Հրճւանքի գոյների նկարչուհին. Լիլիթ Տօնականեան

hooys-armenian-245-6

Երևանում բացվեց Լիլիթ Տոնականյանի «գեղա-նկարչական աշխատանքների ցուցահանդեսը»
Ներկայիս կերպարվեստի և, ընդհանրապես արվեստի, մի ուշագրավ բնորոշման վերջերս հանդիպեցի. քանդակագործ Սահակ Պողոսյանն էր մտորում, թե «ժամանակակից արվեստը «գեղեցիկ է» գաղափարը փոխել է «հետաքրքիր է» գնահատականին»: Հավա-նաբար, ամենաբարձր որակը ստացվում է այն ժամանակ, երբ այդ երկու գաղափարները՝ «գեղեցիկի» և «հետաքրքիրի», միահյուս են ու անանջատ: Թերևս, ամեն անգամ հենց այս եմ փնտրում՝  գիտակցորեն թե զգայականորեն, երբ դիտում եմ որևէ գործ, ունկնդրում որևէ կատարում, ընթերցում գեղարվեստական երկ կամ տող… Հենց այս մտորումով էի դիտում Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված գործերը՝ վառ գույների հանդիսու-թյամբ, ծաղկանկարների խտտանքով, երիտասարդ հոգու հրճվանքի ծաղկահյուսք պատկերայնությամբ: Գեղեցիկի իր զգացողությունը՝ հրճվանքով ու ոգևորությամբ թաթախուն, նկարչուհին պատկերում  է ծաղկանկարների խտացված-ցայտուն գույներով՝ հաղորդելով, ասես, իրեն համակած ոգևորությունը և սերը՝ դեպի կյանքը, արարումը… Իր արվեստի գեղագիտության բանաձևումը գեղեցիկն է, չի դիմում պայմանականությունների լեզվին կամ առայժմ չի դիմում, այլ ասես հրճվանքի գույներ է «ճչարձակում»: Ասելիք ունի դեռ այս ոճով, գույնի՝ իր հայտնության ուրախությունն է ապրում: Թե խոսենք ապրումից այս գործերում, ապա ապրումը հրճվանքի ձայնարձակումն է՝ վառ գույնով և կտավների ծաղ-կանկար մակերեսով: Թեմաների մասին վաղ է խոսել, թեև արդեն որոշ բնանկարներում գծագրվում է մտորումը: Գեղեցիկի իր զգացողությունը Լիլիթ Տոնականյանը հաղորդում է նատյուրմորտից զգալի-որեն տարբերվող, երբեմն հնարածին- երևակայական աշխարհից առնված, դեկորատիվ տպավորություն թողնող ծաղկանկարներով: Այս կտավների մեջ կան այնպիսիք, որոնք կոմպոզիցիոն ավանդական կառույցից զուրկ են, ծաղիկները փռված են ողջ մակերեսին: Նույնը, սակայն չի կարելի ասել, հատկապես իր արևածաղիկներով նատյուրմորտների մասին. վառ դեղինով արձակված թերթերով ծանրած գլուխները դես-դեն ցրված կամ դեպի ակնդիրն ուղղած՝ Տոնականյանի արևածաղիկները կյանք են առել հեղինակային ճանաչելի ձեռագրով: Որքան էլ խոսենք տակավին դեռատի նկարչուհու ճանապարհի սկզբի և կյանքի ու արվեստի փորձառության պաշար հավաքելու անհրաժեշտության մասին, մի բան անուրանալի է՝ Լիլիթ Տոնականյանն ունի իր ուրույն, ճանաչելի ոճը՝ իր սերնդի նկարիչների մեջ տարբերակելի և արվեստասերների մի որոշակի շրջանի կողմից սիրելի դարձող: Այդ մասին են վկայում Երևանում այսօր բացված իր ցուցահանդեսին այցելուների քանակը, շնորհավորանքներն ու ոգևորիչ արձագանքները, որ ուղղվեցին իրեն: Ջանասեր է, անդադրում նոր գործեր է ներկայացնում հանրության դատին, թեև ծաղկանկարները շատ կտավներում դեռևս նույնական են, և նույնկերպ կարելի է դրանք խորագրել: Իր անխոնջ ջանադրության մասին է խոսում նաև ցուցահանդեսների այն քանակը, որոնց հասցրել է մասնակցել, մինչ այս ունեցել է նաև այլ անհատական ցուցադրություններ: Սկսել է նկարել յոթ տարեկանից, մասնագիտական ունակություններ ձեռք բերել նախ, Արթիկի գեղարվեստի դպրոցում, ապա Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնա-ճյուղի գեղանկարչության բաժնում: Շուրջ տասը ցուցահանդեսներում արդեն իր գործերը ցուցադրել է, արժանացել խրախուսագրերի, ընդ որում՝ այդ ցուցադրությունները եղել են հիմնականում մարզերում և գյուղական բնակավայրերում՝ Գյում-րի, Արթիկի մշակույթի տուն, Շիրակի մարզի Թո-րոս գյուղ, Տաշիր, Դիլիջան, Շիրակի պետական համալսարան: Ինքն էլ դասավանդում է Շիրակի մարզի Փանիկ գյուղի արվեստի դպրոցում: Իր կտավները վերջին շրջանում ներկայացրել է նաև Հայաստանի նկարիչների միությունում բացված մի շարք թեմատիկ ցուցահանդեսներում: Եվ ահա՝ օգոստոսյան ցուցադրությունը Երևանի Փ.Բուզանդի 7 հասցեում գտնվող նորաբաց սրահում, որ դեռ ոչ մի կերպ չի անվանակոչված: Սրահում Լիլիթի ծաղկանկարներից զատ կանանց սիլուետներ կան, գունային աբստրահարումներ, բնանկարներ, որոնցից հատկապես ինձ համար առանձնացնում եմ մի քանիսը՝ հեղեղի տպավորություն ստեղծող գունահոսքը վերից վար, սև ամպածրարի կաթոցը գունեղ մարգագետնին, ծառերի մատղաշ բները՝ իրանները ձիգ՝ խիտ՝ կողք կողքի, վերնասլաց, քիչ առ քիչ թառամող և հյուծվող դաշտային ծաղիկների փնջով նատյուրմորտը, խոտի դեղին դեզերով գյուղական կեսօրի անդորրը նկա-րագրող պատկերը:…
Լիլիթ Տոնականյան նկարչուհին իր ստեղծագործական ուղու սկզբին է՝ գույնով ոգեշունչ, իր արարումների աշխարհում երջանիկ… Նա դավանում է «գեղեցիկի»  գաղափարը և այն մարմնացնելու
համար ընտրել է վառ գույնի «լեզուն»: Դեռ որոնումներ պիտի ունենա, խորացումներ, խտացումներ, գույնից դեպի թեմատիկ խոհականություն գնացող ճանապարհ… Ու թե ինչ արահետներ կընտրի, կը-թելադրեն ոչ միայն կյանքի հանգամանքները և իր կառուցած շրջապատը, այլ նաև իր ինքնադիտումը և ընկողմանելը իր հոգեաշխարհում… Բայց դա կլինի հետո…
Օգոստոս 15, 2017

 

photo_2017-08-22_14-47-16

photo_2017-08-22_14-47-19

photo_2017-08-22_14-47-21

photo_2017-08-22_14-47-24

photo_2017-08-22_14-47-26

photo_2017-08-22_14-47-29

photo_2017-08-22_14-47-31

photo_2017-08-22_14-47-33

photo_2017-08-22_14-47-37

photo_2017-08-22_14-47-39

photo_2017-08-22_14-47-42

photo_2017-08-22_14-47-47

photo_2017-08-22_14-47-49

photo_2017-08-22_14-47-52

photo_2017-08-22_14-47-54

photo_2017-08-22_14-47-57

photo_2017-08-22_14-48-00

photo_2017-08-22_14-48-02

photo_2017-08-22_14-48-05

photo_2017-08-22_14-48-07

photo_2017-08-22_14-48-10

photo_2017-08-22_14-48-12

photo_2017-08-22_14-48-15

photo_2017-08-22_14-48-19

photo_2017-08-22_14-48-22

photo_2017-08-22_14-48-24

photo_2017-08-22_14-48-27

photo_2017-08-22_14-48-31

photo_2017-08-22_14-48-36

photo_2017-08-22_14-48-40

photo_2017-08-22_14-48-43

photo_2017-08-22_14-48-53

photo_2017-08-22_14-48-55

photo_2017-08-22_14-48-58

photo_2017-08-22_14-49-05

photo_2017-08-22_14-49-08

photo_2017-08-22_14-49-11

photo_2017-08-22_14-49-16

photo_2017-08-22_14-49-19

photo_2017-08-22_14-49-21

photo_2017-08-22_14-49-24

photo_2017-08-22_14-49-27

photo_2017-08-22_14-49-29

photo_2017-08-22_14-49-32

photo_2017-08-22_14-49-35

photo_2017-08-22_14-49-37

photo_2017-08-22_14-49-42

«Յոյս» թիւ 245
29 Օգոստոս 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *