«Հայաստանում Իրանցիների ազատ առեւտրի կենտրոն» ընկերութեան առաջին բաժանետոմսը

 
 
2012 թւականի օգոստոսի 21-ը պատմական օր էր «Հայաստանում իրանցիների ազատ առեւտրի կենտրոն» ընկերութեան համար: ԻԻՀ առեւտրի պալատում տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն, որի  ընթացքում ՀՀ դեսպան` Գրիգոր Արաքելեանի միջոցով վերոյիշեալ ընկերութեան առաջին բաժնետոմսը նւիրւեց Իրանի առեւտրի պալատի նախագահ՝ Մոհամադ Նահաւանդեանին: 
Պարոնայք Արաքելեանը եւ Նահաւանդեանը առանձին խոսքերով գնահատեցին նորաստեղծ ընկերութեան դրական դերը երկու երկրների յարաբերութիւնների զարգացման գործում: Արտայայտւեցին նաեւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ՝ Լեւոն Ահարոնեանը, գործադիր տնօրէն՝ Շահռոխ Զահիրին, ու վերջինիս տեղակալ՝ Ռեզա Հէյդարին: Հանդիպման ներկայ էին նաեւ  «Հայաստանում իրանցիների ազատ առեւտրի կենտրոն» ընկերութեան վարչութեան անդամներ` Մանուչեհր Սեփեհրին, Ասգարեանը եւ Փիրումեանը:
Հանդիսութեան աւարտին ԻԻՀ առեւտրի պալատի նախագահ Մոհամադ Նահաւանդեանը պարգեւատրւեց առիթին պատշաճ յուշատախտակով:
 
«Յոյս» թիւ 129
22 Օգոստոս 2012
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *