,,Թոք շոու,,2-ն  ՀՃՃ-ում

Յոյս

248-hooys-armani-3

 

Ուրբաթ օրը, հոկտեմբերի 13-ին Թեհրանի «Արամ» սրահում տեղի ունեցաւ Հայ ճարտարապետների և ճարտարագէտների միութեան երիտասարդական միաւորի կազմակերպած «Թոք շոու»-ի 2-րդ նիստը
«Իրանահայ համայնքի ներկայ իրավիճակը և ապագայի հեռանկարները» խորագրով:
Ահա թեմա, որի արծարծման համար հրաւիրւել էին Արիստակէս քահանայ Շահմիրեանը , Թեմական խորհրդի նախագահ Ռոբերտ Բէգլարեանը, Արամ Շահնազարհանը, Ռոբերտ Սաֆարեանը և դկտ. Անդրանիկ Սիմոնեանը:
Զրոյցի համար նկատի էր առնւած 4 առանձին թեմաներ, որոնք մէկ ամբողջութիւն էին ներկայացնում:
1-Կրթական համակարգը և դպրոցների ներկայ իրավիճակը:
2-Աշխատանքի հնարաւորութիւնները համայնքում, համակարգի ստեղծումը և համայնքի ռեսուրսների օգտագործումը:
3-Համայնքի ապագայի հարցը, թէ այն ինչպէս է դիտւում:
4-Ինչպէս կարելի է յոյս ներշնչել համայնքին, յատկապէս նորակազմ ընտանիքներին:
Հարցազրոյցն սկսւեց ժամը 17:50-ին և մի փոքրիկ դադարով շարունակւեց մինչև ժամը 21:00–ը:
Արտայայտւելու հնարաւորութիւն տրւեց նաև ներկաներին, որոնք բուռն մասնակցութեամբ աւելի բովանդակալից դարձրին երեկոն:
Պէտք է շնորհաւորել ՀՃՃ միւթեանն ու նր
ա երիտասարդական միաւորին, նման միջոցառման՝ արդէն 2-րդ նիստը կազմակերպելու համար:
Մեծ սիրով պիտի սպասել 3-րդ նիստին, որի մասին իրազեկւեցին նոյն միջոցառման ընթացքում:
Յ.գ.- սիրելինե'ր,  նիւթերն ամբողջութեամբ ձայնագրւած են և ցանկացողներն ստանալու համար կարող են դիմել ՀՃՃ միութեանը:
 
 
«Յոյս» թիւ 248
14 Հոկտեմբեր 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *