Աստւած օգնական

248-hooys-armani-4

Արդէն 15 տարի է, որ Թեմիս բարեխնամ առաջնորդ Տէր Սեպուհ արք. Սրբազանը Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, գրքի ցուցահանդէս կազմակերպելով, իւրովի է տօնում գրերի գիւտի և Սուրբ թարգմանչաց տօնի ու մաշտոցեան սխրագործութեան բացառիկ ու հրաշափառ իրադարձութիւնը:

Սրբազան Հայրը հայ գրքի  ու գրչի տօնը վերածել է նաև հայ գրքի տօնի ու փոքր կամ մեծ բազմութեամբ , բայց միշտ և միշտ, մատաղ սերնդի բուռն ու ջերմ մասնակցութիւնն օրհնում է հայ եկեղեցու ամենափառաւոր և հայ ազգի ամենաբախտորոշ սխրանքը:
Այդ թռիչքով էր, որ հայ ժողովրդի յարատևման գաղափարը կարողացաւ հազարամեակներ կազմել և դեռ 5-րդ դարում , ձուլման և ուծացման վտանգով  ապրող հայ ժողովրդին, մեր լուսաւոր օրերին հասցնել:
Սուրբ Սարգիս եկեղեցու շրջափակում թեհրանահայ մանուկների, Իրանում ՀՀ լիազօր և արտակարգ դեսպան պարոն Թումանեանի, Կաթողիկէ և Աւետարանական համայնքների հոգևոր հովիւների և հիւրընկալ Սեպուհ արքեպիսկոպոս  Սարգսեանի մասնակցութիւնը   «Մշակոյթի տօն»-ի առթիւ կազմակերպւած այս  գրքի ցուցահանդէսը  հոգեպարար դարձրին, որը տևելու է մենչև հոկտեմբերի  30-ը:
 
 
«Յոյս» թիւ 248
14 Հոկտեմբեր 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *