Երկիր հայրենին գնահատում է՝ շարունակւելու է նոյն ոգով  

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

 

246-hooys-farsi-23

Հասարակական կյանքի կազմակերպումը հանձնառու մարդու համար հոգևոր պարտքի է նման: Մարդիկ գալիս են ու գնում և նրանց հետքից մնում է հետագիծ, հետագիծ, որ մատնում է նրանց ունեցած այլազան միտումները: Շիտակի, Ճշմարիտի, մարդկայինի հետևից գնացած անձանց հետագիծը այդպիսին էլ լինում է, իսկ շեղակի մղումներով ընթացողները, իհարկե այլ տեսակ…
Հայաստանի Հանրապետության դեսպանությունից են զանգահարում և տեղեկացնում, որ դեսպան, պարոն Թումանյանը այցելության է գնում ազգային և հասարակական գործիչ` ազգային բարերար  Լ. Ահարոնյանին և ինձ էլ հրավիրում ընկերակցելու:
Այդ մասին ադեն կա նաև իր` Լ. Ահարոնյանի հրավերը, ուստի գնում եմ մեծ ոգևորությամբ, առանց ճշգրիտ պատկերացում ունենալու այցելության նպատակի մասին:
Երկուշաբթի, օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 11-ին «Սաթի» միջազգային տրանսպորտային ընկերության կենտրոնական շենքի չորրորդ հարկում գտնվող գործադիր տնօրեն Լ. Ահարոնյանի  գրասենյակում ենք: Ներկա են նաև մի խումբ ընկերներ` տնտեսական գործիչներ` Իրան-Հայաստան առևտրի պալատի նախկին վարչականներ` Շահրոխ Զահիրին, Ջավադ Անսարին, Հենրիկ Ղամբարյանը, Սուրեն Ալլահյարին և Սուրեն Շահբազյանը:
Շուտով հասնում է նաև Հայոց երկրից Իրանում պաշտոնապես, որպես բանագնաց ու դեսպան ծառայող այրը՝ պրն. Արտաշես Թումանյանը, նա, ով իրավունք ունի Հայաստանի անունից խոսելու. նրան ընկերակցում են դեսպանության խորհրդական պրն.Սահակ Եղիազարյանը և դեսպանության երրորդ քարտուղար Արթուր Հակոբյանը: Նախնական ողջույնի  խոսքեր փոխանակելուց հետո, հանդիպումը շարունակվում է պաշտոնական ընդունելության համար պատրաստված սեղանի շուրջ: Հենց այստեղ էլ պարզվում է, որ Իրան-Հայաստան առևտրի պալատի ընտրություններին հաջորդող օրերին, դեսպանը որոշել է իր բարձր ներկայությամբ գնահատանքի, երախտագիտության ու քաջալերանքի խոսք ուղղել այն մարդուն, որ վերջին 24 տարիների ընթացքում, բազմապիսի` նյութական ու բարոյական զոհողություններով կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության կողքին, հայիրանական տնտեսական հարաբերութիւններին մոտ:
Իրանցի գործարարն ու Հայաստանի անկաշառ բարեկամը, բացահայտորեն ոգևորված  է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների  գոտեպընդող այցով: Դեսպանը ցանկանում է Հայրենի երկրի խոր հարգանքն ու ջերմ վերաբերմունքը փոխանցել` հարևան երկրի հետ տնտեսական հարաբերությունները երկուսուկես տասնամյակ գլխավորած նվիրյալին:
Իրանահայ ազգային ու հասարակական գործիչ` գործարար, բարերար ու թարգմանիչ Լևոն Ահարոնյանը` ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն.Արտաշես Թումանյանի խոսքի ունկնդիրն է:
Դեսպանը մանրամասնորեն վերապատմում է Հայաստանի անկախությունից ի վեր Լևոն Ահարոնյանի անցած  ուղու մասին և ամենափոքրիկ դետալներով ու չնչին թվացող մանրամասներով, դիտել է տալիս նրա նվիրական գործունեությունը:
Հայ-իրանական բազմակողմանի հարաբերությունները մատնանշելով  դեսպանն անցնում է տնտեսական հարաբերություններին ու դիմում Ահարոնյանին.
«Հարգելի ներկաներ և պարոն Ահարոնյան, դիմելով Ձեզ, դիմում եմ այն մարդուն, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր, միայն տնտեսական կապեր չի ներկայացրել, այլ մշակութային, հումանիտար, բիզնես գործունեություն: Ինչպես Դուք դեսպանության կողքին եք եղել, դեսպանությունն էլ Ձեր կողքին է և Ձեզ հետ շարունակելու է: Շնորհակալ ենք, լավ եղեք, մնացէք առողջ և բարձր տրամադրության մեջ, մենք միասին, միայն դեպի առաջ ենք նայում: Ոչ մի ստվեր չկա, ոչ մի բան չի կարող ամենաչնչին չափով խաթարել Ձեր նկատմամբ ունեցած Հայրենի երկրի հարգանքը:
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք: Մենք ավելի երիտասարդներս Ձեզ առաջարկում ենք մեր ընկերությունը:
Էականն այն է Հայրենի երկրի պետությունը Ձեզ ու Ձեր նվիրումը տեսնում է և բարձր է գնահատում:
Իսկ մենք դրանով պարծենում ենք, որ այսօր մեր հարգանքի խոսքն ենք փոխանցում Ձեզ»:
Եվ հարգելի դեսպանը Հայաստանի վարպետների ձեռքի արվեստի նմուշներից մի գեղեցիկ փայտյա վազ է նվիրում Ահարոնյանին, որպես հուշանվեր:
Պարոն դեսպան, մեծ շնորհակալություն եմ հայտնում այս բարձր գնահատանքի ու ջերմ խոսքերի ու այցելության համար,ասում է Լևոն Ահարոնյանը:
Ես չգիտեմ սա ինչ բան է, երևի ընտանեկան դաստիարակության արդյունք է: Հայրս Ռուսաստանում էր ապրել մինչև երեսուն տարեկան հասակը: Ոգով լցված էր Հայրնիքով ու մեզ էլ ներշնչում էր:
Գիշերները նվագում էր, Սասունցի Դավիթ էր կարդում ու մեզ, երեք եղբայրներիս հայրենասիրություն էր ներշնչում: Հետո ես սկսեցի կարդալ` Րաֆֆի և այլ բաներ ու հայտնաբերեցի, որ Հայաստանը որքան էական բան է մեր կյանքում:
Երեկ մենք 500 տոննանոց բեռ ենք փոխադրել:
Մի պետական պատասխանատու կար Ռահնեմա անունով: Մի օր ինձ կանչեց ու ասաց՝ Ահարոնյան, 350 տոննանոց բեռ պիտի փոխադրես: Ես զարմացա: Գնացի Ֆրանսիա և միջոցներ գնեցի ու բերեցի:
   Նոյն գործերով էլ մի օր Ռուսաստան էի գնացել, երազում էի Հայաստանը տեսնել: 1974 թվականն էր: Մակալակով անունով մի մարդու հետ էինք աշխատում, ես նրան ասացի Հայաստան գնալու իմ ցանկության մասին և խնդրեցի, որ օգնի: Հաջորդ օրը նա ինձ բերեց տոմսեր ու վիզա և ես արդեն Հայաստանում էի:
   Անցած գիշեր ես անձնագրերս էի ստուգում, արդեն շուրջ 120 անգամ Հայաստանում եմ եղել:
Հիմա էլ Բիզնեսֆորում կա Հայրենիքում: Հրավիրել են, որ պանել ղեկավարեմ: Ասացի՝ այս անգամ ես չեմ ընտրվել: Ասացին՝ մենք դրա հետ ինչ գործ ունենք, մենք քեզ ենք հրավիրում ու պիտի գաս»:
Իսկապես, մինչև օրս, իմ հնարավորն եմ արել և դա ինձ հոգեկան բավարարություն է տալիս:
Ես շնորհակալ եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետությանը և խոստանում եմ, որ նույն ոգով շարունակվելու է իմ և ընկերներիս  գործունեությունը և երբեք չի խափանվելու…
Դեսպանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի և Եվրասիայի միջև նոր պայմանագիր է ստորագրվելու, աշխատանքի լայն դաշտ է բացվելու և խնդրեց, որ բոլորն էլ  մասնակից լինեն:
Հետո խոսքը ծավալվեց  տարբեր ուղղություններով, ջերմ միջավայրում առողջ մտքեր փոխանակվեցին:
Ինչ լավ է, որքան գեղեցիկ է վաստակած ու աշխատանքով ձեռք բերած հարգանքի վայելքը, որքան մեծ է, ջերմ ու համոզիչ, երբ գնահատվում ես քո սիրո ու նվիրումի համար արած քայլերի հետքերով:
Ուրեմն ոչինչը զուր չի անցնում: Սահմանամերձ դպրոցից մինչև Երևանյան թանգարան, բեռնափոխադրումից մինչև գործարար ու ձեռներեց մարդկանց Հայաստան աշխարհին ծանոթացնելն ու բարեկամացնելը…
Ուրեմն տեսնում են: Ուրեմն ընկալվում է:
 
246-hooys-farsi-24
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
246-hooys-farsi-25
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
246-hooys-farsi-26
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
246-hooys-farsi-27
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

 
 

 

 

 

Լուսանկարները՝ ԱՌԼԵՆ ԱՂԱՋԱՆԻԻՑ
 
«Յոյս» թիւ 246
13 Սեպտեմբեր 2017
 
 
 
 

 

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *