«Փայլուն աստղեր»

hooys-armenian-245-3

Ինչ գեղեցիկ է, երբ խոսվում է հայ երիտասարդուհի-ների հաջողությունների մասին, ինչ հրաշալի է, երբ ականատես ես լինում նրանց ծաղկունքին:
Հինգշաբթի, հուլիսի 25-ին ներկա եղա մի նկարչության ցուցահանդեսի, որը տեղի ունեցավ Արարատ մարզավանի ընթրիքների բաժնի տաղավարում:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր միանգամայն բարեգործական նպատակներով` կարիքավոր երեխա-ների համար, երեքօրյա՝ հուլիսի 25-ից մինչև 31-ը  տևողությամբ: Ներկա էին մեծ թվով հայրենակիցներ:
Աշխատանքը բավականի տպավորիչ ու գեղեցիկ էր: Հոգիս նորոգվում էր, երբ շրջում էի ցուցասրահը: Ներկաները շատ էին տպավորվել աշխատանքներից ու հիացմունքով և մեծ բավականությամբ էին թողնում ցուցասրահը:
Այս բոլորի հեղինակն էր Շարիս Մելքոմ Աբգարը: Նա ծնվել է 1984 թվին Թեհրանում: Կրթություն է ստացել Ալիշան, Քուշեշ, Արաքս, Մարի Մանուկյան հայոց ազգային դպրոցներում, և ապա բարձրագույն կրթությունն ստացել է Ազատ համալսարանի Հայոց լեզվի   ու գրականության ամբիոնում:
Այժմ որպէս հայոց լեզվի ուսուցչուհի դասավանդում է հայկական դպրոցներում:
Շարիսը համեստ, բարի, խաղաղ բնավորությամբ անձնավորություն է: Նա մանուկ հասակից զբաղ-վել է նկարչությամբ ու մասնակցել տարբեր ցուցահան-դեսների և մրցանակներ շահել, իսկ 11 տարեկանից սկսել է գրել բանաստեղծություններ, որ վերջերս ականատես եղանք նրա գրքի շնորհանդեսին:
Նրա համար նկարչությունն ու բանաստեղծությունն աղոթքի պէս  մի բան է: Այդ պահին նա ապրում է իր ոգեղեն աշխարհում, ոչ մի բանի մասին չի մտածում, լողում է ինքնամոռացության ու խաղաղության մեջ:
Շարիսը նկարում է ոչ միայն թղթի, այլ նաև քարի վրա և այսպիսով ստեղծում է լուսավոր պատկերներ, որոնք խորապես թափանցում են ականատեսի մտքի ու հոգու մեջ: Նրա ստեղծագործությունների և նկարչությունների թեման կազմում են թե' ազգային- կրոնական, թե' հոգևոր ու աշխարհիկ խնդիրները ,որոնք մարդ արարածի բնական կարիքներն են սնու-ցում:
Շարիս Մելքոմ Աբգարը կազմակերպել է նաև մի քանի ցուցահանդեսներ տաբեր վայրերում: Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2015 թ. Հայ համալսարանականների ընդ. միության կենտրոնատեղում, հաջորդը 2016 թ. ձմռանը` Թեաթրէ շահրում, իսկ վերջինս 2017 թ. հուլիսի 25- 31-ը Արարատ  մարզավանում, որին  բախտ ունեցա ներկա գտնվելու:
Շարիսը մեր ազգի փայլուն աստղերից է, hooys-armenian-245-4
«Յոյս» թիւ 245
29 Օգոստոս 2017

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *