Խմբագրական

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
 
Աշունը դանդաղ, բայց անվարան մոտենում է և շուտով իր տարածվող սառնությունը և խայտաբղետ ու ջերմ գույների ու երանգների գերիշխանությունն է հաստատելու: Իսկ մայր բնությունն իր ամենաթող կամքով լիովին հովանավորելու է նրան . . . Իրանահայ , և հատկապես՝ թեհրանահայ կայանքն իր վերջին իրադարձութույունների շարքում , առանձնահատուկ տեղ և ուշադրություն հատկացրեց դպրոցական կյանքին: Հանկարծ՝ համայնքում, Ազգային առաջնորդարանում, դպրոցներում ու միություններում ,պատասխանատու դեր, կամ հանգամանք ունեցող անձինք ծայրահեղորեն կողմնորոշված՝ բաղոքի ձայն բարձրացրին, այն վտանգի դեմ, որ սպառնում է մեր միջնակարգ դպրոցներին՝ ինքնամերժումի վտանգի: Առանձին հավաքներն ու համաժողովրդական կարծիքը, եկան հաստատելու այդ մտահոգ մարդկանց մտքերի արդարացիությունը: Բայց իհարկե զարմանալին մնաց զարմանալի: Ինչն էր պատճառը, որ համայնքի պատասխանատու անդամները, երբ կարող են իրենց պաշտոնավարության տեղում, գրչի մի հարվածով խնդիր լուծել, այդպիսի համաժողովրդական միջոցառումների օգնությանն են դիմում: Զարմանալի, կամ անհասկանալի բաները թողնենք ու կառչենք այն ճշմարտությանը, որ մենք, տարբեր առումներով փոփոխվող համայնքի բալոր խնդիրների ճիշտ ու համապարփակ վերլուծությունն ու դրանց համապատասխան լուծումները չունենք և այդ անլուր վիճակից ամեն բան կարող է բխել: Ասում են, ուղտին ասացին վիզդ ստանդարտ չէ: նա էլ պատասխանեց . – Ասացեք ինչս է ստանդարտ: Իհարկե, կա նաև հուսադրողը և դա ամբողջ համայնքի ու նաև Սրբազան Հոր միասնական կամքն է՝ դպրոցների որակը բարձրացնելու և այդ հարցում մեծ զոհողությունների գնալու կապակցությամբ: Ուրեմն վաղը, երբ հնչելու է դպրոցների զանգը և մեր մանուկներն ու պատանիները դեպի դպրոց են շտապելու, պիտի հոգով վստահ լինեն, որ իրենց ու մաշտոցյան ԱՅԲ , ԲԵՆ ,ԳԻՄ, ԴԱ -ին ոչինչ սպառնալ չի կարող: Եվ իհարկե այդ վիճակը գիտականորեն երաշխավորելու համար, անհրաժեշտ է ունենալ՝ հանձնառու մասնագետների մի արթուն ու աջալուրջ ու տեղեկացված հանձնախումբ: Հանձնախումբ ,որ իր աշխատանքներում լուրջ ուշադրություն կցուցաբերի նաև համալսարանում դեռ գոյատևող ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ամբիոնի նկատմամբ : Աշնանային այս օրերին Հայաստան Աշխարհում ի մի են գալու Հայրենի և Սփյուռքահայ բազմահարյուր ներկայացուցիչներ: Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն է հրավիրվել : Հաճախ, Հայաստանի իշխանություններին քննադատող՝ որոշ ազգայինների կողմից, այս հավաքին ու նրա մասնակիցներին անհավանական սպասելիքներ են առաջադրվում : Փաստն այն է, որ Հայրենի երկրում ի մի գալը, ցանկալի առիթ է առանձին գործիչների համար միմյանց հետ գործնական համադրումներ անելու և փոխադարձ համաձայնությունների գալու : Եթե ծրագրված ու մտածված առաջադրանքներ են լինում, այդպիսի հավաքները նաև մեծ գործերի ընդունակություն են ձեռք բերում: Չէ որ "Գեղ կիտվի գերան կոտրի" , զուր ասած խոսք չէ: Բայց, մի մեծ բայց կա առջևում : Այս հավաքին Սփյուռքահայ գործիչներն են ի մի գալու , կան իհարկե նաև Հայրենի գործիչները, սակայն տևական ու մշտահոլով խորհրդակցություններն ու շփունմերը բացակայում են: Չունենք համապարփակ ու հարատև հանդիպումներ, առանձին-առանձին անկախ խմբերով, ինչպես կարելի է շատ հեռուն տանող ծրագրեր մշակել և իրագործելու համար աշխատանքի անցնել: Երազի է նման, իհարկե, բայց ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ մարմին է անհրաժեշտ կյանքի կոչել, պայմանով որ դա թղթի վրա մնալու համար չլինի: Հաջողություն ենք մաղթում ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-րդ համաժողովին: Իսկ կյանքը իրենն է թելադրում, աշնանային այն զովացող ու սառնության գնացող բնության նման, որ ուզենք, թե չուզենք, շուտով աշխարհը ծածկելու է իր խայտաբղետ ու խելքահան անող գույներով . . 
 
 
«Յոյս» թիւ 246
13 Սեպտեմբեր 2017
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *