Լիլիթի ցուցահանդէսի մեր բաժինը

  Բարև սիրելի Լիլիթ, ի սրտե շնորհավորում եմ:
-Բարև Ձեզ,պարոն Սիմոնյան , շնորհակալ եմ ուշադրության համար: Իրոք զգացված եմ: Սիրով կսպասեմ:
 Ցավոք ներկայությունը  հնարավոր չէ, քեզ եմ ուզում հրավիրել Թեհրան` «Յոյս»-ի էջերով:
-Օ՜հ, շատ զգացված եմ, շատ ուրախ կլինեմ:
 Մտադիր ենք թարմ-թարմ տալ Քո ցուցահանդեսի լուրը, մի փոքրիկ ցուցահանդես էլ  թերթի էջերում ենք ունենալու:
-Անչափ շնորհակալ եմ իրոք:
 Սիրելի Լիլիթ, ի՞նչ էիր սպասում ցուցահանդեսից և արդյոք սպասելիքներդ արդարացա՞ն:
-Ցուցահանդեսը հոյակապ անցավ: Ես չէի սպասում: Այդ օրը ինձ համար դարձավ կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը :Անակնկալի եկա: Բոլոր նրանց, ում հրավիրել էի եկել էին`, Վաստակաշատ նկարիչներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, բոլորը եկել էին նկարներս մոտիկից տեսնելու…
Եվ ավելին, Քեզ  խրախուսելու և գոտեպնդելու:
-Այո, իհարկէ, երջանկության և մեծ բավականության զգացում էի ապրում, որ իմ գործերը սիրում և հավանում են:Ես հպարտ էի, որ այդքան արժանի մարդ էր եկել: Ինձ համար մեծ պատիվ էր իրենց կողքին գտնվելը: Առանց այդ մեծ մարդկանց, իմ ցոցահանդեսը չէր կայանա:
Ապագայի համար ի՞նչ ծրագրեր մշակեցիր:
-Քանի որ համարյա բոլոր կտավներս ցուցադրել եմ, առաջիկայի համար անհրաժեշտ կլինի նոր գործե նոր կտավներ, նոր մոտեցմամբ:
Սիրելի Լիլիթ Քո ստեղծագործական կյանքն ինչպես է կազմակերպվում և զարգացման Քո ուղին ինչպես է ընթանու՞մ:
-Հմտանալու համար անդադար ու մշտական աշխատանք է պետք: Կոնկրետ որևէ բան չկա: Աշխատում եմ որքան հնարավոր է, ավելի շատ նկարիչների գործերի հետ ծանոթանամ, ուսումնասիրեմ ու ստեղծեմ իմ   անձնական ոճը:
Քո կտավներում դու ես, Հայաստաննէ, քո հարազատ միջավայրը, իսկ դա ինքնին արժէք է:
-Շատ եմ սիրում հայրենի  բնաշխարհը պատկերել:Գնում եմ էտյուդեր եմ անում ,հայրենի բնապատկերներից:Մեծ երչանկուփյուն է ունենալ այդ ամենը,լինել  դրանց ճիշտ կենտրոնում: Ուզում եմ իմ կտավների միջոցով ,մարդկանց հաղորդել՝ջհրմ,բարի և դրական լիցքեր:      
Շնորհակալ եմ Լիլիթ Տոնականյան:Մեծ հույս եմ փայփայում, որ ապագայում, գործդ բազմապատկելու է Հայրենիքի ընկալման խորքը և   անունդ շատ է լսվելու :
 
 
«Յոյս» թիւ 245
29 Օգոստոս 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *