Տու 154-ի կործանման 8-րդ տարին

Ահա այդ առիթով էլ լոյս ենք ընծայում նոյն դէպքի հետ կապված «Յոյս»-ի յօդւածը  
 
hooys-armenian-243-3
 
Շամլուն ասում էր «Ես համընդհանուր ցաւն եմ, ինձ պոռթկա»: Մեր օրերում «թռչող դագաղ» ՏՈԻ 154 ԷՄ-ի կործանումի հետքից եկած համընդհանուր ցաւը ոչ թէ պոռթկալու, այլ տանելու ծանր բեռ էր, լուռ  ու տխուր կուլ տալու դառն իրականութիւն:
Նրանք ուրախ ու զւարթ հաւաքւել էին ճանապարհորդելու համար: Նրանք կեանքով ու խանդավառութեամբ լեփլեցուն էին: Ոչ մի հոգս չկար, իհարկէ, եթէ անհարկի ուշացումն ու դանդաղկոտութիւնը հոգս չհամարենք: Իսկ թէ յետոյ ինչ անցաւ` մենք դա չգիտենք: Թռիչքից անցաւ 16 րոպէ: Կործանում: Հող էիր և հող դարձար: Երբեք այն արագութեամբ ոչ ոք հող չէր դարձել և մայր հողին չէր միաձուլւել, որքան ՏՈԻ-154 ԷՄ-ի ուղևորները:Կործանումից յետոյ , և կործանման վայրում միայն թղթերի ու զգեստների կտորտանքներ էին, մետաղների ջարդօններ ու փշրանքներ: Երբեք չէիր ասի`168 մարդ է եղել այդ տեղ…
Երբ մարդը մոռացւում է:
Իրանի մամուլի համար արդէն շատ զգայուն թեմա է օդանաւերի կործանումը: Որքան էլ հեռուստատեսութիւնը ցանկանում է աղէտը շրջանցել և անմիջական լուրերից բացի այլ տեղեկութիւններ չհաղորդել, սիրւած հաղորդավար Հէյդարին, պատասխանատու անձանց է ի մի բերում և ջանում է հարցը նրանց հետ արծարծել, բայց աւաղ…
Բայց Իրանի մամուլը հարցին հետևում է աւելի մեծ ուշադրութիւն սևեռելով: Այստեղ «աջ» ու «ձախ» մամուլի համար մեծ տարբերութիւն չկայ: Մեր երկրում օդանաւերի կործանման թեման արդէն մաշւած թեմա է, սակայն մարդկային կորուստները պարտադրում են, որ ամէն անգամ հարցը դիտւի ու գնահատւի իւրովի : 
Անմիջապէս մամուլը ողողւում է զոհերի անուններով, նախորդ աղէտների վիճակագրութեամբ և նոր աղէտից արւած լուսանկարներով: Իւրաքանչիւրը ուզում է իրենը առաջ տանել, բայց աղէտը նստում է ծանր, և մեծ տատանումների հնարաւորութիւնը կանխում: Դա է պատճառը, որ «աջ» ու «ձախ» մամուլի վերնագրերը շատ մեծ տարբերութիւն չունեն: ՏՈՒ-ն «թռչող դագաղ» է, աղէտի բուն  և շատ ուրիշ բաներ:
Դէպքի գրաւչութիւնը նրա քաղաքական աստառի մէջ կարող է լինել, ուստի ոմանք յիշում են ՏՈՒ-ի ռուսական ծագումը, ոմանք էլ լոսանջելէսեան իրանցի երգիչների մօտալուտ համերգները Երևանում, ոմանք էլ նախարարի անպատասխանատու կեցւածքը: Այն ինչ երբեք չի յիշւում ինքը մարդն է, մարդկայինը, ցաւը, որ գնալով ահագնանում է ու տարածւում քաղաքով մէկ: Յետոյ էլ Հայաստան աշխարհ է հասնում ու «Շանթ»-ի եթերային ալիքներով տարածւում երկիր մոլորակով մէկ:
Հեռախօսազանգերը արագօրէն իրար են միացնում աշխարհի բոլոր մայրցամաքները:
Հարաւային Ամերիկայից միչև Շւեդիա, Արգենտինայից մինչև ճապոնիա, Կանադայից մինչև Աւստրալիա և Միացեալ Նահանգներից մինչև Իրան ու Հայաստան: Հայեր են, պարսիկներ,վրացիներ ևս կան:
Ցաւը, մարդու նկատմամբ սէրը, յարգանքը, վշտակցութիւնը, կամ մտահոգութեան փարատումը, խթանիչ ուժեր են պարտքի զգացումից բխող մարդկային վարքի ձևեր:
Ս. Սարգիս եկեղեցու բակում մեծ բազմութիւն է կուտակւել: Միայն Ապրիլի 24-ի օրւայ հետ կարելի կը լինի թւային աղերսներ գտնել: Այլ առիթներով երբեք այսպիսի բազմութիւն չի եղել: Եկեղեցում հոգեհանգստեան արարողութիւնը յաջորդում է Սրբազան հօր նախագահած պատարագին: Յետոյ  սգակիրները կանգնում են իրենց զոհի, կամ զոհերի անւամբ առանձնացւած վայրերում: Իսկ այսօր բակի չորս բոլորքը համարակալւել է և առանձնացւել անուն ազգանուններով:  Շատերն այսօր և միայն այստեղ են հանդիպում կորուստ ունեցող բարեկամին, հարազատին կամ ընկերոջը, և սգակիր է դառնում ողջ իրանահայութիւնը…
Նրանց մարմիններն էլ իրենց հոգիների նման թևեր առան ու չւեցին: Թեհրանի հայոց գերեզմանատունը երբեք այսպիսի բազմութիւն չի տեսել, և թող տայ Աստւած, որ այլևս երբեք այսքան մարդ այստեղ չհաւաքւի:  
ՙ «Նոր Բուրաստան» գերեզմանատան աւտոների հսկայական կայանատեղին լիքնէ: Մայրուղու մօտ, աւտոների քառաշարք կայանի երկայնքը երեք կիլոմետրի է հասնում:
Թաղերից շարժւող աւտոբուսները տեղում թողել են գերեզմանոց մեկնելու ցանկութիւնն ունեցողների կէսից աւելիին: Համայնքն այսօր եկել է միահամուռ ու ջերմացնող լռութեամբ վշտակցելու դառնաղէտ վթարի զոհերի հարազատներին: Այսքան դագաղ ես մէկ էլ Գիւմրիում եմ տեսել, երկրաշարժի զարհուրելի օրերին: Այս ինչ աղէտ է: Ղազւին քաղաքից քիչ հեռու բացւած վիհը կլանեց բոլոր զոհերի մարմինները և այսօր այստեղ Թեհրանի հայոց գերզմանոցում նոր վիհ է բացւել, որ պիտի իր մէջ առնի յաւերժացած այդ մարդկանց անունները կրող դատարկ դագաղները…
Ամէն բան կազմակերպւած ու կարգին է, բոլորի սրտերը փափուկ ու փխրուն են, հոգիները ներող ու բեկուն: Սա այն օրերից մէկն է, երբ պատիւ ես զգում այսպիսի համայնքի զաւակ լինելու համար: Կեցցէ՛ք թեհրանահայեր: Այսպիսի միաբանութեամբ շատ բանի ենք արժանի, բայց տարւայ քանի օրն ենք այսպէս միաբան և մի՞թէ այդպիսի հարւած էր պէտք մեզ արթնացնելու և միմեանց կողքին արթուն ու զգօն պահելու համար:
Մինչև թաղման վայրը հասնելը անցնում եմ պատերազմի նահատակների գերեզմանների շարքի կողքով ու Միրոյի շիրիմի մօտով, որտեղ մի տարեց կին նստած արտասւում է…
Տէ՜ր, ողորմեա', Տէ՜ր, ողորմեա'…
«Քրիստոս Որդի Աստծոյ, անոխակալ ու բարեգութ, գթա քո արարչական սիրով…»
Թաղման արարողութեան առաջին ձայնը Սեպուհ արք. Սրբազանինն է:
Նա է զոհերի անւանացանկը կարդում և բոլորի համար թողութիւն և ողորմութիւն հայցում: Բայց ես կարծում եմ թողութիւն և ողորմութիւն պէտք է հայցել մեզ կենդանի արարածներիս համար…Լռութիւնը համատարած է: Օդը տօթ է ու շոգը` մաշող: Սկաուտ տղաները ջուր են մատուցում: Սրբազան հօր ձայնը և քահանաների երգը եկել են ամոքելու սրտերի ցաւը և սփոփելու նրանց խորը վէրքերը , յատկապէս բացւած վիհը, որ կլանելով ու լցւելով դատարկ դագաղներով պիտի թմբերի վերածւի, պիտի փոխարինաբար համբերութեան խորհուրդը փոխանցի ապրողներին: Այսօր մարդիկ այստեղից պիտի հեռանան, դառն իրականութեան հետ վերջնականապէս հաշտւած: Օդը տօթ է, կրակոտ են հոգիները, արևը կիզում է: Մատուցւող ջուրը քչութիւն է անում : Մարդիկ հրաժարւում են ծորակների ոռոգման ջուրը խմելուց: Սրբազանը միասին, միահամուռ լինելու հայրական կոչ է անում: Գէորգ Վարդանը վստահեցնում է, որ այս հարցին հետևելու գործում կարմիր գծեր չի ճանաչելու: Մարդիկ յուսադրւում են, մարդիկ ոգևորւում են:hooys-armenian-243-5
Տէր, ողորմեա', մե'զ ողորմեա, կենդանի արարածներիս, որ մեր շահախնդրութեամբ կարող ենք այսպիսի աղէտների համար հիմք ստեղծել: Մեզ ողորմեա, որ մարդկային ենք,բայց երբ շահախնդիր ենք և այդ շահախնդրութեամբ դուրս ենք գալիս մարդուն վայելող բոլոր չափերից, մարդկային յատկանիշներից նահանջում ենք, մարդ լինելուց խուսափում ենք, ապաւինում դիմակազերծ ու մերկ կանգնած շահախնդրութեան սատանային: Տէր, ողորմեա՛, մեզ ողորմեա: Տէր, մեզ նայիր,մեզ, որ յաճախ անմիաբան ենք, որ բզկտում ենք միմեանց, որ  միմեանց ծամում, խժռում ենք, առիթ տալով շահախնդրութեան սատանային: Մեզ ողորմեա, որ այդքան անտարբեր ու անփոյթ ենք նոյնիսկ մեր անվտանգութեան նկատմամբ, չենք էլ հարցնում, թէ ինչով են մեզ տեղափոխում, ուր են տանում, ինչպէս, բայց միմեանց նկատմամբ անողոք ենք ու անզիջում: Տէր ողորմեա, մեզ ողորմեա:
Օգնիր, որ ուժ գտնենք ու մեզնից վանենք եսամոլութեան, շահախընդ-րութեան և ապականումի սատանային: 
Վտանգաւոր է, անվտանգ է, ապահով է…     
Բոլոր, բոլոր տեղերում խօսում են օդանաւերի մասին: Ռուսականը վը-տանգաւոր է:Ռուսականը անվտանգ է: Ես ասում եմ, եթէ տէր ունի,անվտանգ է, ռուսական, թէ արևմտեան չի տարբերում, եթէ տէր ունի, անվտանգ է: Եթէ հսկողութիւն կայ, եթէ շահոյթը աւելի բարձր չի դասւում մարդուց: Եթէ մարդը արժէք ունի: Եթէ հոգին աւելի թանկ է, քան նիւթը և հոգևորը աւելի բարձր է նիւթականից: Եթէ մարդիկ իրենց հոգիները փողի սատանային չեն վաճառել…Եթէ շրջափակումն է պատճառը, ինչո՞ւ եղածը նորմալ խնամքի չի արժանանում: Մինչև ե՞րբ կարելի է ժամկէտանց պահես-տամասերը շահագործել` յենւելով նորոգող ինժեներների վարպետու-թեանը:
Միթէ Ռուսաստանում նոր օդանաւեր չե՞ն արտադրւում: Միթէ իրանցի ուղևորը պակա՞ս է վճարում:
Ես համընդհանուր ցաւն եմ, ինձ պոռթկա 
Շոգ է, տօթ է, անտանելի է, համբե-րութեամբ քայլում են մարդիկ: Այս օրերին բոլորս էլ փիլիսոփայ ենք դարձել, մտորում ենք, մէկ-մէկ թանկագին նախադասութիւններ արտաբերում…Չգիտեմ մինչև ուր ենք միասին քայլելու, բայց յստակ պատկերացնում եմ, որ անմիաբան ու անգլուխ հօտին երբեք էլ հաշւի չեն առնում ոչ մի տեղ, և չեն յարգում:
Մտածում եմ Շամլուի մասին` «Ես համընդհանուր ցաւն եմ…»
 
Շամլուն ասում էր «Ես համընդհանուր ցաւն եմ, ինձ պոռթկա»: Մեր օրերում «թռչող դագաղ» ՏՈԻ 154 ԷՄ-ի կործանումի հետքից եկած համընդհանուր ցաւը ոչ թէ պոռթկալու, այլ տանելու ծանր բեռ էր, լուռ  ու տխուր կուլ տալու դառն իրականութիւն:
Նրանք ուրախ ու զւարթ հաւաքւել էին ճանապարհորդելու համար: Նրանք կեանքով ու խանդավառութեամբ լեփլեցուն էին: Ոչ մի հոգս չկար, իհարկէ, եթէ անհարկի ուշացումն ու դանդաղկոտութիւնը հոգս չհամարենք: Իսկ թէ յետոյ ինչ անցաւ` մենք դա չգիտենք: Թռիչքից անցաւ 16 րոպէ: Կործանում: Հող էիր և հող դարձար: Երբեք այն արագութեամբ ոչ ոք հող չէր դարձել և մայր հողին չէր միաձուլւել, որքան ՏՈԻ-154 ԷՄ-ի ուղևորները:Կործանումից յետոյ , և կործանման վայրում միայն թղթերի ու զգեստների կտորտանքներ էին, մետաղների ջարդօններ ու փշրանքներ: Երբեք չէիր ասի`168 մարդ է եղել այդ տեղ…
Երբ մարդը մոռացւում է  
Իրանի մամուլի համար արդէն շատ զգայուն թեմա է օդանաւերի կործանումը: Որքան էլ հեռուստատեսութիւնը ցանկանում է աղէտը շրջանցել և անմիջական լուրերից բացի այլ տեղեկութիւններ չհաղորդել, սիրւած հաղորդավար Հէյդարին, պատասխանատու անձանց է ի մի բերում և ջանում է հարցը նրանց հետ արծարծել, բայց աւաղ…
Բայց Իրանի մամուլը հարցին հետևում է աւելի մեծ ուշադրութիւն սևեռելով: Այստեղ «աջ» ու «ձախ» մամուլի համար մեծ տարբերութիւն չկայ: Մեր երկրում օդանաւերի կործանման թեման արդէն մաշւած թեմա է, սակայն մարդկային կորուստները պարտադրում են, որ ամէն անգամ հարցը դիտւի ու գնահատւի իւրովի : 
Անմիջապէս մամուլը ողողւում է զոհերի անուններով, նախորդ աղէտների վիճակագրութեամբ և նոր աղէտից արւած լուսանկարներով: Իւրաքանչիւրը ուզում է իրենը առաջ տանել, բայց աղէտը նստում է ծանր, և մեծ տատանումների հնարաւորութիւնը կանխում: Դա է պատճառը, որ «աջ» ու «ձախ» մամուլի վերնագրերը շատ մեծ տարբերութիւն չունեն: ՏՈՒ-ն «թռչող դագաղ» է, աղէտի բուն  և շատ ուրիշ բաներ:
Դէպքի գրաւչութիւնը նրա քաղաքական աստառի մէջ կարող է լինել, ուստի ոմանք յիշում են ՏՈՒ-ի ռուսական ծագումը, ոմանք էլ լոսանջելէսեան իրանցի երգիչների մօտալուտ համերգները Երևանում, ոմանք էլ նախարարի անպատասխանատու կեցւածքը: Այն ինչ երբեք չի յիշւում ինքը մարդն է, մարդկայինը, ցաւը, որ գնալով ահագնանում է ու տարածւում քաղաքով մէկ: Յետոյ էլ Հայաստան աշխարհ է հասնում ու «Շանթ»-ի եթերային ալիքներով տարածւում երկիր մոլորակով մէկ:
Հեռախօսազանգերը արագօրէն իրար են միացնում աշխարհի բոլոր մայրցամաքները:
Հարաւային Ամերիկայից միչև Շւեդիա, Արգենտինայից մինչև ճապոնիա, Կանադայից մինչև Աւստրալիա և Միացեալ Նահանգներից մինչև Իրան ու Հայաստան: Հայեր են, պարսիկներ,վրացիներ ևս կան:
Ցաւը, մարդու նկատմամբ սէրը, յարգանքը, վշտակցութիւնը, կամ մտահոգութեան փարատումը, խթանիչ ուժեր են պարտքի զգացումից բխող մարդկային վարքի ձևեր:
Ս. Սարգիս եկեղեցու բակում մեծ բազմութիւն է կուտակւել: Միայն Ապրիլի 24-ի օրւայ հետ կարելի կը լինի թւային աղերսներ գտնել: Այլ առիթներով երբեք այսպիսի բազմութիւն չի եղել: Եկեղեցում հոգեհանգստեան արարողութիւնը յաջորդում է Սրբազան հօր նախագահած պատարագին: Յետոյ  սգակիրները կանգնում են իրենց զոհի, կամ զոհերի անւամբ առանձնացւած վայրերում: Իսկ այսօր բակի չորս բոլորքը համարակալւել է և առանձնացւել անուն ազգանուններով:  Շատերն այսօր և միայն այստեղ են հանդիպում կորուստ ունեցող բարեկամին, հարազատին կամ ընկերոջը, և սգակիր է դառնում ողջ իրանահայութիւնը…
Նրանց մարմիններն էլ իրենց հոգիների նման թևեր առան ու չւեցին: Թեհրանի հայոց գերեզմանատունը երբեք այսպիսի բազմութիւն չի տեսել, և թող տայ Աստւած, որ այլևս երբեք այսքան մարդ այստեղ չհաւաքւի:  
ՙ «Նոր Բուրաստան» գերեզմանատան աւտոների հսկայական կայանատեղին լիքնէ: Մայրուղու մօտ, աւտոների քառաշարք կայանի երկայնքը երեք կիլոմետրի է հասնում:
Թաղերից շարժւող աւտոբուսները տեղում թողել են գերեզմանոց մեկնելու ցանկութիւնն ունեցողների կէսից աւելիին: Համայնքն այսօր եկել է միահամուռ ու ջերմացնող լռութեամբ վշտակցելու դառնաղէտ վթարի զոհերի հարազատներին: Այսքան դագաղ ես մէկ էլ Գիւմրիում եմ տեսել, երկրաշարժի զարհուրելի օրերին: Այս ինչ աղէտ է: Ղազւին քաղաքից քիչ հեռու բացւած վիհը կլանեց բոլոր զոհերի մարմինները և այսօր այստեղ Թեհրանի հայոց գերզմանոցում նոր վիհ է բացւել, որ պիտի իր մէջ առնի յաւերժացած այդ մարդկանց անունները կրող դատարկ դագաղները…
Ամէն բան կազմակերպւած ու կարգին է, բոլորի սրտերը փափուկ ու փխրուն են, հոգիները ներող ու բեկուն: Սա այն օրերից մէկն է, երբ պատիւ ես զգում այսպիսի համայնքի զաւակ լինելու համար: Կեցցէ՛ք թեհրանահայեր: Այսպիսի միաբանութեամբ շատ բանի ենք արժանի, բայց տարւայ քանի օրն ենք այսպէս միաբան և մի՞թէ այդպիսի հարւած էր պէտք մեզ արթնացնելու և միմեանց կողքին արթուն ու զգօն պահելու համար:
Մինչև թաղման վայրը հասնելը անցնում եմ պատերազմի նահատակների գերեզմանների շարքի կողքով ու Միրոյի շիրիմի մօտով, որտեղ մի տարեց կին նստած արտասւում է…
Տէ՜ր, ողորմեա', Տէ՜ր, ողորմեա'…
«Քրիստոս Որդի Աստծոյ, անոխակալ ու բարեգութ, գթա քո արարչական սիրով…»
Թաղման արարողութեան առաջին ձայնը Սեպուհ արք. Սրբազանինն է:
Նա է զոհերի անւանացանկը կարդում և բոլորի համար թողութիւն և ողորմութիւն հայցում: Բայց ես կարծում եմ թողութիւն և ողորմութիւն պէտք է հայցել մեզ կենդանի արարածներիս համար…Լռութիւնը համատարած է: Օդը տօթ է ու շոգը` մաշող: Սկաուտ տղաները ջուր են մատուցում: Սրբազան հօր ձայնը և քահանաների երգը եկել են ամոքելու սրտերի ցաւը և սփոփելու նրանց խորը վէրքերը , յատկապէս բացւած վիհը, որ կլանելով ու լցւելով դատարկ դագաղներով պիտի թմբերի վերածւի, պիտի փոխարինաբար համբերութեան խորհուրդը փոխանցի ապրողներին: Այսօր մարդիկ այստեղից պիտի հեռանան, դառն իրականութեան հետ վերջնականապէս հաշտւած: Օդը տօթ է, կրակոտ են հոգիները, արևը կիզում է: Մատուցւող ջուրը քչութիւն է անում : Մարդիկ հրաժարւում են ծորակների ոռոգման ջուրը խմելուց: Սրբազանը միասին, միահամուռ լինելու հայրական կոչ է անում: Գէորգ Վարդանը վստահեցնում է, որ այս հարցին հետևելու գործում կարմիր գծեր չի ճանաչելու: Մարդիկ յուսադրւում են, մարդիկ ոգևորւում են:
Տէր, ողորմեա', մե'զ ողորմեա, կենդանի արարածներիս, որ մեր շահախնդրութեամբ կարող ենք այսպիսի աղէտների համար հիմք ստեղծել: Մեզ ողորմեա, որ մարդկային ենք,բայց երբ շահախնդիր ենք և այդ շահախնդրութեամբ դուրս ենք գալիս մարդուն վայելող բոլոր չափերից, մարդկային յատկանիշներից նահանջում ենք, մարդ լինելուց խուսափում ենք, ապաւինում դիմակազերծ ու մերկ կանգնած շահախնդրութեան սատանային: Տէր, ողորմեա՛, մեզ ողորմեա: Տէր, մեզ նայիր,մեզ, որ յաճախ անմիաբան ենք, որ բզկտում ենք միմեանց, որ  միմեանց ծամում, խժռում ենք, առիթ տալով շահախնդրութեան սատանային: Մեզ ողորմեա, որ այդքան անտարբեր ու անփոյթ ենք նոյնիսկ մեր անվտանգութեան նկատմամբ, չենք էլ հարցնում, թէ ինչով են մեզ տեղափոխում, ուր են տանում, ինչպէս, բայց միմեանց նկատմամբ անողոք ենք ու անզիջում: Տէր ողորմեա, մեզ ողորմեա:
Օգնիր, որ ուժ գտնենք ու մեզնից վանենք եսամոլութեան, շահախընդրութեան և ապականումի սատանային: 
Վտանգաւոր է, անվտանգ է, ապահով է…     
Բոլոր, բոլոր տեղերում խօսում են օդանաւերի մասին: Ռուսականը վտանգաւոր է:Ռուսականը անվտանգ է: Ես ասում եմ, եթէ տէր ունի,անվտանգ է, ռուսական, թէ արևմտեան չի տարբերում, եթէ տէր ունի, անվտանգ է: Եթէ հսկողութիւն կայ, եթէ շահոյթը աւելի բարձր չի դասւում մարդուց: Եթէ մարդը արժէք ունի: Եթէ հոգին աւելի թանկ է, քան նիւթը և հոգևորը աւելի բարձր է նիւթականից: Եթէ մարդիկ իրենց հոգիները փողի սատանային չեն վաճառել…Եթէ շրջափակումն է պատճառը, ինչո՞ւ եղածը նորմալ խնամքի չի արժանանում: Մինչև ե՞րբ կարելի է ժամկէտանց պահեստամասերը շահագործել` յենւելով նորոգող ինժեներների վարպետութեանը:
Միթէ Ռուսաստանում նոր օդանաւեր չե՞ն արտադրւում: Միթէ իրանցի ուղևորը պակա՞ս է վճարում:
Ես համընդհանուր ցաւն եմ, ինձ պոռթկա 
Շոգ է, տօթ է, անտանելի է, համբերութեամբ քայլում են մարդիկ: Այս օրերին բոլորս էլ փիլիսոփայ ենք դարձել, մտորում ենք, մէկ-մէկ թանկագին նախադասութիւններ արտաբերում…Չգիտեմ մինչև ուր ենք միասին քայլելու, բայց յստակ պատկերացնում եմ, որ անմիաբան ու անգլուխ հօտին երբեք էլ հաշւի չեն առնում ոչ մի տեղ, և չեն յարգում:
Մտածում եմ Շամլուի մասին` «Ես համընդհանուր ցաւն եմ…»
 
 
«Յոյս» թիւ 243
 29 յուլիս 2017
 
 
 
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *