Փոքրամասնութիւնը ինչու պիտի մասնակցի պատգամաւորական ժողովին

 
 
ԹՀԹ պատգամաւորական ժողովի ընտրութիւնները եւ դրա նիստերում հարցերի քննարկումն ու վաւերոցումը բնականաբար կապւած են պատգամաւորների կուսակցական պատկանելութեան հարցին: Յաճախ են հնչում քննադատութիւններ ուղղւած Դաշնակցութեանը համակրող պատգամաւորներին. նրանք մեղադրւում են, որ կուսակցական շահերը գերադասում են ազգային կամ համայնքային ընդհանուր շահերին: Արդեօք կուսակցականութիւնը հակաժողովրդավարական գործոն է, թէ ընդհակառակը ժողովրդավարական համակարգի անհրաժեշտ մաս: Գուցէ կուսկացական պատկանելութեան հարցը միակուսակցական պայմաններում է, որ վերածւում է մենաշնորհի եւ միապետութեան: Կամ հարցը •ուցէ այն է, որ երբ մի կուսակցութեան յաջողում է ձեռք բերել մեծամասնութիւնը, ինչ մեխանիզմներ պիտի գործեն, որ փոքրամասնութեան մասնակցութիւնը չվերածւի անիմաստ ներկայութեան: Ո±րն է փոքրամասնութեան իրաւունքների տեղը մի ժողովրդավարական համակարգի մէջ եւ դրանք ինչքանով են առկայ մեզ մօտ: 
Պատգամաւորական ժողովի եւ կուսակցականութեան փոխյարաբերութիւնը ուսումնասիրելու համար, մի քանի հարցով դիմել ենք Թեհրանի ՊԺ-ի մի քանի պատգամաւորների եւ այլ ազգային-հասարական գործիչների եւ այս համարից սկսած լոյս ենք ընծայելու նրանց պատասխանները: Միաժամանակ հրաւիրում ենք բոլոր ազգային գործիչներին, ովքեր այս հարցերին կամ պատասխաններում արծարծւած նիւթերին վերաբերող կարծիքներ ունեն, դրանք արձագանքեն: ՙՅոյս՚-ը սիրով  բոլոր տեսակի կարծիքներ կը հրատարակի իր էջերում: 
 
Ռ.Ս.
 
«Յոյս» թիւ 132
10 Հոկտեմբեր 2012

 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *