Դուդուկի իւրայատուկ տեղը հայ երաժշտական մշակոյթի մէջ (շար. 2 և վերջ)

Author of: Maryam Sazesh
Post graduate of the Instated Philosophy,
Sociology & Law of Armenia National
Academy of Science

 

249-hooys-armani-1

 

Դուդուկը  չուներ  համաշխարհային  ճանաչում, այն ամբողջ աշխարհին  հայտնի դարձավ շնորհիվ Ջիվան Գասպարյանի: Ջիվան Գասպարյանը դուդուկ նվագելն սկսել է վեց տարեկանից և առաջին անգամ 21 տարեկան հասակում իր մենակատարմամբ հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի ու պարի անսամբլի համերգում: 1957 թվականին Մոսկվայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի երաժշտական մեծ համագումարում, որտեղ մրցակցում էին ավելի քան 5 հազար մասնակիցներ, Ջիվան Գասպարյանը գրավեց առաջին տեղը: Ջիվան Գասպարյանը 52 տարեկանում ստացավ բարձրագույն կրթություն, որից հետո սկսեց զբաղվել դուդուկի ուսուցմամբ: Նա Հայաստանի երաժշտական բարձրագույն դպրոցի  դասախոս է և մինչև հիմա պատրաստել է ավելի քան 70 պրոֆեսիոնալ դուդուկ նվագողներ: (4)
Ջիվան Գասպարյանը դուդուկի անգերազանցելի վարպետ է, ով չունի իր մրցակիցն ամբողջ աշխարհում: Վերջին շրջանում Ջիվան Գասպարյանը համագործակցել է իրանցի երաժշտագետ Հոսեյն Ալիզադեի հետ, և նրանք միասին թողարկել են երաժշտական մի ալբոմ` «Սպիտակ ջրերին նայելով» անվամբ և երգիչ Աֆսանե Ռասաիի ձայնակցությամբ: Ալբոմը 2006-ին առաջադրվեց Գրեմի երաժշտական մրցանակի համար: Ալբոմը մրցույթին ներկայացվել է Endless vision վերնագրով և նրա ամենահայտնի երաժշտական հատվածներից  են՝ հանրահայտ «Սարի գելինը» և «Դարձիր թիթեռ» կտորը: (5)
Բացի այդ, համաշխարհային կինոարվեստի շատ հայտնի դեմքեր ու կինոռեժիսորներ իրենց ֆիլմերում օգտվել են դուդուկի նվագից: Այդ շարքի ֆիլմերից կարող ենք նշել՝   The Crow, Dead man, Walking the Siege, Halk, ինչպես նաև  The last temteation of Christ ֆիլմը, որի երաժշտությունը ստեղծագործել է աշխարհահռչակ երաժիշտ Պիտեր Գաբրիելը: (6)
Մշակութային այս ժառանգության պահպանման համար ներդրված բոլոր ջանքերով հանդերձ, վերջին շրջանում նվազել է հետաքրքությունը  դուդուկի հանդեպ: 1936-1960 թթ. և 1960-2005թթ. ժամանակահատվածների համեմատությունը վկայում է թե՛ քաղաքային և թե՛ գյուղական շրջաններում դուդուկի հանդեպ հետաքրքրության նվազման մասին:(5) Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների՝ 1966-ին Հայաստանում գործում էին 236 երաժաշտական դպրոցներ, որտեղ ուսուցվում էր նաև դուդուկ (UNESCO): 2005 թվականին այդ դպրոցների թիվը  կրճատվել և հասել է 165-ի: Նախկինում դուդուկն ավելի մեծ տեղ ու դեր ուներ հայկական կյանքում ու կենցաղում և մասնակցում էր հանրային շատ միջոցառումների՝ հարսանյաց հանդիսությունից  սկսած մինչև սգո արարողակարգ, սակայն տասնամյակների ընթացքում հետզհետե այն դուրս մղվեց լայն շրջանառությունից և նրան փոխարինեց արևմտյան երաժշտությունը: Այս միտումն ավելի էր ընդլայնվում  քաղաքակրթության և արևմտականացման  երևույթների տարածմամբ, քանի որ արվեստագետներն ու կատարողները գերադասում էին ավելի շատ արևմտյան դպրոցի երաժշտական գործիքներ կիրառել: Պետք է հաշվի առնել նաև, որ դուդուկի վարպետները մեծ մասամբ արևմուտքում էին կրթվում, ինչն իր ազդեցությունն էր թողնում դուդուկի երաժշտության վրա, հատկապես, որ դուդուկ նվագող շատ երաժիշտներ ֆինանսական պատճառներով  նախընտրում են տեղափոխվել արտասահման:
2005 թվականին հայկական դուդուկն ընտրվեց՝ որպես հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք: Դուդուկի ընտրությունը կապված էր ոչ միայն նրա հայկական լինելով, այլ նաև Հայաստանի ժողովրդի երաժշտության, լեզվի և մշակութային պատմության փոխանցման ու պահպանման մեջ ունեցած դերով: 19-րդ դարի սկզբին դուդուկից բացի, ոչ մի այլ երաժշտական գործիք չէր կարող լիարժեք անմիջականությամբ ու գեղեցկությամբ արտահայտել հայ ժողովրդի հույզերն ու ապրումները: Այսօր առանց դուդուկի վեհ ու բազմերանգ երաժշտության՝ հայկական ոչ մի ընտանեկան  տոնակատարություն և արարողակարգ չի կարող լրիվ ու լիարժեք համարվել: (6)
Ազգագրագետներն ու հետազոտողները նշում են, որ մի շարք իրեր ունեն թալիսմանի ուժ և հատկություն, նրանց կարծիքով՝ որոշ իրեր ու ապրանքներ անքակտելիորեն կապված են տվյալ հասարակության և մշակույթի հետ և բնութագրում են այդ ժողովուրդն ու մշակույթը: Դուդուկն էլ այդպիսի իրերի շարքին է դասվում, որի տեսքն ու ձայնը կարևոր դեր ունեն հայրենիքից հեռու գտնվող տարագիր հայերի համար, ովքեր կարոտով ականջ են դնում նրա սրտառուչ նվագին: Հայոց ցեղասպանությունից հետո, երբ բազմաթիվ հայ ընտանիքներ ստիպված թողեցին իրենց հայրենի բնօրրանը և սփռվեցին այլ երկրներ, նրանց ժառանգները լսելով դուդուկի թախծալի նվագը՝ վերապրում են իրենց նախնիների ցավը, պատմությունը և մշակույթն ու ավանդույթները: (7)
Դուդուկն իր յուրատիպ ձայներանգով, որը մեղմ է և միևնույն ժամանակ թախծոտ ու վշտալի, հնչվում է մարդկանց թե՛ հարսանիքներին և թե՛ սգո արարողություններին, սա դուդուկի հատկություններից է, որ տարողունակ Է և կարողանում է ընդգրկել ու արտահայտել տարբեր իրավիճակներ: Դուդուկի գլխավոր մասը՝ լեզվակը, որտեղ ստեղծվում է ձայնը, ավելի երկար ու լայն է, քան մյուս երկշերտ գործիքներինը (զուռնան, էբովան), հենց այդ պատճառով նվագելիս արտաբերվող ձայնն ավելի նուրբ է և ավելի շատ է նմանվում կլառնետի  ձայնին: Վերջինս փողային գործիքներից է, որի  պրոֆեսիոնալ նմուշները սովորաբար պատրաստվում  են աֆրիկյան սև փայտից: (8)
Հայաստանի տարբեր շրջանների ու մարզերի բնակչությունը փորձում է պահպանել դուդուկով կատարված երաժշտական կտորները՝ այդպիսով պահպանելով Հայաստանի ազգային ու էթնիկ ինքնությունը: Կարելի է ասել, որ դուդուկի յուրաքանչյուր կատարում արտացոլում է տվյալ շրջանի ժողովրդի մշակույթը, լեզուն և բարբառը: Դուդուկը բանավոր պատմության պահպանման կենսական սկզբնաղբյուր է, իսկ նրա սովորողների համար ազգային հույզերի և հայկականության սիմվոլի մարմնավորում: Դուդուկն ունի տարբեր խորհուրդներ, որոնցից ամեն մեկը պայմանավորված է  տվյալ համատեքստով: Օրինակ, հուղարկավորության ժամանակ դուդուկը վշտի ու տխրության խորհրդանիշ է, մինչդեռ խրախճանքներում և հարսանյաց հանդեսներում այն փոխանցում է ուրախության զգացում, իսկ մեծ համերգներում ու երաժշտական փառատոներում ազգային երաժշտության սիմվոլ է հանդիսանում: (9)
Դուդուկը փողային երաժշտական կարևոր գործիք է, որի ծագումը կապվում է Հայաստանին: Նրա մեղեդին հոգեթով է  և սիրտ հուզող, ձայներանգը` թախծալի,  որի  մասին Հայաստանի ժողովուրդը ասում է, թե դա ամբողջ մի ժողովրդի ճակատագրի արտացոլանքն է: Գուցե հնարավոր է անտարբեր մնալ երաժշտական որոշ գործիքների ձայնի հանդեպ, սակայն անհնար է չազդվել ու չհուզվել դուդուկի նվագից: Վերջին տարիներին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կազմակերպվում է դուդուկի փառատոն, այն արդեն 3-ամյա փորձ ունի: Փառատոնի նպատակն է բարձրացնել դուդուկի դերն ու նշանակությունը հայ հասարակության մեջ, ինչպես նաև հարստացնել ու ընդլայնել տեղացի և միջազգային երաժշտասերների ու կատարողների գիտելիքներն
ու ճանաչումը դուդուկի վերաբերյալ: (10)
 
 
References:
1.https://travelarmenia.org/duduk-armenian-national-musical-instrument/
2.http://www.armenianduduk.am/
3.Nercessian, Andy. 2001. The duduk and national identity in Armenia. Landan and lanham, MD: Scarecrow Press.ps 30,31,32
4.Christofakis. A, Florida state university College of music the music that shaped a nation: The role of folk music, the duduk, and Clarinet in the works of contemporary Armenian composers Aram Khachaturian and Vache Sharafyan. A, Treatise submitted to the College of Music in partial fulfillment of the requirements for the degree of Doctor of Music, pdf, 2015, p.s.115, p.19.
5. https://en.wikipedia.org/wiki/Djivan_Gasparyan
6. https://fa.wikipedia.org/wiki/%D8%A8%D9%87
7. http://www.armeniapedia.org/wiki/Duduk
8. Nercessian, Andy. 2001. The duduk and national identity in Armenia. Landan ans lanham, MD: Scarecrow Press.
9. UNESCO. 2005 'Armenian Duduk Music- Masterpiece of the Oral and Intangible heritage of humanity (http:/www.unesco. Ru/eng/article/2004/Valya20082007123347.php (1.feb.2008)
10. Nercessian. A, The duduk and national identity in Armenia, scarecrow press, Aug28 2001- music ps.144 pg. 10,11.
11 https://www.danmoi.com/wp/2015/04/24/the-duduk-an-introduction/
12. David Horn, John Shepherd ,The Bloomsbury Encyclopedia of Popular Music in the world, Bloomsbury Publishing USA, 2015. P.18 Pp208
13.http://www.cmf.am/Yerevan-Duduk-Festival–Emmanuel-HOVHANNISYAN-and–EMOTION-Band/page/108/page/function MySQL-connect
 
 
 
«Յոյս» թիւ 250
13 Նոյեմբեր 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *