Խմբագրական

Տասներկուերորդ հաստատման ու երդմնակալության արարողությունների ականատեսը եղանք:
Հաստատման արարողությունը Ժողովրդի տված ձայնի ու կրոնապետի կամքի միասնականության պատկերն է: Անկախ այն բանից, թե այդ երկու երևույթները որքանով են միմյանց հետ համընկնում,Կրոնապետը հաստատման ձայն է տալիս ժողովրդական կամքի վերջնական արտահայտությանը, քանզի Իսլամական կարգերի ձևավորումից ի վեր այդ գործոնը համարվել է իշխող կառույցի հաստատման օգտին տրված հավաստագիր:
Եթէ հաստատման արարողությունը  շիա  հոգևորականության միջոցով  պրեզիդենտին հաստատելու հավելյալ երաշխիք է և միայն ներքին արժեք ու կշիռ ունի և միջոց է երկրի մեջ գործող տարբեր գաղափարական մոտեցումների, կամքի մի մասը պրեզիդենտին հասկացնել տալու համար,երդմնակալությունը  ամբողջովին արտաքին նշանակություն ունեցող երևոյթ է և ունի տարածաշրջանային ու միջազգային նշանակություն: Այդ արարողությունը մի տեսակ չափման միջոց է այն վարկի, արժեքի, հարգանքի ու ընդունելության, որին արժանանում է Իրանի ժողովրդի ընտրյալ զաւակը: 
Այս արարարողությամբ է, որ  դրսևորման առիթ է գտնում երկրի բարեկամ կամ թշնամի շրջանակների վերաբերմունքը:
 Ռոհանիի երկրորդ երդմնակալությունը կայացավ այնպիսի պայմաններում, երբ միջազգային հանրությունը կարողացել էր  իր դրական և հովանավորչական վերաբերմունքն արտահայտել: Թեհրանում յոթ երկրների ղեկավարների ներկայութիւնն ու բազմաթիվ երկրների ներկայացուցչական խմբերի մասնակցությունը մի տեսակ հաստատման երաշխիք էր Իրանի ղեկավարության  ընդունած կուրսին և տարածաշրջանային ամրապնդած դիրքերին:
 Եվ դա այն պայմաններում,  երբ որոշ մեծ երկրներում երերուն ու անհուսալի ղեկավարների իշխանությունը աշխարհը անկանխատեսելի իրադարձությունների առաջ է կանգնեցրել: Հաստատուն և հուսալի դեմքերի ու խաղաղության օվազիսների առկայությունը  մարդկության համար ոգևորության առիթ է ստեղծում, իսկ Ռոհանին իր թիմով, հավասարակշիռ քայլերով կարողացել է, որպէս այդպիսին, ներկայանալ աշխարհի հանրության աչքում: Գուցե դա էր պատճառը, որ տիկին Մուգերինիի ներկայությամբ, որ ողջ Եվրոպայի ներկայությունն էր խորհրդանշում, խորհրդարանի որոշ պատգամավորներ շտապում էին նրա հետ սելֆի նկարներ անել: Մուգերինին մի ողջ Եվրոպա էր, իսկ մի լուսանկարում  լինել ողջ Եվրոպայի հետ, երևի պատմական առիթ էր…
Կովկասը, բայց Եվրոպա, Ամերիկա կամ Ասիա չէ:
Կովկասը Կովկաս է: Կովկաս է կոչվում Ղաջարյան թագավորական գերդաստանի պատմական անճարակությունը:  Նույն այն Ղաջար գերդաստանի, որ երկար ժամանակ Իրանին հանելով տարածաշրջանային անցուդարձերի թոհուբոհից, փոփոխվող աշխարհի Ետնախորշում թաքցնել տվեց:
Կովկասը անուն է նաև Իսլամական հանրապետութեան կողմ կամ դեմ աշխատանքների կենտոնացման տարածքի համար, մեծ ուժերի հենակների և լսման կայանքների տեղակայման համար, տարածաշրջանային ավելի փոքր ուժերի ծավալած` տեղական մեքենայությունների ու Իրանի դեմ աշխատող գաղափարական խմբերի  քայքայիչ գործունեության համար:
Կովկասը անցման ուղի է` հյուսիսից հարավ եկողների համար և Իրանը դեպի Սև ծով տանող մայրուղի: Կովկասը նաև բարդ ու անլուծելի թվացող պատերազմների  ու հակամարտությունների մի մեծ թատերաբեմ է…
 Կովկասը, բայց միևնույն ժամանակ Իրանական մշակույթի առկայության մի աննման տարածք է:
  Դարբանդից ու Դաղստանից մինչև Գյումրի ու Բաթումի,Թալիշստանից մինչև Սոչի ու Սուխումի և Շուշիից մինչև Օսեթիա,  ամբողջությամբ, ընդարձակ ու լայնա-տարած ու աննման դաշտ է մշակութային Իրանի ավելի խոր ճանաչման համար:
 Վրացիները, աբխազները, աջարները, օսեթները, դաղստանցիները, արանցիները, թալիշները, քրդե-րը, ղարաբաղցիները, հայաստանցիները, ոչ մէկն էլ Իրանի համար անարժան ու շրջանցելի չեն, բոլորն էլ  արժեքավոր են ու աննման:
 Եվ ահա հայերը … Իսլամական Իրանի ու քրիս-տոնեական աշխարհի փաստացի սահմանների մարմնավորողները: Որքա՞ն զարմանալի է ժամանակ-ների խաղը, իսլամական Իրանի ու քրիստոնեական աշխարհի սահմանն ա՛յն Հայաստանն է ներկայացնում, որ իրանագիտական հետազոտությունների պատ-կառելի կենտրոն է հանդիսանում և ոչ միայն եկե-ղեցիների ու մզկիթների վերականգման  հայ-իրանական գործունեությունն արտացոլող տարածք է, այլև ինքը Իրանի կողքին կանգնած անսակարկ, այնպիսի բարեկամ է, որի պրեզիդենտը Օբամայի հետ հանդիպելիս, հայ-իրանական հարաբերությունները յուրահատուկ անվանելով ամբողջ ուժով պաշտպա-նում է, իսկ Հռոմի Պապին իրազեկելիս, իսլամ- քրիս-տոնյա հարաբերությունների վառ օրինակը նրանով է տալիս:
 Եվ ահա տասներկուերորդ  երդմնակալության արարողություններին մասնկացում է ամբողջ շքա-խմբով: Երևի վստահորեն կարելի է ասել, որ ար-տասահմանյան դիվանագիտական խմբերից ամենա-ներկայացուցչականը եկել էր Հայաստանից:
 Պրեզիդենտ, արտգործնախարար, երկու երկրների հարաբերություններ կարգավորող հանձնախմբի ղեկավար էներգետիկայի նախրար: Այս դեմքերից յուրաքանչյուրի  ներկայությունը երդմնակալության համար բավարար կհամարվեր, բայց Հայաստանը եկել է հարգանքը լիովին մատուցելու և շնոհրակալություն հայտնելու Իրանի դիրքերի համար և բազմակողմանի հարաբերությունների տարածման անհրաժեշտությունը ընտգծելու համար:
  Պարոնայք, Իրանի ժողովրդի խորհրդարանական որդիներ և պատմական ու մշակութային յոթ հազարամյա ընդհանրությունների կրողներ, արդյոք Ձեզանից եղա՞վ մէկը, որ մոտենա Հայաստանի Հանրապետությունից եկած այն ժպտադեմ փոքրամարմին մարդուն, որը Հայաստանը Իրանին դէպի Եվրոպա տանող ապահով դարպաս է անվանել և աշխարհի բոլոր ամբիոններում, Իրանի պաշտպանութեան  դիրքերից է խոսել, և երբ հարկ է եղել, հարևանության ու եղբայրության սահմանները սրբությամբ է հսկել և Իրանի բարեկամական հովանավորությունների համար անգամներ գոհունակություն է  յայտնել, արդյոք Ձեզանից մէկը մոտեցավ նրան և հետը նկարվե՞ց:
Մեր խորին համոզմամբ երկու հարևան երկրների բազմակողմանի հարաբերությունների ծավալման ու ընդարձակման համար լավագույն ժամանակները հիմա են:
Արդյո՞ք այդ կապակցությամբ բավարար կամք և համոզմունք կա:
Կապրենք կտեսնենք:
Անդրանիկ Սիմոնյան
 
hooys-armenian-244-1
 
«Յոյս» թիւ 244
12 Օգոստոս 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *