Նոյեմբերի 16-ին կայացան Թեհրանի պատգամաւորական ժողովի ընտրութիւնները

 
 
Ուրբաթ նոյեմբերի 16-ին կայացան Թեհրանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի ընտրութիւնները: Նախնական արդիւնքների համաձայն, ընտրութիւններին մասնակցեցին 57000 մարդ:
Թեհրանի ՊԺ-ի տեղերը ձեռք բերելու համար մրցակցում էին հիմնականում  երէք ցանկ` Դաշնակցութեան համակրող միութիւնների ցանկը «Նոր հայեացք, կայուն համայնք» լոզունգով,  «Րաֆֆի» համալիրի, «Արաքս» շաբաթաթերթի եւ «Աշխարհատեսների հայկական կենտրոն»-ի ցանկը, եւ «Անկախ թեկնախուների միասնական ցանկը»: Վերջիններս, կարողացել են Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասում ձեռք բերել 6 տեղ: Սասուն քաղաքամասի նախնական արդիւնքների համաձայն «Րաֆֆի-Արաքս»-ի թեկնածուներից երեքից վեցը մուտք կը գործեն Պատգամաւորական ժողով: Միւս ընտրատարածքներում յաղթել են Դաշնակցական ցանկի թեկնածուները: մատնանշելի է, որ շրջաններում եւ որոշ քաղաքամասերում գոյութիւն չունի լուրջ մրցակցութիւն եւ թեկնածուները պատգամաւոր են դառնում չնչին քանակութեամբ ձայներով:
Վերջնական արդիւնքները եւ դրանց վերլուծութիւնը կարդա «Յոյս»-ի յաջորդ համարում:
 
«Յոյս» թիւ 135
21 Նոյեմբեր 2012
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *