,,Գիրք Ծաղկանց,,

ԲԵՐՍԱԲԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ
 
248-hooys-armani-1
Դերենիկ Դեմիրճեանի ստեղծագործութեան հետքերով 

Միջնադարեան շրջանում մարդկանց մտածողութիւնը սահմանափակ է եղել, նրանք կարճ մտածողութիւն են ունեցել և կարծես թէ չէին էլ ուզում զարգացնել իրենց միտքը. անգամ ոչնչացնում և խեղդում էին այն մարդկանց, որոնց մտքի թռիչքները գնում էր դէպի հեռուները, ովքեր ուժեղ երևակայութեամբ կարողանում էին մեկնաբանել ամէն ինչ. նրանց մեկուսացնում էին և ի վերջոյ մոռացւում էին հասարակութեան մէջ:
«Գիրք ծաղկանց»-ի հերոսները այդ շրջանի մարդկանցից էին, որոնք ապրել են այդ միջավայրում:
Այդ խաւարի մէջ ի յայտ է եկել մի պատանի Զւարթ անունով, որին ուղարկում են վանք կրօնական մարդ դառնալու, քանի որ նա ունէր բանաստեղծական շնորհք և ուժեղ երևակայութիւն, որոնք վախեցնում էին գիւղի մարդկանց:
Իսկ վանահայրը, որ նախկինում ճարտարապետ էր եղել, հասկանում է Զվարթին . գնահատում նրա շնորհքը: Վանահայրը իր գրած գրքից հատվածներ է կարդում իր աշակերտների՝ Զվարթի և  Ղունկիանոսի համար, նաև գրի է առնում Զվարթի բանաստեղծութիւնները, որ ծաղիկների մասին էր և այդպիսով գիրքն աւելի է գեղեցկանում, երբ նկարիչ Թադէն զարդարում է այն բնութեան գոյներով:
Վանահայրը զգալով մահւան ստւերը, որ հետապնդում էր իրեն, մտածում է կտակել այդ հրաշք գիրքը, քանի որ նա ճանաչում է վանականներին, որոնք խաւարի մէջ էին ապրում: Երկար  մտածելուց յետոյ,  ի վերջոյ նա գիրքը թողնում է իր աշակերտներին՝ Զվարթին և Ղունկիանոսին և  պատւիրելով, որ  լաւ պահպանեն այն, ինքը  յաւիտեան ննջում է իր առաքելութիւնը կատարելուց յետոյ:
Նրա մահից քիչ անց անխիղճ վանականները բանտարկում են Զվարթին, ասելով թէ նրա մէջ չար ոգին է խօսում և հէնց այդ բանտում հոգի է տալիս այդ հրաշալի, շնորհալի ու տաղանդաւոր անձը մարդկանց տգիտութեան ու խաւարամտութեան պատճառով:
Իսկ, երբ թշնամու զինւորները աւերում են Հայաստանի աւաններն ու վանքերը և այրում գրքերն ու մագաղաթները, գիրքը կորստից փրկում է Ղունկիանոսը նկարիչ Թադէի օգնութեամբ…
Ձեան մէջ մի կիսաթաղ մարդ է երևում, պարկը մէջքին, կողքին մետաքսախառն կազմով մի գիրք, որ բացվել է և ժպտում է կապոյտ երկնքի տակ:
Անցնում են տարիներ և ժողովուրդը գրքի կեանքը փրկում է: Ձեռքից ձեռք անցնելով, գրքի վերջին փրկիչը Յուսիկ անունով մի ջրաղացպանի որդի է լինում: Նա, որ գնացել էր Դամասկոս ցորեն բերելու, որպէսզի իրենց մօտ կեանքըը չմարի, ինչպէս  իր հայրն էր ասում, արաբական շուկայում տեսնում է զինւորներ, որոնք ծիծաղելով գիրքը խլում են իրար ձեռքից, գիրքը զննելուց յետոյ ցորենի գումարը տալով զինւորներին գնում է գիրքը և իր հետ տանում հայրենիք:
Մարդիկ գիրքը խնամելով և թաքցնելով փրկում են թշնամու ձեռքից, չեն թողնում, որ այրւի օտար գրքերի կամ մագաղաթների նման փայտի խոնաւ բանտերում: Այս արժէքաւոր գիրքը մնում է միւս սերունդներին ի յիշատակ մութ ու խաւար մտածողութեան տարիներից աշակերտ Ղունկիանոսի, նկարիչ Թադէի, ջրաղացպանի որդի Յուսիկի և նման անձնազոհ մարդկանց շնորհիւ:
ՙՍև դարերի խորքից գալիս է մի գիրք, խաւարի միջից թափառող լոյսի նման դողդողում է, գալիս է, բայց ինքն էլ չգիտի, թէ ինչ վտանգներ է ապրել…՚ 
 

 

«Յոյս» թիւ 248
 
14 Հոկտեմբեր 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *