«Գարեգին Նժդեհ» ֆիլմը եւ այսքան խօսք ու զրոյց

 
 
Փետրւարի 27-ին Երեւանի կինօ Մոսկւայում տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհ ֆիլմի առաջին ցուցադրութիւնը: Սակայն սա սովորական պրեմիերա չէր: Ներկայ էին երկրի նախագահը, վաչապետը եւ այլ պետայրեր: Ֆիլմը դեռ չցուցադրւած քննադատւել էր որպէս նախագահական քարոզարշաւի մաս, եւ դաշնակցական անւանի Գարեգին Նժդեհի անունը նշւել որպէս Հանրապետական կուսակցութեան գաղափարախոօսութեան խորհրդանիշ: Բայց ո՞վ է Գարեգին Նժդեհը, ո՞վքեր են ֆիլմի բեմադրիչն ու ֆինանսաւորողները:
 
Ո՞Վ Է ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ
ՙ168 ժամ՚ Թերթն անդրադառնում է ինտերնետային տիրույթում` “Գարեգին Նժդեհ” ֆիլմի շուրջ քննադատություններին եւ նկատում.
“Քննադատության դոզան եւ այն լրջությունը, որով “Գարեգին Նժդեհ” հայրենակցական միությունը կամ շատ այլ քաղաքացիներ խոստանում են բոյկոտել ֆիլմը, նույնքան համոզիչ է, որքան “Յա Գարեգին Նժդեհ” արտահայտությունը:
Ի վերջո Հրաչ Քեշիշյանն էլ ամենեւին Փարաջանով չէ, եւ նրանից պետք չէ ակնկալել կինոշչեդեւր: Նա ժամանակակից գործարար է, ով հաջողել է մտնել կինոարտադրություն եւ իր պատկերացմամբ` նկարել հայրենասիրական ֆիլմեր:
Կարող էր գումարներն այլ կերպ տնօրինել մսխել խաղատանը, խանութ կամ ռեստորան բացել: Սակայն նախընտրել է նկարել “Սպանված աղավնին”, “Մի վախեցիր”, “Երեք ընկեր” եւ էլի մի քանի ֆիլմեր,-եզրակացնում է հոդվածագիրը, շարունակելով.
-Այս նոր ֆիլմը փորձ է շարժելու պատմական ֆիլմերի վաղուց  կանգնած անիւը: Ֆիլմը չհավանեցիք` կարող եք ստեղծել ավելի լավը: Գումարի  խնդիր կա: Այո, կա: Անգամ   Արտավազդ  Փելեշյանը չի կարողանում անհրաժեշտ գումար հավաքել իր նոր ֆիլմի համար …
Թերեւս ենթագիտակցության մակարդակում դժգոհության ալիքի պատճառը հենց սա է. Արտավազդ Փելեշյանը չի կարողանում իր մտահղացումն իրականացնել, իսկ Հրաչ Քեշիշյանը հաջողացնում է ֆիլմը ֆիլմի հետեւից թողարկել:
Ամեն դեպքում Նժդեհի մասին պատմող կինոնկարն ամբողջությամբ դիտելուց հետո միայն հնարավորություն կլինի գնահատել` որքանով էր նպատակահարմար կյանքի ընթացքում այդքան տանջանքներ կրած Գարեգին Նժդեհին անհանգստություն պատճառել նրա մահից հետո”,-եզրակացնում է հոդվածագիրը:
 
 
ԿԱՅՔԵՐՈՒՄ
 
«ԻՆՉ ԿԱՆԵՐ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՀԵՏ, ԵԹԵ ԻՄԱՆԱՐ ՈՐ ՎԵՐՋԻՆՍ ԻՐԱ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ Ա ՆԿԱՐՈՒՄ»
Տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է նկարահանվել Գարեգին Նժդեհի կյանքին նվիրված գեղարվեստական կինոնկար, առիթ է տվել ակտիվ քննարկում ծավալել սոցիալական ցանցերում և առանձին կայքերում: Իսկ այն փաստը, որ ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, էլ ավելի սուր երանգներ է հաղորդել այդ բանավեճին: Դեռևս չկայացած կինոնկարի մասին մարդիկ արդեն իսկ վերապահումներով են խոսում՝ հաշվի առնելով բեմադրիչի և նրա գործընկերների նախկին աշխատանքները: Ֆեյսբուքյան հանրությունն այս իմաստով շատ ավելի կտրուկ և անվերապահ է: Այսպես, Facebook-ի օգտատեր Արամ Մխոյանն իր էջում գրում է.«Ո՞վ կարա առանց հայհոյանքի ասի, թե ինչ կաներ Գարեգին Նժդեհը Հրաչ Քեշիշյանի հետ, եթե իմանար, որ վերջինս իրա մասին ֆիլմ ա նկարում»:
Akumb.am կայքում Impression անունով հանդես եկողի գրառումը հագեցած է անթաքույց սարկազմով. « էս հայ կլիպա-սերիալադիրիժորների փառասիրությունն ա անզսպելի՞, թե՞ իրենց ծիծաղի առարկա դարձնելու ենթագիտակցական մղումը: Քեշիշյան՝ Նժդե՞հ: Ուրեմն էս Նժդեհը նստած ա լինում դիվանին, մեկ էլ գալիս ա Նազենի Հովհաննիսյանը, կապ չունի, որ կապ չունի, սենց անպայման զեփյուռ մակնիշի քամի ա բաձրանում էդ պահին, ինչ-որ տեղից մոմեր են հայտնվում (կասկածում եմ, որ Հրաչն ա տնից բերում), վարդի թերթիկներ, Լիլիթ Հովհաննիսյանն էլ սաունդթրքում ա (ու՞ր ա թե՝ տառ եմ կուլ տվել), ու ամենավերջում, երբ Նազենին սենց գզգզած մազերով ուզում ա կոնյակի բաժակը ցած դնի, սիգարետն էլ հանգցնի, Նժդեհը, ըստ սցենարի, շոյելով Նազենու գլուխը, որ կհանգչի յուր կրծքին, ասում ա՝ երբ գլուխդ կդնես բարձին, որ քնանաս, մի պահ մտածիր քո ազգի մասին…. fade away էֆեկտ, ու երբ գրվում են տիտրերը, մեկ էլ լսվում ա, թե Նժդեհի դերասանը ոնց ա գոռում՝ արա այ անասուն, ախր էդ Անդրանիկի բառերն էի՜ն….
Իսկ ահա կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սոցցանցի իր էջում նշում է. «Մի կադրից արդեն պարզ է` ագռավները փորձում են արծիվ ձեւանալ: Պատրաստվում է հերթական կեղծ ու պաթեթիկ խայտառակություն` մեր իսկ փողերով:Նժդեհի անվան Սուրեն Սպանդարյանի արձանն ու հրապարակը` հարակից դախլաներով ու գիշերային ակումբներով:Հմեկական սերիալ…»
Ի դեպ, Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է աշխատանքային լուսանկարներ նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումներից: Ֆիլմը նվիրված է Գարեգին Նժդեհին: Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Դերասանական կազմում ընգրկված են ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի և սիրված դերասաններ՝ Խորեն Լևոնյան, Արտաշես Ալեքսանյան, Վարշամ Գևորգյան, Շանթ Հովհաննիսյան և այլք: Ֆիլմի նկարահանումները սկսվել են Գյումրիում բավականին սուղ միջիցներով: Այժմ աշխատանքային անձնակազմը գտնվում է Վարշավայում : Նկարահանումները շարունակվում են: Ի դեպ, ֆիլմի նկարահանումների համար արտասահմանից հրավիրվել է գլխավոր նկարիչ: Հատուկ էֆեկտների մասնագետ Անդրեյ Նովիկն ասել է, որ շատ գոհ է թիմի պրոֆեսիոնալիզմից: Դեռ որոշված չէ, թե ով կլինի ֆիլմի սաունդթրեքի հեղինակը, բայց ամենայն հավանականությամբ, այդ գործը կվստահվի Հայկոյին:
Աղբիւր` Հրապարակ / Հոկտեմբեր 29, 2012
 
«Յոյս» թիւ 140
9 Փետրւար 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *