Մարզանք

Արման Տ. Ստեփանյան
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԴԱԿՆԵՐԸ
 

Գրեթե բոլորն էլ համաձայն կլինեն, եթե ասենք ֆուտբոլը աշխարհի ամենասիրված մարզանքն է: Ֆուտբոլը այնքան տարածում է գտել աշխարհում, որ չնայած նրան, որ այդ մարզաձևով պաշտոնապես զբաղվելու համար անհրաժեշտ է մեծ խաղադաշտ ու 22 ֆուտբոլիստ, սակայն յուրաքանչյուր վայրում, անգամ փողոցներում, ու ամենաքիչ թվով ֆուտբոլիստների դեպքում ևս կարելի է սիրողական կերպով ֆուտբոլ խաղալ:
Ինչպես մյուս մարզաձևերը, ֆուտբոլը ևս ունի իր տարբեր մրցությունները: Կան թե' ազգային և թե' միջազգային ֆուտբոլի մրցություններ: Իսկ դրանց մեջ, իհարկե, ամենակարևոր մրցությունն է համարվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:  Նկատի ունենալով այն փաստը, որ Օլիմպիադայում ֆուտբոլը այդքան էլ լուրջ չի ընկալվում բոլոր երկների կողմից (Օլիմպիադայի ֆուտբոլին հիմնականում մասնկացում են բոլոր երկրների միջից ընդամենը 23 ազգային հավաքականներ), Աշխարհի առաջնությունը ևս, որ Օլիմպիադայի պես տեղի է ունենում ամեն 4  տարի մի անգամ, իր կարևորությամբ զբաղեցնում է այնպիսի տեղ, ինչպիսին է հենց ինքը Օլիմպիադան:
Աշխարհի առաջնության մրցություններն սկսվել են 1930 թվականից և բացի 1942 և 1946 թվականներից չորս տարի մեկ կանոնավոր կերպով կայացել է որևէ երկրում: Առաջին առաջնությունից մինչ այսօր, իհարկե, փոխվել են օրենքները, ավելացել են մասնակցող երկրների թիվը, նաև մրցությունների ձևը, միավորների բաշխումը և այլն: Այս փոփոխություններից յուրաքանչյուրն էլ ուսումնասիրության հետաքրքիր նյութ է, որին կարելի է առաձնակի անդրադառնալ: Դրանցից առաւել ուշագրաւ է յուրաքանչյուր մրցաշրջանում օգտագոծված գնդակի տեսակը:
 Իհարկե, չնայած նրան, որ սկզբում դա կարելի է դիտել որպես զուտ նորաձևություն, սակայն տեխնիկական տեսակետից գնդակի տեսակը և որակը կարող է շատ լուրջ և ճակատագրական դեր խաղալ մրցությունների ընթացքում: Հենց այդ պատճառով էլ այստեղ համառոտ կերպով կանդրադառնանք տարբեր մրցաշրջանների գնդակներին: 
Նախքան դրանց անցնելը հիշեցնենք, որ սկզբնական շրջանում ֆուտբոլի գնդակները պատրաստում էին տարբեր կենդանիների կաշվից։ Դրանք շուտ էին մաշվում և ուժեղ հարվածից պատռվում: Այդ իսկ պատճառով  ժամանակի ընթացքում սկսեցին գնդակները պատրաստել կաուչուկից կամ արհեստական կաշվից: Ընդհանրապես ֆուտբոլի գնդակը  հետևյալ հատկանիշերն ունի.

ա. գնդաձև է:
բ. Հիմնականում պատրաստվում է բնական և արհեստական կաշվից:
գ. Գնդակի շրջանագծի երկարությունը տատանվում է 68-70 սմ-ի սահմանում:
դ. Գնդակի ծանրությունը լինում է 410-450 գրամ:
ե.Գնդակի մեջ ջուրը ներծծվելով ավելացնում է գնդակի զանգվածը:

 

 

1930

 
1930
Առաջին Աշխարհի առաջնության մրցությունները կայացան «Տիենտո» անունով գնդակով: Սակայն հետաքրքիրն այն էր, որ եզրափակչում մրցու-թյան առաջին խաղակեսին «Տիենտո»-ով Արգենտինայի հավաքականը 2-1 հաշվով առաջ անցավ մրցությունների հյուրընկալ Ուրուգվայից, բայց երկրորդ խաղակեսում մրցությունը ընթացավ ինչ-որ T մոդելի նոր գնդակով, որը ավելի մեծ ու ավելի ծանր էր «Տիենտո»-ից, և արդյունքում խաղի վերջնական հաշիվը դարձավ 4-2  ի շահ Ուրուգվայի:
 
 
 
 
 
 
 
1934
 
1934
Իտալիայում կայացավ Աշխարհի առաջնության երկրորդ մրցաշարը «Ֆեդերալե 102» գնդակով, որը պատրաստվում էր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
 
 
 
 
 
 
 
 
 
1938
 
1938
Ֆրանսիական Ալլեն գործարանը պատրաստեց «Ալլեն» անունով գնդակը, որը նախկին գնդակներին հակառակ բաղկացած  էր 13 տարբեր մասերից:
 
 
 
 
 
 
 
 
 
1950
 
1950
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բրազիլիան հյուրընկալեց 4-րդ առաջնությանը մասնակցող երկրներին: Մրցության պաշ-տոնական գնդակն էր «Դուպլո T»-ն:
 
 
 
 
 
 
 
 
1954
 
1954
Շվեյցարիայում կայացավ հաջորդ առաջնությունը: «Բազելի կոստ» սպորտ ընկերությունը պատրսատեց այս մրցաշրջանի 18 մասից բաղկացած գնդակը նույն անունով:
 
 
 
 
 
 
 
 
1958
 
 
1958
Այս թվականի մրցություններին 102 տարբեր գնդակների միջից ընտրվեց «Տոպ ստար» գնդակը:
 
 
 
 
 
 
 
 
1962
 
1962
Այս մրցաշրջանի գնդակը, որ կոչվում էր «Կրակ տոպ ստար», այնքան էլ չգոհացրերց Եվրոպայից Չիլի ժամանած ազգային հավաքականներին: Բանն այն էր, որ որոշ հավաքականներ բողոքում էին գնդակի ոչ այնքան բարձր որակից: Իսկ շատ մրցությունների պահին օգտագործվեցին եվրոպական գնդակներ:
 
 
 
 
 
 
 
1966
 
 
1966
Անգլիայում կայացող մրցությունների գնդակը միանգամից տարբերվում էր հաջորդ գնդակներից: 18 մասերից պատրաստված այդ գնդակը հակառակ նախորդ շրջանների գնդակներին նարնջագույն էր:
 
 
 
 
 
 
1970

 

1970
Մեքսիկայի առաջնությունից սկսած մինչ այսօր մրցաշրջանների գնդակների պատրաստման գործը ստանձնեց «Ադիդաս» ընկերությունը: Իսկ այդ շրջանի գնդակը կոչվում էր «Տելսատր»:
 

 

 

1974

 

1974
Ադիդասը փորձելով իր պատրաստած գնդակների որակը բարելավել, այս շրջանի համար ներկայացրեց «Տելստար դուրլաստ» գնդակը: Այս գնդակը «Տելստար»-ի կատարելագրոծված տեսակն էր, որը ավելի դիմացկուն էր:
 

 

 

 

 

1978

 

1978
Արգենտինայի մրցությունների համար օգտագործվեց Ադիդասի կողմից բոլորովին նոր տեսք ունեցող մի գնդակ՝ «Տանգո»-ն:
 

 

 

 

1982

 

1982
Այստեղ ևս Ադիդասն արեց այն, ինչ արել էր «Տելստար»-ի հարցում: Ընկերությունը բարելավեց «Տանգո»-ի որակը: Իսպանիայի առաջնության մրցություններում օգտագործվեց «Տանգո Իսպանիա»-ն: Իսկ վերջում հարկ է ավելացնել, որ «Տանգո Իսպանիա»-ն կաշվից պատրսատված վերջին գնդակն էր:
 

 

 

 

1986

 

1986
Քանի որ մրցությունները կայանում էին Մեքսիկայում, մրցաշրջանի գնդակների անունը կոչվեց «Ազտեկա»: Սա համարվեց առաջին լրիվ սինտետիկ գնդակը: 
 

 

 

 

 

1990

 

 

1990
Գնդակը կոչվում էր «Էտրուսկո ունիկո» և պատրաստվել էր նախկին շրջանների գնդակների ոճով:
 

 

 

 

 

1994

 

 

1994
«Կուեստրա»-ն ԱՄՆ-ի Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակն էր: Գնդակի բարձր որակը պատճառ դարձավ հաջորդ տարիններին ևս այն մի քանի անգամ օգտագործվի տարբեր մրցություններում:
 

 

 

1998

 

1998
Ֆրանսիայում Ադիդասը առաջին անգամ աշխարհին ներկայացրեց տարբեր գույներից պատրսատված «Տրիկոլորեն» գնդակը:
 

 

 

 

 

2002

 

 

2002
Այս շրջանի մրցություններն առաջին անգամ կայացան Ասիայում: Բացի այդ, յուրահատուկ էր նաև այն, որ երկու երկիրներ (Հարավային Կորեան ու Ճապոնիան) միաժամանակ հյուրընկալում էին 32 երկրների հավաքականներին: Հենց այս յուրահատկությունները նկատի ունենալով Ադիդասը պատրսատեց եռանկյունի ձևաչափով «Ֆեվերնովա»-ն:
 

 

 

2006

 

2006
Այս շրջանում կար նաև մի շատ հետաքրքիր նորարարություն: Մրցությունների յուրաքանչյուր խաղի համար պատրաստվեց հենց այդ խաղի գնդակը: Իսկ գնդակը կոչվեց «Թիմգայստ»:
 

 

 

 

 

2010

 

2010
Մրցությունների գնդակը՝ «Ջաբուլանի»-ն 8 մասից էր կազմված: Չնայած նրան, որ գնդակն ըստ Ադիդասի, պատրաստավել էր ամենաբարձր ստանդարտների համապատասխան, սակայն շատ ֆուտբոլիստներ և ֆուտբոլի մասնագետներ խիստ քննադատության արժանացրին այն: Բանը նրանումն էր, որ ըստ մի շարք ֆուտբոլիստների, գնդակը օդի ճնշման տակ անմիջապես կորցնում էր իր գնդաձև տեսքը:
 

 

 

2014

 

2014
Աշխարհի ֆուտբոլային կենտրոններից մեկում՝ Բրազիլիայում կայանալիք մրցությունների ժամանակ Ադիդասն առաջին անգամ գնդակի անունը որոշեց ըստ երկրպագուների ցանկության և այն կոչեց «Բրազուկա»:
 

 

 

 

«Յոյս» թիւ 245
29 Օգոստոս 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *