Հ. Մ. Ա. Կ.-ի Երէցների միութեան

hooys-armenian-245-1

Հ. Մ. Ա. Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը Երկուշաբթի, օգոստոսի 7-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, միութեան անդամների և հիւրերի ներկայութեամբ: Միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունելով ներկաներին, յայտնեց միութեան վարչութեան որոշման մասին՝ հերթաբար գնահատելու և մեծարելու աւագ միութենականներին: Այդ ուղղութեամբ Երէցների միութեան յունիս ամսւայ հանդիպմանը մեծարւեց ընկեր Ժան Աբրահամեանը, իսկ ներկայ հանդիպումին ծրագրւել է երիցագոյն անդամներից՝ ընկեր Լևոն Ահարոնեանի մեծարումը: Լևոն Ահարոնեանը ծնւել է Իրանի Սալմաստ գաւառի Հաւթւան գիւղում: Մասնագիտութեամբ Քիմիայի ճարտարագէտ է և շուրջ 12 տարի աշխատել է այդ բնագաւառում: Ապա անցել է բեռնափոխադրման ոլորտ՝ ստանձնելով «Սաթի» տրանսպորտային ընկերութեան տնօրինութիւնը: Տարիների ընթացքին, գերծանր բեռների փոխադրման գործում ընկերութիւնը զարգացել ու ոլորտի առաջատար ընկերութիւններից   է դարձել: Ընկեր Լևոնը պատանի տարիքից մասնակցել է միութենական աշխատանքներին: Վաղ շրջանից «Արարատ»-ի անդամ է եղել և իր մասնակցութիւնն է բերել կազմակերպութեան բազմաթիւ աշխատանք- ներին: Մասնակցել է ազգային աշխատանքներին՝ որպէս ԹՀԹ Պատգամաւորական ժողովի անդամ և Թեմական խորհրդի ատենապետ: Մասնակցել է նաև ազգային այլ մարմինների աշխատանքներին: Ընկեր Լևոն Ահարոնեանի անւան հետ է կապւած բազմաթիւ բարեգործական ձեռնարկներ: Այդ շարքից յիշենք «Ահարոնեան» մանկապարտէզի կառուցումը՝ ի յիշատակ իր ծնողների, նաև «Հայ  դպրոց» հիմնադրամը, որի օժանդակութեամբ Հայաստանի տարածքում բազմաթիւ դպրոցներ օժտւել են դպրոցական նստարաններով և յարակից կահոյքով: Ընկեր Լևոն Ահարոնեանի կենսագրականը ներկայացնելուց յետոյ, միութեան նախագահը աւագ ընկերոջը յանձնեց մակագրւած մի յուշանւէր: Պէտք է աւելացնել նաև, որ Լևոն Ահարոնեանին յաջողւել է պարսկերէն լեզւով շարադրել իր կեանքի պատմութիւնը: Նիւթը լոյս է տեսել երկու հատորով` «Փոթորկոտ կեանքիս օրերը» վերնագրով, որը թարգմանւել է նաև հայերէն և անգլերէն լեզուներով:
Բացի դրանից, արդէն 11-րդ տարին է, որ իրանահայ համայնքում  լոյս է տեսնում «Յոյս» երկշաբաթաթերթը: Այդ երկշաբաթաթերթի արտօնատէրն ու ողջ ծախսերի հոգացողը ինքը Լևոն Ահարոնեանն է: «Յոյս»-ը զբաղվում է համայնքի խնդիրների, ինչպէս նաև հայկական լուրերի արծածմամբ:  
 
hooys-armenian-245-2
 
Լրատւութիւնը «Ալիք»-ից յաւելումներով:
 
 
«Յոյս» թիւ 245
29 Օգոստոս 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *