Էթնոազգային ոճի արդիականությունը

Հարցազրույցը՝
Արմինե Մելիք – Իսրայելյանի 
 
hooys-armenian-242-2
Երբ ժամանակի հարապտույտ հոսքում նախնիների գանձերը պեղողի հետաքրքրությունն  ու երկխոսությունը դուրս է  տարածության բազմադարյա փոշոտ ու լավ զմռսված պատնեշներից, որոնք շերտ առ շերտ նստում են հիշողության հոգենյութական արժեքների ցաքուցրիվ եղած սնդուկների վրա ու թանգարանային գտածոների մնայուն իրականությունից անդինը փնտրողի համար գենետիկ հիշողությունը նոր գծագրեր է խզբզում, վերացական տիրույթների այդ միտք – մագաղաթներն են, որ սկիզբ են դառնում մի նոր արարման ու ով՞ գիտե, թե որ՞ մի մոռացված թռչնագիրն ու խոյակն է դուրս պրծնում կյանքի ժլատ թագուհու՝ նորին մեծություն ժամանակի հազարաշերտ պատմուճանի քղանցքներից, սկիզբ դառնում մի նորի, որի հիշողությունը էթնոազգային ավիշով է սնվում…  
 
ԼԻՆԱ ԳԱԳԻԿՅԱՆ, հայ ստեղծագործողի այս տեսակը իր ստեղծագործական, միայն իրեն հայտնի հոգևոր  ալքիմիայի տիրույթներում արարում ու կյանքի է կոչում նոր խոսք՝ զարդերի տեսքով, ուր հայի տեսակի, լինելության, հայոց թագավորության անանց փառքի ու շքեղության, անցյալի մասին պատմող ու նրա թողած հոգևոր կտակի մի բազկակալ կամ ճակատնոց են դառ-նում, գեղեցիկի ու նրա փրկող ուժի մասին բարձրաձայնող իր ինքնատիպ ձևաբանությամբ, որ գործ է և արարում… Նրա աշխատանքներին նայելիս աշխարհակալ Տիգրան Մեծի ծովից ծովն ես տեսնում, Կիլիկյան թագավորական շքեղությունն ու բարձրաշխարհիկ էությունը, հայ լինելության հոգևոր զարդապատկերը…  Սակավախոս է Լինան, նրա փոխարեն իր փոքր ինչ անսովոր՝ ՙՙՊիաֆչիկ՚՚ դրոշմակնիքը կրող աշխատանքներն են պերճախոս ու բազմաձայն, որոնց հետ առնչվելու հետաքըրք-րությունը այս ստեղծագործ հայուհու հետ շփման առիթ դարձան…     
 
-Արմատներդ որտեղի՞ց են Լինա, որտե՞ղ ես  սովորել, ի՞նչն էր, որ քեզ տարավ արվեստի  ճանապարհով… hooys-armenian-242-3
-Լինել հայ և ունենալ սասունցու արմատներ, ինձ համար հպարտություն է: Մեծանալով հայկական, ավանդական ընտանիքում, ամուր կապված եմ իմ հողին ու ջրին, իմ մշակույթին: Մանկուց սիրել եմ նկարել: Հիշում եմ ո՞նց էի մանուկ ժամանակ, այն ցուրտ ու մութ տարիներին 4 գույն մատիտներով նկարում  լամպի լույսի տակ… Անցան տարիներ և … Սովորել եմ Գեղարվեստի դպրոցում, հետո Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում: 
 
 
 
– Զաhooys-armenian-242-4րդարվեստով զբաղվելու որոշումդ եր՞բ կայացրեցիր և ինչու՞ ընտրեցիր մետաղը որպես արտահայտման միջոց…
-Ուսանողական տարիներին, օֆորտ անելիս ինձ դուր էր գալիս մետաղի վրա ասեղով նկարելը: Միշտ ունեի ներքին ցանկություն մետաղ խազելու: Ավարտելուց հետո սկսվեցին փնտրտուքներս: Մոտ 2 տարի նկարեցի կը-տավի վրա մաստեխինով, բայց ինչ-որ բան հոգեհարազատ չէր: Որպես այդպիսին հատուկ որոշում չի եղել, ստացվել է ինքնաբերաբար, երբ որոշեցի ինձ համար պղնձե զարդ պատրաստել: Բացի իրենց գունային գրավչությունը հայտնի է նաև, որ պղինձն ու արույրը ունեն բուժիչ հատկություններ:
 
-Որոնք են այն հիմնական շեշտադրումները և համոզմունքները, որոնցով առաջնորդվում ես զարդերդ ստեղծելիս և ինչոhooys-armenian-242-5ւ՞  հենց այդ անվանումը՝ «Պիաֆչիկ»… 
– Հիմնական շեշտադրումը հավատարիմ մնալն է հայ մշակույթին և մեր նախնիների մտքերը նորովի ներկայացնելը: Ունենք հարուստ մշակույթ, որը կարիք ունի անընդհատ հիշատակվելու, նորովի մատուցվելու: Ինչ կապված է անվան հետ… «Պիաֆչիկ»-ն իմ կեղծանունն է: Մանկուց ինձ այդպես էր դիմում հորս ընկերը՝ ասելով, որ նման եմ փոքրիկ ճնճղուկի: 
 
 
-Ամեն մի աշխատանքդ ավարտուն միտք պարունակող, էթնիկ շեշտ ունեցող ազգային էլեմենտների զարդամոտիվներով ստեղծա-գործություն է ընկալվում, այն ավելի շատ արվեստ է արհեստի մե՞ջ… 
-Ինձ համար յուրաքանչյուր աշխատանք լոկ պարտականություն կամ պատվեր չէ, այլ  շրջանակներից դուրս մի աշխարհ ՝ արվեստի աշխարհ, ուր ես ինքնաբավ եմ…
 -Քո աշխատանքներում կա ձեռագիր և նոր խոսք, չնայած որ հիմքը հայկական զարդանախշն ու ազգային տարրերն են, իմաստային առումով նրանք ասելիք են կրում, ի՞նչ են պատմում քո աշխատանքներն ըստ քեզ…
– Դա այն լեզուն է, որով խոսում եմ ինքս ինձ հետ, իմ ներաշխարհում, ունեմ ասելիք, բայց ոչ բառերով: Չեմ սիրում պատմել նրա մասին, ինչն արդեն արտահայտված է, բայց ինձ դուր է գալիս, որ այսօր սիրում են հայկականը:
-Հատկանշական է այն, որ նուռը, խաչը հավերժության  պարույրները  որոնք խոր-հըրդանշաններ են՝ մատուցվում են նո-րովի, չեն հոգնեցնում իրենց ընդգծուն հայկականության մեջ… Ինչպե՞ս են արձա-գանքում օտարները քո զարդերին, ի՞նչ հե-տաքրքրություն են առաջացնում նրանք ոչ հայկական միջավայրում… 
-Հետաքրքիր է, որ այսօր օտարների մոտ ևս առաջանում է մեծ հետաքրքրություն, երբ պատ-մում եմ հայկական զարդանախշերի մասին՝ ծանոթացնելով նրանց վերջինիս խորհուրդ-իմաստային բովանդակությանը: Հիմնականում նրանց հիացնում է կենաց ծառը, նուռը, հավերժության նշանը, փյունիկը…Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մեջ  մեծ  կարոտ կա դեպի հայկական էներգիան և դա տեսանելի է…  
-Հե՞շտ է քայլել ժամանակին համընթաց և ի՞նչ է պետք անընդհատ պահանջված և ոճային լինելու համար… 
-Այս առումով մի քիչ բարդ է: Պետք է նորովի մատուցել հինը, նոր սերնդին ճիշտ և գեղեցիկ ներկայացնել խունացած զարդամոտիվները…արդի ձևվացքներով և նորաոճ հագուստներով համադրված: 
-Ի'նչ է փնտրում Լինա նկարչուհին ամեն անգամ մոտենալով իր նոր աշխատանքին… 
-Սիրում եմ զարդեր ստեղծել, մտածել նոր ձևվածքների մասին, հաճույքով կատարում եմ էսքիզները և անհամբեր եմ մինչ զարդը կստանա վերջնական տեսքը: Դա այն զգացմունքն է, որն ապրել է պետք:
-Քո էսքիզներով այսօր նաև հագուստներ են ձևավորվում, սա ինքնաբացահայտման նոր ոլորտ է՞, թե՞ տրամաբանական շարունակություն այն ամենի, ինչ արդեն անում ես: 
– Սա տրամաբանական շարունակություն է, ներկայացնելու համար ինչպես և ինչ զգեստի հետ կարելի է կրել «Piafchik» զարդերը: Լինել յուրօրինակ և կրել միյակ զարդը, որը ստեղծվում է անհատական էսքիզով:
-«Ամեն նոր լավ մոռացված հինն է…» ասացվածքի հետ համամի՞տ ես… 
– Անշուշտ… պետք է միշտ հիշել որտեղի՞ց ենք եկել և ու՞ր ենք գնում: Հինը շատ-շատ կարևոր է նորը կառուցելու համար:
-Ինչ ես կարծում, Հայաստանի պես փոքր երկրում հնարավո՞ր է հաջողակ բիզնես ստեղծել, երբևիցե մտածել՞ ես քո հիմնական բիզնեսը հիմնելու մասին:
– Այսօրվա մեծ երազանքներիցս մեկն է Հայաստանում ունենալ արվեստանոց- վաճառա-սրահ, որի մասին կիմանան աշխարհի տարբեր ծայրերում, այսինքն՝ հիմնել ստեղծագործական բիզնես, որը կապրի Հայսատանի պես հարուստ մշակութային երկրում:
-Ինչպե՞ս ես վերաբերվում մրցակցություն ասվածին… Որն՞ է այն կարևորագույն տարրը, մասնիկը, որը սահմանազատում է ստեղ-ծագործությունը արտադրանքից: 
-Երբ ստեղծագործողներն արտահայտում են իրենց մտքերը, ապա մրցակցություն չի կարող լինել: Ես չունեմ մրցակիցներ, ես ունեմ ընկերներ, որոնք ունեն փայլուն գաղափարներ… Ես սիրում եմ տեսնել ո՞վ ինչպե՞ս է մտածում: 
Երբ ստեղծվում է մի նմուշ, որը բազմացվում է տասնյակ օրինակներով, դա ինձ համար արտադրանքի է նմանվում: Բայց երբ ստեղծում ես մի բան՝ նկար, հագուստ, զարդ, ափսե…, որը մեկ հատ է և նմանը ստեղծելու համար փոխում ես ողջ բովանդակությունն ու իմաստը, նույնիսկ ֆորման պահելով, դա ինձ համար արվեստ է:
 
hooys-armenian-242-6
-Մասնակցել ես բազմաթիվ ցուցահանդես – վաճառքների, երիտասարդների մեջ հատկա-պես ճաշակի փոփոխության առումով նը-կատվու՞մ է աճ, ինչպիսին են նրանք՝ քո հա-ճախորդները… 
-Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում նաև բարեգործական և համոզվել եմ, որ ունենք հիանալի, ճաշակով երիտասարդություն, որոնք գնահատում են և արված աշխատանքը՝  ոչ թե նյութը, հայկական մշակույթը և հինը՝ նոր մատուցմամբ:  Իմ աշխատանքները նախընտրում են ինքնավստահները, ովքեր չեն վախենում յուրահատուկ երևալ:
-Եթե մեկ նախադասությամբ բնորոշելու լինեիր ինքդ քեզ, ապա ինչպիսի՞ն է Լինա Գագիկյանը… 
-Ես միշտ փնտրում եմ, փնտրում եմ, եթե նույնիսկ կարծում եմ գտնված է…Միշտ ուզում եմ  անել ավելին՝  լավագույն գնահատականին արժանանալուց առաջ: Առհասարակ չեմ սիրում իմ մասին խոսել, գերադասում եմ լսել ինձ շրջապատող, ինձ ծանոթ մարդկանց կարծիքը…
-Ինքդ կրու՞մ ես քո պատրաստած զարդերը, որո՞նք են հատկապես, որ քեզ ավելի հոգե-հարազատ են, ասում են, որ զարդն էլ բնա-վորություն ունի… 
-Առաջին զարդը ես եմ կրել և կրում եմ  շատ սիրով, ամեն օր: Օրս սկսում եմ «Պիաֆչիկ»-ով, ավարտում «Պիաֆչիկ»-ով: Ընդհանրապես զարդերը ունեն էներգիա, դրական, բացասական և այլն… Զարդերը նաև պատմում են, նրանք շատ բան կարող են ասել իրենց տիրոջ մասին, նրանց կարելի է անգամ կարդալ… 
-Նյութի կարևորությունը մտքի թռիչքի հետ որքանո՞վ եք հաջողված համարում, ինչու՞ հենց արույրն ու պղինձը ընտրեցիր որպես նյութ:
-Որպես արտահայտչամիջոց նյութի ընտրությունն այնքանով է կարևոր, որ գնահատելի լինի արված աշխատանքը: Պղինձն ու արույրը գու-նային առումով շատ հարուստ են: Քանի որ նյութն այնքան էլ թանկարժեք չէ, այս դեպքում շեշտադրվում է մտքի թռիչքը, գաղափարն է առաջնային տեղում և նրանն է արժեքը: Եթե կա միտք, ապա այն կարելի է արտահայտել նույնիսկ թղթի վրա:
– Արվեստի աշխարհում ու՞մ կհամարեիր քո հոգևոր կնքահայրը:
-Իմ հոգևոր կնքահայրերը մշակութային նախ-նիներն են….Այն նախնիները, ովքեր արարել են հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները, խաչքարերը, մանրանկարները…
-Կա՞ մի նշանաբան կամ կարգախոս, որով առաջնորդվում ես: 
-Ինձ հոգեհարազատ է «Հայկականը նորաձև է» արտահայտությունը: Իսկ «Պիաֆչիկ»-ի կար-գախոսն է՝ «Մեկ օրինակ, միայն քեզ համար»…
 
 
hooys-armenian-242-7
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Յոյս» թիւ 242
 1 Հուլիս 2017
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *