Մշակոյթի տօնը «Րաֆֆի»համալիրում

249-hooys-armani-10

 
 
«Րաֆֆի» մարզամշակութային համալիրի վարչութիւնը մեծ ջանքեր է կենտրոնացրել միութեան մշակութային կեանքի կազդուրման ու վերահաստատման ուղղութեամբ և դա նկատելի է : Իւրաքանչիւր միջոցառումից մինչև յաջորդը որակի բարելաւում է նկատւում, Այդ բանի համար պէտք է շնորհաւորել «Րաֆֆի» համալիրի ղեկավարութեանը, բայց և յուշել, որ մինչև իրենց ունեցած անցեալի որակական մակարդակին հասնելը դեռ անցնելու ճանապարհ կայ:
Անհրաժեշտ ենք զգում յուշել, նաև «Րաֆֆի» համալիրի մշակութային բաժնի նախկին պատասխանատուներին ու կազմակերպիչներին, ժամանակն է մօտենալ ու թիկունք կանգնել միութիւնում ծաւալւող աշխատանքներին:
Յատկապէս «Մեղեդի» երգչախմբի  կատարումների ու ղեկավարի աշխատանքը բաւական աճ են ապրել և փոքրիկների ասմունքները որակապէս բարձրացել են, իսկ աւելի աւագ կատարողները լաւ են ինչպէս միշտ:
Ծրագրին մասնակցում էին ազգային և հասարակական բազմաթիւ երևելի դէմքեր: Իսկ բուն ժողովուրդը՝ իր անխնայ ներկայութեամբ, «Րաֆֆի» համալիրում կազմակերպւող բոլոր միջոցառումների ամենախոշոր զարդն է:
Ծրագրում ընդգծւած էր Թեհրանի կաթողիկէ համայնքի հոգևոր հովիւ գերապայծառ Սարգիս Արք. Դաւթեան սրբազանի ներկայութիւնն ու գեղեցիկ ելոյթը: Ներկայ էին Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի բարձրաստիճան պատասխանատուներ: Իրանահայ միութիւնների հաստատութիւնների, մամուլի ու գիտական կենտրոնների ներկայացուցիչները:
Ամենավերջում ունկնդրեցինք ԹՀԹ հոգևոր առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեան սրբազանի ամփոփիչ ՛ բովանդակալից ու համապարփակ խօսքը:
Սրբազան Հօրը ընկերակցում էր Մակար եպիսկոպոս Աշքարեան սրբազանը:
Երեկոյի  հիւրը Հայաստանից Իրան ժամանած Անդրանիկ Մանուկեան սարկաւագն էր, որ իր 2-3 կատարումներով ներկայաներին մատուցեց հայ ազգային ու ազատագրական երգի նշխարներ:
Վերջում ներկաները մօտեցան սրահի անկիւնում տեղադրւած մի քանի հին մատեանների, որոնք մեծ հետաքրքրութիւն էին առաջացրել:
 
 
«Յոյս» թիւ 249
29 Հոկտեմբեր 2017
 
 

 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *