Թեհրանի գրքի այգին՝ աշխարհի ամենամեծ գրախանութը

Թեհրանի գրքի այգին՝ աշխարհի ամենամեծ գրախանութը

Թեհրանի Աբբասաբադի բլրի վրա  կանգնած  է մշակութային ու ազգային կենտրոնների հոյակապ մի համալիր: Այդ կենտրոններից մեկը մշակույթի,գրքի ու գիտության ոլորտում եզակի նախագիծ է, որը մի քանի տարվա աշխատանքներից  հետո հանձնվել է շահագործման: Թեհրանի գրքի այգին հանդիսանում է աշխարհի ամենամեծ գրախանութը: Թեհրանի գրքի այգին համարվում է Իրանում իսլամական հեղափոխությունից հետո իրականացված մշակութային ամենախոշոր նախագծերից մեկը, որի բացումը կատարվել է  հուլիսի 3-ին, Թեհրանի քաղաքապետ՝ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի և մի խումբ մշակույթի գործիչների  ներկա-յությամբ: Թեհրանի գրքի այգին գտնվում է Աբասաբադի տարածքում` Իրանի ազգային գրադարանի, գիտությունների, պարսից գրականության ու լեզվի ակադեմիաների,  արվեստի այ-գու և Սրբազան պաշտպանության թանգարանի  հարևա-նությամբ: Թեհրանի գրքի…

Read more »

Հայաստանը ամենաապահով վայր՝ զբօսաշրջիկների համար        

Հայաստանը ամենաապահով վայր՝ զբօսաշրջիկների համար        

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարևոր ուղղություն: Նա, մասնավորապես, ներկայացրել է այն գեղատեսիլ վայրերը և Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին: «Հայաստանը հաճախ են անվանում «թանգարան բաց երկնքի տակ»: Այն այցելուներին ներկայացնում է ժամանակակից հասարակության և հարյուրամյա ավանդույթների միասնություն, մշակույթային մի վայր է, որտեղ արևմտյան ապրելակերպը հիմնված է արևելյան ավանդույթների վրա: Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ Հռոմից դեռևս 79 տարի առաջ: Գառնիի հեթանոսական տաճարից բացի Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, անթիվ պատմական գտածոներ,…

Read more »

Խմբագրական

Խմբագրական

Տասներկուերորդ հաստատման ու երդմնակալության արարողությունների ականատեսը եղանք: Հաստատման արարողությունը Ժողովրդի տված ձայնի ու կրոնապետի կամքի միասնականության պատկերն է: Անկախ այն բանից, թե այդ երկու երևույթները որքանով են միմյանց հետ համընկնում,Կրոնապետը հաստատման ձայն է տալիս ժողովրդական կամքի վերջնական արտահայտությանը, քանզի Իսլամական կարգերի ձևավորումից ի վեր այդ գործոնը համարվել է իշխող կառույցի հաստատման օգտին տրված հավաստագիր: Եթէ հաստատման արարողությունը  շիա  հոգևորականության միջոցով  պրեզիդենտին հաստատելու հավելյալ երաշխիք է և միայն ներքին արժեք ու կշիռ ունի և միջոց է երկրի մեջ գործող տարբեր գաղափարական մոտեցումների, կամքի մի մասը պրեզիդենտին հասկացնել տալու համար,երդմնակալությունը  ամբողջովին արտաքին նշանակություն ունեցող երևոյթ է և ունի տարածաշրջանային ու միջազգային նշանակություն:…

Read more »

Արմէն պրեսն ու Իռնան զարգացնում են Իրանի և Հայաստանի կապերը

Արմէն պրեսն ու Իռնան զարգացնում են Իրանի և Հայաստանի կապերը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հինավուրց մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, իսկ Իրանի մշա-կույթն ու պատմությունը շատ կարևոր են հայերի համար: Իրանական պետական IRNA լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Նա հիշեցրել է, որ վերջերս «Արմենպրես»-ի ֆոտո-թղթակիցն այցելել է Իրան և լուսանկարել այդ երկրի հարուստ ու հինավուրց մշակութային ժառանգության նմուշները, Իրանում հայկական մշակութային կոթողները: Այս լուսանկարները հետագայում կարող են ներկայացվել ցուցահանդեսի տեսքով: Արամ Անանյանը շեշտել է Երևանի և Թեհրանի միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդեն իսկ կան որոշակի զարգացումներ, մասնավորապես, հայ-իրանական համատեղ ընկերությունների բացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Հայաստանում…

Read more »

Լիլիթ Տոնականյան

Read more »

Տու 154-ի կործանման 8-րդ տարին

Տու 154-ի կործանման 8-րդ տարին

Ահա այդ առիթով էլ լոյս ենք ընծայում նոյն դէպքի հետ կապված «Յոյս»-ի յօդւածը       Շամլուն ասում էր «Ես համընդհանուր ցաւն եմ, ինձ պոռթկա»: Մեր օրերում «թռչող դագաղ» ՏՈԻ 154 ԷՄ-ի կործանումի հետքից եկած համընդհանուր ցաւը ոչ թէ պոռթկալու, այլ տանելու ծանր բեռ էր, լուռ  ու տխուր կուլ տալու դառն իրականութիւն: Նրանք ուրախ ու զւարթ հաւաքւել էին ճանապարհորդելու համար: Նրանք կեանքով ու խանդավառութեամբ լեփլեցուն էին: Ոչ մի հոգս չկար, իհարկէ, եթէ անհարկի ուշացումն ու դանդաղկոտութիւնը հոգս չհամարենք: Իսկ թէ յետոյ ինչ անցաւ` մենք դա չգիտենք: Թռիչքից անցաւ 16 րոպէ: Կործանում: Հող էիր և հող դարձար: Երբեք այն արագութեամբ ոչ…

Read more »

Տօնւեց Իրան-Հայաստան Առևտրական պալատի հիմնադրման 22-ամեակը

Տօնւեց Իրան-Հայաստան Առևտրական պալատի հիմնադրման 22-ամեակը

Լևոն Ահարոնեան     1990 թւին Խորհրդային Միութեան ամբողջ տարածքում մի նոր մտածողութիւն առաջացաւ, որն ազդա-րարում էր ազատութեան ու դեմոկրատիկ կար-գավիճակի նախադրեալների հաստատում և որը կատարւեց ժամանակի Սովետական Իշխանութեան գլխաւոր քարտուղար Գորբաչևի միջոցով: Այդ հասարակական-քաղաքական շարժումը կոչւեց Պրեստրոյկա: Այդպիսով նախկին սովետական 15 հանրապետութիւնները միանշանակ ձգտելով ազատութեան ակնկալում էին անկախութիւն ձեռք բերել, որոնցից էր նաև  Հայաստանը:                                       Ես հանգուցեալ կնոջս հետ 1990 թւի մարտ ամսին ժամանել էի Ռուսաստան, այնուհետ Հայաստան, որ այդ ուղևորութեան անցուդարձի մասին հանգամանօրէն  անդրադարձել եմ իմ «Փոթորկոտ կեանքիս օրերը» գրքում:…

Read more »