22 տարի անկախութիւն, 6 ընտրութիւններ

 
 
 
1991
17 հոկտեմբեր
 
 
Մրցակիցներ`
Լեւոն Տէր Պետրոսեան (ՀՀՇ), ձայների 83%-ը
Պարոյր Հայրիկեան (Ազգային ինքնորոշում միաւորում), ձայների 7.2 %-ը
Սօս Սարգսեան (Դաշնակցութիւն), ընդհանուր ձայների 4.3%-ը
 
Մասնակցողների թիւը`
1260433
քւէարկման պայմանները լրացնող  բնակչութեան 70%-ը
 
Ընտրութիւնների ընթացքը եւ յետոն
Սա Հայաստանի անկախացման եւ երրորդ հանրապետութեան  հռչակումից յետոյ առաջին նախագահական ընտրութիւններն էին եւ միակը ՀՀ վեց նախագահական ընտրութիւններից, որից յետոյ չհնչեցին կեղծիքի մեղադրող ձայներ: Տէր Պետրոսեանը յաղթեց իր մրցակիցներին ձեռք բերած քւէների մեծ տարբերութեամբ:
 
 
1996
22 սեպտեմբեր
 
 
Մրցակիցներ`
Լեւոն Տէր-Պետրոսեան  (ՀՀՇ), 646888 ձայն, ընդհանուր ձայների 51.3%-ը
Վազգէն Մանուկեան (ԱԺՄ), 516129 ձայն, ընդհանուր ձայների 41%-ը
Սերգէյի Բադալեան (Հայ կոմունիստական կուսակցութիւն),  79347 ձայն, ընդհանուր ձայ-ների 6.3%-ը
Մասնակցողների թիւը`
                1308548
                Քւէարկման պայմանները լրացնող բնակչու-թեան 60 %-ը
 
Ընտրութիւնների ընթացքը եւ յետոն
Ընտրութիւններից յետոյ մեծ բողոքներ տեղի ունեցան Վազգէն Մանուկեանի համակիրների կողմից, որոնք Տէր-Պետրոսեանին մեղադրում էին կոպիտ ընտրական խախտումների մէջ: Բողոքող ամբոխը մի միջադէպում յարձակւեց ազգային ժողովի վրայ, այն գրաւելու միտումով: Տէր Պետրոսեանի կառավարութիւնը բողոքը ճնշելու համար տանկեր դուրս բերեց Երեւանի փողոցները եւ օգտագործեց բռնի ոյժ: Բռնի գործողութիւնների մէջ դեր ունէին Վանօ Սիրադեղեանը եւ Վազգէն Սարգսեանը:
 
 
1998
Առաջին փուլ` 16 մարտ
Երկրորդ փուլ` 30 մարտ
 
 
Մրցակիցներ`
Ռոբերտ Քոչարեան, 545938 ձայն, ընդհանուր ձայների 38.5%-ը
Կարէն Դեմիրճեան (Սոցիալիստական կուսակցու-թիւն), 431967 ձայն, ընդհանուր ձայների 30.5%-ը
Վազգէն Մանուկեան (ԱԺՄ), 172449 ձայն, ընդհանուր ձայների 12.2%-ը
Սերգէյի Բադալեան  (Հայ կոմունիստական կուսակ-ցութիւն), 155023 ձայն, ընդհանուր ձայների 10.9%-ը
Պարոյր Հայրիկեան (Ազգային ինքնորոշում միա-ւորում), 76212 ձայն, ընդհանուր ձայների 5.4%-ը
 
Ռոբերտ Քոչարեան, 908613 ձայն, ընդհանուր ձայների 58.9%-ը
Կարէն Դեմիրճեան (Սոցիալիստական կուսակցու-թիւն), 618764 ձայն, ընդհանուր ձայների 40.1%-ը
 
Մասնակցողների թիւը`
քւէարկողների թիւը` 1,456,109
 
քւէարկողների թիւը`1,567,702
 
Ընտրութիւնների ընթացքը եւ յետոն
Վաղ ընտրութիւնների պատճառը Լեւոն Տէր Պետրոսեանի հրաժարականն էր: Տէր Պետրոսեանը իր երկրորդ ընրտրութիւնից երկու տարի յետոյ, հէնց իր դաշնակիցների` Վազգէն Սարգսեանի եւ իր վարչապետ Ռոբերտ Քոչարեանի հետ Ղարաբաղի հարցի լուծման վրայ տարակարծութեան պատճա-ռով հրաժարւեց իր պաշտօնից: Հակառակորդներն ասում էին, որ Լեւոնը ուզում է «ծախել Ղարաբաղը», իսկ Տէր Պետրոսանը յայտարարում է, որ իր հրա-ժարականը նշանակում է, որ Հայաստանում պարտւել է խաղաղութեան եւ արժանապատիւ հաշտութեան կուսակցութիւնը:
 
 
2003
Առաջին փուլ` 19 փետրւար
Երկրորդ փուլ` 5 մարտ
 
 
Մրցակիցներ`
Ռոբերտ Քոչարեան, 710674 ձայն, ընդհանուր ձայների 49.48 %-ը
Ստեփան Դեմիրճեան, 399757 ձայն, ընդհանուր ձայների 28.22%-ը
Արտաշէս Գեղամեան, 250145 ձայն, ընդհանուր ձայների 17.66%-ը
Արամ Կարապետեան, 41795 ձայն, ընդհանուր ձայների 2.95%-ը
Վազգէն Մանուկեան, 12,904 ձայն, ընդհանուր ձայների 0.91%-ը
 
Ռոբերտ Քոչարեան, 1044591 ձայն, ընդհանուր ձայների 67.45%-ը
Ստեփան Դեմիրճեան,  504011 ձայն, ընդհանուր ձայների 32.55%-ը
 
Մասնակցողների թիւը`
 1,426,223  (63.21%)
 
 1,548,602  (67.04%)
 
Ընտրութիւնների ընթացքը եւ յետոն
Այս ընտրութիւնները անց է կացւում 1999 թւականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի վրայ զինեալ յարձակման շւաքի ներքոյ: Քոչարեանի բուն մրցակից Ստեփան Դեմիրճեանը Կարէն Դեմիրճեանի տղան է, որը Վազգէն Սարգսեանի հետ սպանւել է հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան ընթացքին: Ընտրութիւններից յետոյ տեղի ունեցան բողոքի ցոյցեր, որոնք բռնի միջոցներով ճնշւեցին իշխանութիւնների կողմից:
 
2008
փետրւար 19
 
 
Մրցակիցներ`
Սերժ Սարգսեան / 862,369 ձայն, ընդհանուր ձայների 52.82%-ը
Լեւոն Տէր-Պետրոսեան / 351,222 ձայն, ընդհանուր ձայների 21.50%-ը
Արթուր Բաղդասարեան / 272,427 ձայն, ընդհանուր ձայների 17.70%-ը
Վահան Յովհաննիսեան / 100,966 ձայն, ընդհանուր ձայների 6.20%-ը
Վազգէն Մանուկեան` 21,075 ձայն, ընդհանուր ձայների 1.30%-ը
 
Մասնակցողների թիւը`
1,632,666 (69%)
 
Ընտրութիւնների ընթացքը եւ յետոն
Լեւոն Տէր-Պետրոսենը 10 տարի քաղաքականութիւնից հեռու լինելուց յետոյ, մասնակցում է ընտրութիւններին եւ սկզբից յարձակւում է իշխանութիւնների վրայ որպէս «աւազակախումբ» ու պահանջում է, տեղի ունենայ հոկ-տեմբերի 27-ի ամբողջական բացայայտում:
Ընտրութիւնների արդիւնքների յայտարարութիւնից  յետոյ, Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարած ՀԱԿ-ը մեղադրում է պետութեան մեծ կեղծիքների մէջ: Հանրահաւաքների շարանը հասնում է «Ազատութեան հրապարակ» , որի վրայ յարձակւում են իրաւապահ ուժերը մարտի մէկին. սպանւում են 8 ցուցարարներ եւ վիրաւորւում  տասնեակ ուրիշներ:
Դաշնակցութիւնը 1991-ից յետոյ առաջին անգամ ներկայացնում է անկախ թեկնածու` Վահան Յովհան-նիսեանին, որը ձեռք է բերում քւէների 6 տոկոսը: Թէեւ իրենք դաշնակցականներն էլ խօսում են կեղծիքների մասին, յետընտրական շրջանում միանում են Սերժ Սարգսեանի կազմած կոալիցիային:
 
2013
փետրւար 18
 
 
Մրցակիցներ`
Սերժ Սարգսեան
Րաֆֆի Յովհաննիսեան
Հրանտ Բագրատեան
Պարոյր Հայրիկեան
Անդրէաս Ղուկասեան
Արման մելիքեան
Վարդան Սեդրակեան
 
Ընտրութիւնները ընթացքի մէջ են
Այս նախագահական ընտրութիւնների իւրայատ-կութիւնը երկրի կարեւոր քաղաքական ուժերի բացակայութիւնն է: Լեւոն Տէր-Պետրոսեանի ղե- կավարած ՀԱԿ-ը, Ծառուկեանի Բարգավաճ Հա-յաստան կուսակցութիւնը եւ Դաշնակցութիւնը թեկ-նածուներ չեն առաջադրել ներկայ ընտրութիւնների համար: Այս պայմաններում նախատեսւում է Սերժ Սարգսեանի յաղթանակը մեծ տարբերութեամբ: Հաւանաբար չեն լինելու նաեւ յետընտրական մեծ բողոքներ եւ ընտրութիւնները անց են կացւելու խաղաղ պայմաններում:
Այս շրջանի խաղաղ մթնոլորտը մի քանի օր խախտւեց թեկնածու Պարոյր Հայրիկեանի դէմ մահափորձի պատճառով: Այդ մահաձորձի մասին հետաքննութիւնների արդիւնքները դեռ չեն յայտարարւել:
 
 
«Յոյս» թիւ 141
23 Փետրւար 2013
 

    Tags: , , , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *