Ժոզէֆ Մեհրաբեան. Արդեօք “ՐԱՖՖԻ”, “ՍԻՓԱՆ”, եւ “Ի.Ա.Մ.Մ.”… սրանք խմբակցութիւննե՞ր են, թէ՞ մարզամշակութային միութիւններ

 
 
Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրնահայ մարդու կեանքում:
Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովը համայնքի ղեկավարման բարձրագոյն կառոյցն է եւ հէնց
դրանից ելնելով կարեւորւում է՛ պատկան ընտրութիւնը:
Բնականաբար ժողովի որոշումները՛ երբեմն ուղղակի եւ կարճաժամկէտ, երբեմն էլ՛ երկարաժամկէտ ազդեցութիւն են թողնում:
Բայց կայ կարեւոր մի հանգամանք եւ դա ժողովի մակարդակն է: Ինչքան մեծ որոշումներ, այնքան ազդեցիկ:
 
Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺ-ում եւ դա նշանակում է, որ ՊԺ-ում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչ դաշնակցական եւ անկախ թեկնածուները, ի՞նչ դեր կարող են ունենալ ՊԺ-ում:
Պատգամաւորական ժողուում կենսական հարցերը իրենց բնոյթով չեն եղել այնպիսին, որ կուսակցութիւնը միջամուխ լինի: Ոմանք մտածում են, որ կուսակցութիւնը ամէն օր ժողով է գումարում՛ եւ բոլոր հարցերում թելադրում իր կամքը: Ո°չ, այդպէս չէ՛:
Վերջապէս ժողովում դաշնակցական եւ ոչ դաշնակցական՛ համակիր եւ ընդդիմադիր՛ պատգամաւորների կարողականութիւնը մի չափի է, որ միջամուխ լինելու անհրաժեշտութիւն չի նկատւում, կամ էլ նւազագոյն չափի է:
 
Ի՞նչ պիտի անել այլ խմբակցութիւնների եւ անկախ անձնաւորութիւնների մասնակցութիւնը համայնքի կառավարման գործերում խրախուսելու համար:
Ինձ չի թւում կայ որեւէ արգելք ցանկացած հայ մարդու համար աշխատանքներին մասնակցելու: Արդէն հերթական Թ. խորհուրդները իրենց գործունէութեան շրջանի սկզբում մամուլով կոչ են ուղղում եւ բոլորին հրաւիրում են գալ եւ մասնակից լինել աշխատանքներին: Այս կոչը բոլորի՛ համար է: Իսկ եթէ այս հարցով առանձնացնում ենք խմբակցութիւններին, ապա պէտք է հասկանալ՛ խմբակցութեան իմաստը, հասցէն եւ անունը: Մի բան, որ այսօր շա¯տ էլ պարզ չէ:
Արդեօք “ՐԱՖՖԻ”,”ՍԻՓԱՆ”,եւ “Ի.Ա.Մ.Մ.”® սրանք խմբակցութիւննե՞ր են, որոնց  նկատի ունէք դուք, թէ մարզամշակութային միութիւններ: Իսկապէս լաւ կը լինի իմանալ այդ խմբակցութիւնների անունները, նրանց գաղափարների եւ նպատակների մասին: Գործող ուժերի պակասը օրըստօրէ մեր համայնքում աւելի է զգացւում եւ համոզւած եմ՛ փորձ է կատարւում՛ բոլորը իրենց կարողութեան սահմաններում  դերակատար լինեն ազգային կեանքում:
 
Ինչո՞ւ մեր համայնքում բազմակուսակցութիւն չկայ:
Նախորդ պատասխանով, կարծում եմ յստակ է դառնում համայնքում բազմակուսակցութիւն չլինելու հանգամանքը:
 
ԹՀԹ ՊԺ-ի Վերջին շրջանում, մամուլի ներկայացուցիչները մասնակցում էին նիստերին: Ի՞նչպէս էք գնահատում այդ մասնակցութեան արդիւնքները:
“Ալիք”-ը իր անփոփոխ թղթակցով՛ եւ հետեւողականութեամբ՛ շատ լաւ, “Յոյս”-ը իր խմբագրի մասնակցութեամբ եւ դիպուկ նիւթերով լաւ, իսկ “Արաքս”-ը իր երիտասարդ թղթակիցներով բաւարար չափով կարողացան լրատւութիւն կատարել, քննադատել եւ իրենց մտածումները կիսել ընթերցողի հետ: Վստահ եմ՛ յաջորդ շրջանում նրանք մի քայլ առաջ են գնալու եւ մօտեցնելու են՛ Պատգամաւորական ժողով-ժողովրդի կապը:
 
«Յոյս» թիւ 133
24 Հոկտեմբեր 2012
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *