Հասարակական բռնութիւնը եւ լրատւամիջոցները

 
Լրատւամիջոցների, յատկապէս հեռուստատեսութեան, կինոյի եւ նորերս ինտերնետի կապը հասարակութեան մէջ տեղի ունեցող բռնի յանցագործութիւնների հետ, միշտ էլ հետաքրքրել է հասարակագէտներին: Լրատւամիջոցները յաճախ մեղադրւել են, որ արձագանքելով քաղաքացիների բռնի արարքներին, օգնում են դրա տարածմանը: Իսկ կինօն, սերիալները եւ հանրամատչելի գրքերը քննադատւել են այն բանի համար, որ ոճրագործութիւնը ներկայացնում են հմայիչ կերպով եւ կամայ թէ ակամայ երիտասարդութեանը քաջալերում են յանցագործութեան ուղղութեամբ: Լրատւամիջոցների, ֆիլմերի ու սերիալների արտադրողները, իհարկէ, իրենց պաշտպանում են ասելով, որ իրենք միայն արտացոլում են հասարակութեան մէջ գոյութիւն ունեցող իրականութիւնը եւ ո’չ թէ ստեղծում այն: Վերջերս ինտերնետային կայքերը եւ սոցիալական ցանցերը եւս մեծ դեր են խաղում բռնի յանցագործական արարքների պատկերները հասարակութեան լայն խաւերի մէջ տարածելու գործում եւ այս հարցում դարձել են թիւ մէկ մեղադրեալը: Յարմար գտանք մի երկու յօդւածով անդրադառնալ այս երեւոյթին:
 
ԶՈՒՐԳԻՐԻ ՖԻԼՄԵՐԸ` ԶՒԱՐՃԱԼԻՔԻ ՄԻՋՈ՞Ց
 
Ռոբերթ Սաֆարեան
 
 
Բռնի կողոպուտի նոր ֆիլմեր եւ լուսանկարներ
Գողերը ղամէով (մեծ դաշոյն) անցորդին սպառնալով, պահանջում են պայուսակն ու բաճկոնը յանձնի եւ երբ նա մերժում է, յանցագործների մէկը բռնի կերպով նրա գոյքը վերցնելուց յետոյ հարւածում է նրա գլխին:
Սրտաճմլիկ ֆիլմ դանակի սպառնալիքով բռնի յափշտակութեան մասին. մեղադրեալը նախ հերքում է իր մեղքը, սակայն նկարահանւած ֆիլմը տեսնելուց յետոյ խոստովանում է:
բռնի յափշտակութեան ձեռնարկած 4 յանցա-գործերից երկուսը մահապատժի են դատապարտւել:
Վերջերս իրանական մամուլի էջերը եւ ինտերնետային կայքերը լեփ-լեցուն են այս եւ նման լուրերով: Երիտասարդների եւ անչափահասների յանցագործութիւնը, իհարկէ, ոչ նոր խնդիր է, ոչ էլ սահմանափակւում է Իրանի հասարակութեանը, սակայն ինչու է միանգամայն այսպիսի լայն արձագանք  գտնում լրատւամիջոցներում:
Անմիջական պատճառը 4 յանցագործների բռնի գողութեան ֆիլմն է, որն ինտերնետի միջոցով հանրութեան է ներկայացւել, ինչպէս նաեւ այլ դէպքերի լուսանկարները, որոնք ցայտում ձեւով ցուցադրում են այդպիսի յանցագործութիւններում գործադրւող անխղճութիւնն ու վայրագութիւնը:
 
Յանցագործները երիտասարդներ են
Լոյս տեսած պատկերների ցնցիչ տպաւորութիւնը յաճախ այն պատճառով է, որ յանցագործները մեծամասնաբար երիտասարդներ եւ պատանիներ, նոյնիսկ երեխաներ են: Դա հասարակութեանը դնում է դժւար դրութեան առջեւ. վերջիվերջոյ, սրանք այս հասարակութեան մէջ դաստիարակւած մարդիկ են: Դատական մարմիններն ու կարգապահ ուժերը խոս-տանում   են, որ  ամենակտրուկ ձեւով են հակազդելու նման դէպքերի, եւ ոչ մի ներողութիւն յանցագործների կողմից ընդունելի չի լինելու: Արդէն վերջին  դէպքի մեղադրեալներից երկուսը դատապարտւել են մահապատժի, իսկ միւս երկուսը երկարատեւ ազատազրկման: Այսպիսի խիստ մօտեցում, հաւա-նաբար հարկաւոր է սովորական քաղաքացու մօտ անապոհովութեան զգացումը վերականգնելու հա-մար, սակայն, դա դժւար թէ կարողանայ հարցը արմատապէս լուծել: Երիտասարդ յանցագործները, որպէս դրդապատճառ յաճախ մատնանշում են իրենց ընտանիքի նիւթական կարիքները, անգործութիւնը եւ այս կարգի շարժառիթներ: Այսպիսի խօսքեր չի կարե- լի ամբողջովին ընդունելի համարել. ոչ ամէն անգործ երիտասարդ է գողութեան եւ ուժի գործադրութեան դիմում: Սակայն սա էլ պարզ է, որ անգործութիւնը եւ հասարակական  անապահովութիւնը յարմար հող է, որի վրայ աճում է յանցագործութիւնը եւ բռնութիւնը: Խօսւում է բռնութեամբ եւ անօրիանականութեամբ լի ֆիլմերի եւ սերիալների բացասական ազդեցութեան մասին, սակայն այս կարգի ֆիլմերի ազդեցութիւնն էլ այնքան պարզ չէ: Տարիների ընթացքին կատարւած հետազօտութիւնները եւ ուսումնասիրութիւնները, երբեմն հակառակն են ապացուցել. այս կարգի տեսանիւթերը, ինչպէս նաեւ վիդէօ-խաղերը, անվնաս միջոցներ են երիտասարդի մէջ կուտակւած էներգիան ու զայրոյթը դատարկելու համար, ուստի այնքան էլ պարզ չէ, որ դրանց կարելի է մեղադրել նման հակահասարակական արարքների համար:
 
Զւարճանքի միջոց
Այս օրերին մի այլ առումով եւս վիդէոյի եւ բացայայտ, օրը ցերեկով փողոցներում տեղի ունեցող յանցագործութեան բնագաւառները առնչւում են միմեանց: Արդի տեխնոլոգիայի` փողոցներում, խանութներում, շէնքերի մուտքերում եւ ամենուր տեղադրւած տեսախցիկների (կամե-րաների) շնորհիւ անգամներ վիդէոյի վրայ ար-ձանագրւել է յանցագործութեան պահը: Այս տեսանիւթերի ինտերնետային տարածումով է, որ կարծես ողջ հասարակութիւնը ուղղակի դի-տում է ոճրագործութեան պահը իր ողջ ցնցիչ տպաւորութեամբ: Այս տեսանիւթերը նաեւ գործ են ածւում դատարաններում որպէս փաստաթուղթ, եւ լրատւամիջոցներում որպէս զգուշացում եւ որպէս խիստ պատժամիջոցների արդարացում: Կայքերը դրանք շահագործում են աւելի մեծ քանակութեամբ այցելուներ եւ աւելի բարձր գովազդային եկամուտ ձեռք բերելու միջոց: Մի խօսքով, դրանք դառնում են զւարճանքի առարկայ: Հետաքրքիր է, թէ ինչ գրաւչութիւն կայ այդպիսի վայրագ բովանդակութիւն պարունակող ֆիլմերում, որ այդքան հետաքրքրում է հասարակ մարդուն:
Մի խօսքով, կարելի է տեսնել, թէ լրատւամիջոցները ինչ մեծ դեր են կատարում ցանկացած դէպք հասարակութեան ուշադրութեան կենտրոնը դարձ-նելու գործում: Բայց նաեւ կայ այս հարցը, որ հասարակութիւնը ինչու է այսքան հետաքրքրւած գողութեան, բռնութեան, սպանութեան, կախաղան բարձրացնելու եւ նման դէպքեր դիտելով:
Այս ֆիլմերում երբեմն աչքի է ընկնում անցորդների անտարբեր կամ վախեցած ու կրաւորական վերաբերմունքը: Անցորդները յաճախ յայտնւում են կրաւորական դիտորդի դերում եւ ոչ մի բան չեն անում զոհերին օգնելու կամ յանցաւորներին դիմադրելու ուղղութեամբ: Հանգամանք, որ վկայում է հասարակութեան մէջ կարեկցանքի եւ բարոյական հասկացողութեան պակասի մասին:
 
Բազմակողմանի երեւոյթ
Բռնութեան աճը հասարակութեան մէջ ցաւալի երեւոյթ է, որը լուրջ ուշադրութիւն է պահանջում բոլորի կողմից: Դրա պատճառները ուսումնասիրելու եւ կանխարգելման ձեւերը գտնելու համար պիտի համագործակցեն տարբեր`  հասարակագիտութեան, իրաւաբանութեան, մանկավարժութեան եւ լրատւա-միջոցների բնագաւառների փորձագէտները:
 
«Յոյս» թիւ 139
26 Յունւար 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *