Արմէն պրեսն ու Իռնան զարգացնում են Իրանի և Հայաստանի կապերը

hooys-armenian-244-3

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հինավուրց մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, իսկ Իրանի մշա-կույթն ու պատմությունը շատ կարևոր են հայերի համար: Իրանական պետական IRNA լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Նա հիշեցրել է, որ վերջերս «Արմենպրես»-ի ֆոտո-թղթակիցն այցելել է Իրան և լուսանկարել այդ երկրի հարուստ ու հինավուրց մշակութային ժառանգության նմուշները, Իրանում հայկական մշակութային կոթողները: Այս լուսանկարները հետագայում կարող են ներկայացվել ցուցահանդեսի տեսքով: Արամ Անանյանը շեշտել է Երևանի և Թեհրանի միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդեն իսկ կան որոշակի զարգացումներ, մասնավորապես, հայ-իրանական համատեղ ընկերությունների բացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Հայաստանում կարող եք հանդիպել իրանական տարբեր հաստատությունների, սննդի ու առևտրի օբյեկտների: «Այս ամենը երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների նշան է: Սակայն սա նշան է նաև, որ մենք պետք է խորացնենք այդ հարաբերությունները»,- ասել է Անանյանը: Նրա խոսքով՝ կարևորագույն հարց է նաև երկու ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ճանաչողության մակարդակի բարձրացումը: «Երկու երկրների զբոսաշրջային ոլորտում համագործակցության ընդ-լայնման շնորհիվ պարսկերենը լսվում է Հայաստանի զբոսաշրջային վայրերում, ինչը շատ հաճելի է»,- նշել է Անանյանը: «Արմենպրես»-ի տնօրենն անդրադարձել է նաև ժամանակակից աշխարհում լրատվության խնդիրներին՝ նշելով, որ համաշխարհային զարգացումների վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվության տրամադրումը կարող է օգնել խըն-դիրների լուծմանը: Նրա խոսքով՝ ավանդույթ ունեցող լրատվական գործակալությունները, որոնցից է նաև «Արմենպրես»-ը, ձգտում են ներկայացնել իրականում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև փորձագիտական գնահատականներ: «Տեղեկատվության ոլորտում «Արմենպրես»-ն ու IRNA-ն նշանակալի պատմություն ունեն, նրանց լրատվությունը հիմնվում է թափանցիկության ու հստակության սկզբունքների վրա»,- ասել է Անանյանը՝ հիշեցնելով, որ 21-րդ դարում լրատվական գործակալությունների դերը շատ կարևոր է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման համար: Երկու գործակալություններն այսօր էլ ամրապնդում ու զարգացնում են իրենց հարաբերությունները: Նա հիշատակել է նաև 2016 թ. սկզբին Իրան կատարած իր այցի մասին, որի ժամանակ IRNA-ի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Արամ Անանյանը հիշեցրել է նաև, որ 2018 թ. «Արմենպրես»-ը նշելու է իր հիմնադրման 100-ամյակը. «Այդ առիթով ուրախ կլինենք, որպեսզի արարողություններին մասնակցեն նաև միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ»: 
 
«Յոյս» թիւ 244
12 Օգոստոս 2017

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *