Իրանի 44-րդ համահայկական խաղերը

 
Արման Տ.Ստեփանեան
 
 
Համահայկական խաղերը իրանահայ կեանքում համարւում են ամենակարեւոր մարզակակն իրադարձութիւնը: Այն մարզական մրցութիւնն է, որ իր մէջ է ընդգրկում Իրանի բոլոր հայկական գաղութները: Այսպիսով ամէն տարի ամռան վերջին շաբաթը բոլոր հայկական գաղութներից ժամանած մարզիկները, տարբեր մարզաճիւղերում մրցում են միմեանց հետ: Ընհակառակ Հայաստանում կայացող համահայկական մարզական խաղերը, որում մասնակցում են աշխարհի բոլոր կողմերից ժամանած հայ մարզիկ եւ մարզկուհիները ներկայացնելով իրենց քաղաքը, Իրանի համահայկական խաղերում կարգն այլ կերպ է: Այս մրցութիւններում իրանահայ գաղութի իւրաքանչիւր միութիւն իր մարզիկներն է ներկայացնում այս խաղերին: Մրցութիւնները համաձայն անցեալ տարիներին տեղի են ունենում Իրանի մայրաքաղաք` Թեհրանի ամենամեծ մարզամշակութային կազմակերպութեան մէջ` «Արարատ» մարզաւանում: Այս տարի մրցութիւնների 44-րդ շրաջանն էր, եւ չնայած իրանահայ համայնքի առջեւ ծառացած բոլոր խնդիրների, մրցութիւնները տեղի ունեցան շատ բարձր որակով: Դրանից բացի կարելի է նշել նաեւ արդէն մի քանի շրջան տեղ ընկած երեւոյթի մասին՝ դա Հայաստանից հրաւիւող մազրկիների ներկայ գտնւելն է այս մրցութիւններին: Այս շրջանի մրցութիւնները տեւեց մէկ շաբաթ` Սեպտեմբերի 13 մինչեւ 20-ը: Բացման արարողութիւնը կատարւեց Սեպտեմբեր 13-ի երեկոյեան ժամը 7:30-ին «Արարատ» մարզաւանում: Բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի  առաջնորդ՝ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանը, Իրանի Իսլամական հանրապետութեան՝ խոր-հըրդարանում իրանահայութեան պատգամաւոր՝ Պրն. Կարէն Խանլաեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան՝ Պրն. Գրիգոր Առաքե-լեանը, Արարատ մարզաւանի նախագահ՝ Պրն. Խալոյեանը, եւ շատ ուրիշներ: Բացմանն էին հրաւիրւել նաեւ Վարդան Վարդանեանը եւ դոկտ. Հասան Ղաֆուրի  Ֆարդը: Վերջինս իր ելույթում նշեց թէ չնայած որ ամառւայ վերջին շաբաթը բոլոր իրանցիները ցանկանում են անց կացնել Իրանի հիւսիսային շըրջաններում, սակայն ես այս օրերին միշտ անհամբեր սպասում եմ իմ շատ սիրելի հայ հայրենակիցների հրաւէրին եւ գերադասում եմ ներկայ գտնւել այս գեղեցիկ մրցութիւնների բացմանը, իսկ հրաւէր ստանալու պէս անպայման այն նշանակում եմ, որպէսզի չմոռանամ մրցութիւնների թւականը: Ինչպէս գիտէք՝ այս ամէն տարւայ հայկական կեանքի իրականութիւնները շատ ուղղակիօրէն արտացոլւում է հայկական բոլոր ասպարէզներում: Այս տարի եւս հայկական կեանքը տեսաւ երկու գլխաւոր դէպք` մէկը շատ ուրախալի, իսկ միւսը՝ ոչ: Առաջինը դա հայ շախմատիստնորի փայլուն յաղթանակն էր Թուրքիայի Իստամբուլ քաղաքում կայացած շախմատի միջազգային 40-րդ օլիմպիադայում: Այս մրցութիւններում Հայաստանի շախմատի ազգային հաւաքականը շատ փայլուն հանդէս եկաւ եւ կարողացաւ դառնալ աշխարհի ախոյեան: Այսպիսով Հայաստանը առաջ անցնելով շախմատում իր աւանդկան մրցակցից` Ռուսաստանից եղաւ միակ երկիրը, որին յաջողւեց դառնալ շախմատի օլիմպիադայի մրցութիւնների եռակի ախոյեան: Այս իրադարձութիւնը այնքան կարեւոր էր, որ անգլիական յայտնի լրատւամիջոց BBC-ն մի յօդւած հրատարակեց այս վերնագրով՝ «Հայերը աշխարհի ամենախելացի ազգն են»: Այս յաղթանակի մասին խօսեցին գրեթէ բոլորը: Իսկ երկրորդը՝ դա տմարդի մարդասապն ադբերջանցի բանակի սպայ Ռամիլ ՍաՖարովի ազատ արձակումը եւ ապա նրան ազգային հերոսի կոչում պարգեւելն էր Ադրբեջանցի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Այս մասին շատ երկար խօսեց պատգամաւոր Կարէն Խանլարեանը, ասլեով թէ՝ Ադրբեջանի կառավարութիւնը իր այս արարաքով եւս մէկ անգամ ողջ աշխարհին ապացուցեց իր հակահայ քաղաքականութիւնը՝ ցոյց տալով իր կառավարական տերորիստական բնոյթը: Ինչպէս նաեւ խօսւեց այն մասին, որ երբ նման արարքներ խստօրէն չեն դատապարտւում ապա այլ երկրները ինչպէս Թուրքիան իրենց առիթ են տալիս այն կրկնել մի այլ կերպ` պաշտպանելով Սիրիայի ապստամբներին:
 
 
Լուսանկարները` Անի Ղելիչեան
 
 
«Յոյս» թիւ 131
26 Սեպտեմբեր 2012
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *