատանքային և ստեղծագործական վաստակով հարուստ, խոնարհ արձակագիր, Իրանահայ և Հայաստանի գրողների միութեան անդամ՝ Նազար Շահվերդեանը ծնւել է 1936 թւականին՝ Իրանի Բուրւարի գաւառի Շափուրաբադ կամ տեղի բար-բառով Շաւրաւա գիւղում:      Նախնական կրթութիւնն ստացել է գիւղի վարժատանը՝ վարժապետ Սարգսի մօտ, իսկ երբ ընտանիքով փոխադրւում են Թեհրան՝ շարունակում է իր ուսումը Հայոց «Դանայի» և «Քուշեշ-Դաւթեան» ազգ. դպրոցներում:      Նազար Շահվերդեանը նիւթական ծանր պայմանների հետևանքով ստիպւած է լինում թողնել ուսումը, սակայն նոյն դպրոցի դասաւանդող ուսուցիչ և բանաստեղծ՝ Ոստանիկը օգնութեան է հասնում և նա որպէս իր սանը կարողանում է…

Read more »

Խմբագրական

ԱՆԴՐԱՆԻԿ  ՍԻՄՈՆՅԱՆ   Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի օրերին: Այս համաժողովի մեկնարկը տրվեց հայտարարվածից էլ դեռ մէկ օր առաջ: Նախ գրանցում ՀՀ Սփյուռքի նախարարությունում, իսկ երեկոյան ընդունելություն Երևանի «Փարավոն» հանգստի համալիրում: Սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 8-ից, հրավիրյալները, Կարեն Դեմիրճյանի անվան համալիր մեկնելու համար հավաքվել էին Հանրապետության հրապարակում: Ժամը 10-ին սկսվում է  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որը վարում է ՀՀ Սփյուռքի նախարար տիկին` Հրանուշ Հակոբյանը: Նախագահությունում նստած են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ` պարոն Բակո Սահակյանը և Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսը, որոնք նույն հերթականությամբ էլ ելույթ…

Read more »