Երեւանի երեխաները

 
 
Շրջէք Երեւանի փողոցները եւ արեւածաղկի կոճ վաճաող չքաւոր կանանց եւ մեքենաների վրայ տախտակ խաղացող տղամարդկանց կողքին կը նկատէք նաեւ երեախաների աչքառու ներկայութիւնը: Բազմաթիւ երեխաներ, վառ հայեացքներով, ուրախ, որոնք խաղում են քաղաքի ցանկացած փողոցում:
Երեւանի բնակարանային բլոկների միջեւ ընկած բակերը, ուր բոլոր բնակիչները ճանաչում են միմեանց, այս երեխաները խաղալու վայրն է: 2001 թւականի ամռանը, անգլերէն հայկական AIM ամսագրի լուսանկարիչ՝ Վիրօ Տէր Կարապետեանը, Թումանեանի 33-ում ընկերակցել է բակի երեխաներին եւ լուսնակրնել է նրանց, հնացած մեքենաների եւ աւերւած պատերի միջեւ: Միջավայր, որ առանց նրանց ներկայու-թեան մռայլ տպաւերութիւն կը թողներ անցորդի վրայ, եւ որ նրանցով եռում է կեանքով:
 
 
ԱՄՆ-ի Բոստոնում հաստատւած լու-սանկարիչ Տէր Կարապետեանը գրում է. «Երեխաները իրենց իւրովի անմեղութիւնն ունեն: կարծարատիպերը, փողն ու ուժը դեռ չեն փչացրել նրանց: Նրանք ոչ ցեղ են հասկանում ոչ կրօն: Նրանք պարզապէս ապրում եւ խաղում են»:
Այս երեխաները հինակակնում անկախութիւնից յետոյ ծնւած ու աճած սերունդն են. նրանք հիմա երեւանի փողոցներում հանդիպած երիտասարդներն են: Նրանք սովետական շրջանում չեն ապրել եւ Երկրի ապագան կախւած է նրանցից:
 
 
Լուսանկարները`  Վիրօ Տէր Կարապետեան
 
 
«Յոյս» թիւ 131
26 Սեպտեմբեր 2012
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *