Ինչ անցավ Պատգամավորական ժողովի 4-րդ նիստում(մաս 2)

 

Դոկտ- Ռուբիկ Սարդարյան

hooys-armenian-242-1

 

Վարչական և հաշվապահական հարցեր
Պատգամավորական վերջին ժողովներում հըն-չել են մի շարք մտահոգություններ կապված հաշվապահության, հաշվեքննության ու հարկա-յին դաշտի հետ կապված արհեստավարժ և մասնագետ մարդկանց ներգրավելու մասին: ՊԺ-ը համոզված է, որ դրանք պետք է կյանքի կոչվեն և որոշ հանգամաքների համար նույնիսկ ժամանակավոր հանձնախումբ կյանքի կոչել և վերացնել բացթողումները: 
Թեմիս կանոնագրության վերանայման և ներքին գործերի նախարարությանը հանձնված պարսկերեն տարբերակի և ՊԺ-ի ընտրությունների կանոնակարգի հարցը առաջնահերթ օրակարգերից է և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: 
Տնտեսական և նյութական հեռանկար
Թեմիս նյութական կարողությունը կանխիկ գումարի առումով անբավարար վիճակի մեջ է գտնվում: Օրը օրի հավաքագրված մուտքերը դժվարությամբ են բավարարում առօրյա ծախսերը, և արգելք են հանդիսանում տարբեր բնագավառներում որևէ վերելք ունենալուն, որոնք կապված են նյութական վիճակի հետ: Այսօր հնչեցրած բարեկարգման աշխատանքնե-րը, դպրոցների մակարդակի բարձրացնելու հարցը և մի շարք այլ մտածումների կամ ծրագրերի իրագործումը պայմանավորված է նվազագույնը երկու միլիարդ թուման ունենալու հետ: Կանխիկ գումար ունենալու դեպքում հնարավոր է նաև որոշ շինարարական նախագծերի ոչ համատեղ և սեփական ուժերով իրագործելու հնարավորությունը: Նշված և այլ օրինակների հետքերը մեզ մղում եմ նվազագույ-նը 100 միլիարդ ռիալ կամ 10 միլիարդ թուման դրամատնում ավանդ դրված գումար ունենալու, որի միայն տոկոսադրույթները կիսով չափ կթեթևացնեն մեր առօրյա ծախսերի հոգսերը և կօգնեն իրականացնել հետագա ծրագրերը: Այդ գումարը գոյացնելու որևէ ելք չունենք, բացի մի շարք կալվածների վաճառքից: Հավատացած ենք նաև շրջաններում կալվածների վաճառքը շուտափույթ հնարավոր չէ և հսկա աշխատանք է պահանջում: Հենց նույն մտահոգություններից ելնելով նաև Թեհրանում երկու չավարտված նախագծերի վաճառքն են առաջարկել, որպեսզի հնարավոր լինի արագացնել այդ աշխատանքները: Այդ հեռանկարով հավատացած ենք թեմիս գերաշնորհ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի անմիջական հո-վանավորությանը, Թեմական խորհրդի և են-թակառույցների, նաև պատգամավորների աշ-խատանքով մեզ հաջողվելու է իրականացնել արծածված խնդիրները»:
Վերոհիշյալ ուղեցույցի գրության տակ իր ստորագրությունն է դրել 16-րդ շրջանի ՊԺ-ի դիվանը: 
Այնուհետև խոսքը տրվեց Սրբազան հորը նշելով.
 «Սիրելի պատգամավորներ, չկարծեք, որ ՊԺ-ի դիվանը նորություն է ներկայացնում, սա ՊԺ-ի և դիվանի փոխադարձ պարտականությունն է, որ կանոնագրությամբ նշված է, և եթե կանոնագրությունն ունենանք, 36-րդ հոդվածի 10-րդ կետը ասում է. «Քննել ու մտքերի փոխանակություն կատարել թեմի սահման-ներում ստեղծված խնդիրների մասին և այդ առիթով կիսվել Թեմական խորհրդի հետ»: Այժմեական խնդիրներ են, ինչ-որ ՊԺ-ի դիվանը իր հանձնաժողովների հետ քննել, բերել, և այսօր ներկայացնում է ձեզ որպես պատգամավորների և Թեմական խորհրդի, Կրոնական խորհրդի և Հաշվեքննիչ մարմնի անդամների և գործադիր մարմինների, որոնք պիտի նկատի ունենան մտահոգությունները և այն առաջարկները, որոնք պիտի փոխանցվեն գործադիր մարմնին, որպեսզի մենք մեր կյանքի անիվը ավելի սահուն և արագ կերպով առաջ տանենք, հետևաբար ես իմ գնահատանքն եմ ուզում հայտնել դիվանին այս աշխատանքի համար և հիմա հրապարակը ձերն է, որպեսզի ձեր մտածումները,  կարծիքները և առաջարկությունները այս ներկայացված հարցերի մասին արտահայտեք»: 
Առաջարկվեց երեք անգամ հարցումների ցանկ բացել, որոնց պատասխանելուց հետո կլինեն ըստ էության արտահայտություններ: Պատգամավորների հարցումներն ու նրանց պատասխանները դիվանի կողմից և ըստ էու-թյան կարծիքների արտահայտությունները ներ-կայացնում ենք ստորև:
 
Հարց 1-Ռազմիկ Խոդաբախշի.
Կարծես երկ-րորդ տարին է, որ բյուդջեի նախահաշիվը քննարկելուց հետո  ներկայացվում է այն հարցը, թե Փարիզից 850 հազար եվրո կստանանք կամ չենք ստանա: Այստեղ ի՞նչն է պատճառը, որ չենք կարողանում այդ գումարն ստանալ:
 
Հարց 2-Ռազմիկ Խոդաբախշի
.- Կալվածների ծախելու հետ կապված գոնե մենք՝ պատ-գամավորներս պիտի իմանանք, երբ ծախվեց, ինչքանով ծախվեց և այլն: Ես որպես տնտեսական հանձնախմբի անդամ՝ ինձ համար երբեք պարզ չի եղել այդ հարցերը: 
 
Հարց 3-Ռազմիկ Խոդաբախշի.
– Միրզայե Շիրազիի շենքի վաճառքը կամ վարձու տալու գործը որտե՞ղ է հասել: 
Պատասխան 1- Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.- Հարցը հիմնադրամի գումարի վերադարձման մասին է, հետևում է թէ՛ թեմիս Առաջնորդը, թէ՛ Թեմական խորհուրդը: Այս պարագան փոխանցվել է նաև Կիլիկիո Կաթողիկոսարան, կաթողիկոսը անձամբ հե-տևում է հարցը, բայց դիմացինները մինչև օրս գումարը չեն հանձնում ասելով՝ մենք հնա-րավորություն չունենք այդ գումարը Թեհրան փոխանցելու: (խոսքը կտակված գումարի մասին է):
 
Պատասխան 2-
Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.- Բոլոր պատգամավորների իրա-վունքն է իմանալ յուրաքանչյուր կալված ինչ-քանով է վաճառվել, խնդրում ենք ԹԽ-ից հստակ պատասխան տալ այս հարցին: 
 
Պատասխան 3-
Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.- Ինչքան, որ տեղյակ եմ, մեր ծրագրում բոլորը  ներկայացրել ենք վաճառելու, ԹԽ-ը որոշել է հայտարարություն տալ և կալվածները դնել վաճառքի: 
 
Հարց4-
Մարինա Ղահրամանյան.- Կալվածները ի՞նչ հիմնավորումներով և ի՞նչպես են վաճառվում:
 
Հարց 5-
Մարինա Ղահրամանյան.- Դպրոցների փակման և երկսեռ դարձնելու  խնդրի և ծնողների մոտեցումների համար ինչ ենք անելո՞ւ:    
 
Պատասխան 4-
Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.- Այս երկու տարվա ընթացքում նկատի ունենալով իրավիճակը, մենք մտածում ենք գոյացնել մեծ գումար. ուզում ենք ավելի շուտ շրջանների կալվածները վաճառել, բայց դա այդքան էլ հեշտ չէ, որովհետև որոշները կալվածագրի և դատական խնդիր ունեն, որոշները տասնյակ հարցեր ունեն: Մեր նպատակն այն է, որ այսօր էլ որոշենք վաճառել, մինչև երեք տարի Թեմական խորհուրդները եթե կարողանան դրանցից 4-5-ն իրականացնել, մեծ գործ արած կլինեն: Զեկույցում նշված էր, որ 30 տարվա ընթացքում ընդամենը կարողացել ենք 5 կալվածի հարց լուծել, վերջինը Բաբոլսարինն էր: Բեյհաղիում ունենք 6 նորակառույց բնակարան, երկու տարի է, որ հենց այդպես դատարկ է մնացել:      
 
Պատասխան 5-
Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.- Դպրոցների երկսեռ դարձնելու կապակցությամբ ստացել ենք նամակներ ու հանդիպումներ ենք ունեցել. մենք, ինչպես նաև  մեր ենթահանձնախումբը համոզված է, որ ցան-կացած նման ծրագիր իրագործելու համար մամուլով և հանդիպումներով տեղեկություններ պետք է փոխանցել ծնողներին և բացատրել մեր մտահոգությունը: Որևէ փոփոխության համար, հատկապես դպրոցների հետ կապված, պետք է ծնողներին տեղյակ պահենք, որպեսզի իրենց ծրագրերը մշակեն ու պատրաստ լինեն դրանց: Եթե Կրթական խորհուրդը որևէ դպրոցի համար որևէ գործ է արել երկսեռ դարձնելու ուղղությամբ, թողնենք աշախատքնը շարունակի:
 
Հարց 6-
Վալոդ Հախինյան.-Ձեր ծրագիրը այնքան համապարփակ և բազմակողմանի են, որ այնտեղ կան բազմաթիվ առաջարկներ, մտահոգություններ, անորոշ վիճակներ և այլն: Ինչպես պետք է լուծումներ գտնել այդ հարցերի համար ճիշտ եզրակացությունների հասնելու նպատակով: Ձեր արծարծած խնդիրներում յուրաքանչյուրի մասին մոտ 30 հարցեր կարող են առաջանալ, չգիտեմ այս ժողովը պիտի զբաղվի այդ հարցերո՞վ, թէ ոչ: Կարծում եմ խնդիրներին պետք է անդրադառնալ մեկ առ մեկ, դրանք բաժանելով հանձնաժողովների մեջ, որովհետև շոշափված հարցերը, ամբողջությամբ նույնը չեն. դրանք բխել են հանձնաժողովներից կամ հանձնաժողովներն են ներկայացրել: Կարելի է հանձնաժողովների համատեղ նիստ գումարել: Այդ հարցերը կետ առ կետ պետք է քննարկվեն:          
 
Պատասխան 6-
Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.- Մի գուցե այն կարծիքն էլ լինի, որ հանձնաժողովները այդ հարցերում այդքան էլ ակտիվ չեն, որովհետև հենց նույն պասիվ ձևով է ընթացել, որ տարիներ այս հարցերը քաշ են եկել: Կարելի է պատկերացնել, որ մենք ընդունում ենք մի ընդհանուր ծրագիր և հաստատում ենք. մանրամասությունների մասին առանձին-առանձին կխոսենք, բայց պետք է տեսնենք, որ արդյոք այս ժողովը ընդհանրւթյան մեջ նման մի բան մտածում և ընդունու՞մ է, թէ ո՛չ: Մոտեցումները պետք է ճշտվեն դեպի առաջ նայելու համար: Թեմական խորհուրդն իր ծրագիրը մշակելու է ըստ մեր տված ուղեգծի  և հետո կբերի մանրամասն քննարկելու և վավերացման համար: Մեկ տարի հետո Պատգամավորական ժողովը կարող է ԹԽ-ին հարցնել, թէ նման բան ենք ներկայացրել ձեզ ու այս կապակցությամբ զեկույց ներկայացրու, դրանից հետո կպարզվի այս հարցերը առաջ են տարվե՞լ, թէ ոչ:    
 
Հարց 7-
Շաքե Ավետյան.- Ըստ երևույթին, դուք շատ եք հանդիպել Թեմական խորհրդին և մենք առաջին անգամն է, որ հանդիպում ենք: Շնորհավորում եմ ԹԽ-ին և ցանկանում հաջող շրջան բոլորիս համար: Այդ հայեցակարգը, որ ներկայացրեցիք նորություններ չեն և անցյալ շրջաններում էլ արծածվել ու որոշ բաժիները գործադրվել են, սակայն այսպես հավաքված ձևով ներկայացված չի եղել և մեր գործը հեշտացրել եք և սա գնահատելի գործ է, որը չի արվել անցյալ գոնե երկու շրջաններում: Սրանք բոլորը մեր խոսքերն են, որոնցից մի մասը օդի մեջ են մնացել: Ես էլ համաձայն եմ Վալոդի հետ, որ եթե շտապ ուզենք հաստատել, նշանակում է, ինչ-որ ուզում եք բաների հասնել, բայց մաս առ մաս պետք է քննարկել: 
Երկու կալվածի վաճառքի թույլտվություն էր տրված ԹԽ-ին ձեր կողմից, բնականաբար մենք հնազանդվելով դիվանին հարգում ենք դիվանի որոշումը, սակայն, եթե հիշեք, մենք հենց այս ՊԺ-ի նիստում խոսում էինք Միրզայե Շիրազիի կալվածի «Թեջարի» դարձնելու կամ չդարձնելու մասին, որտեղ եզրակացության չհասանք: Իմ հարցը այս է, որ ի՞նչ հիման վրա եք թույլ տվել վաճառվի Միրզայե Շիրազիի կալվածը, որովհետև անցյալ ժողովում մենք եզրակացության չհանգեցինք: Մի հարց ևս Անզալիի գերեզմանատանը կից հողամասի վերաբերյալ, որ նախկին Պատգամավորական ժողովում էլի գիշերվա 11-ին Թեմական խոր-հուրդը պնդում էր վաճառելու հաստատում ստանալ, որ չհաստատվեց ու այդպես էլ մնաց: Եթե Անզալիի կալվածի վաճառքի հարցը այդքան շտապ էր, ինչո՞ւ ներկայիս ԹԽ-ը չի ուզում առաջ քաշել հարցը և որոշում կայացնել այդ կապակցությամբ:  
 
Պատասխան 7-
Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.- Անցյալը չենք քննարկում, ես անձամբ ոչ այդ Անզալիի հողն եմ տեսել և ոչ էլ գնացել եմ այդ պանթեոնը, որպես պատգամավոր չգիտենք ինչ է դա. մենք ուսումնասիրություններ ենք կատարել և ներկայացրել ենք այս «Ֆորմուլը»: Դուք կարող եք օրինակ՝ ասել այդ տարածքի վաճառքը ճիշտ չէ: Մենք պետք է ընդհանուր գործ անենք ու եթե մի կալված վաճառենք,  մեկ ամիս հետո կգանք ու կասենք առօրյա ծախսերի համար վաճառված կալվածի գումարը ծախսվել է ու գումար չունենք: Գիտենք, որ որոշ կալվածների վաճառման համար որևէ խոչընդոտ չկա: Մենք պետք է վաճառքներից 10 միլիարդ թուման պահ դնենք բանկում և դրա շահով մեր առօրյա ծախսերի մի մասը հոգանք: 
 
Հարց 8 –
Շաքե Ավետյան.-Բուժարանի կապակցությամբ գրված էր, որ 10 միլիոնի չափով իջեցրել եք 60 տարեկանից բարձր անվճար սպասարկման ծախսերը: Արդյո՞ք սա կատարվե՞լ է, թէ արվելու է որպես ծրագիր: Եթե դա արվել է, սա մեր ՊԺ-ի որոշումն էր: 
 
Պատասխան 8-
Դիվանի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյան.-Մի նախագիծ է եղել, որ օրըստօրէ ծավալվել է ծախսերը և ամսկան 20 միլիոնից ավելանում է ու չենք կարողանում վճարել գումարը: Առաջարկվել է բուժարանի խնամակալ մարմնին, օրինակ այն մարդիկ, որ ամիսը մեկ անգամ էին գնում զննումներ կատարելու, հիմա 6 ամիսը մեկ կարողանան օգտվել այդ անվճար սպասարկումից: Այսպիսով 20 միլիոնի սուբսիդը հասել է 10 միլիոնի: Մենք առաջարկում ենք փորձել սուբսիդը այդ 10 միլիոնի սահմանում պահել: Որովհետև կան մարդիկ, որ ասում են սա սխալ նախագիծ է եղել և եկեք վերացնենք, սակայն մենք դրա հետ համաձայն չենք, այլ ուզում ենք շարունակել այս դրվածքով: 
 
 
«Յոյս» թիւ 242
 1 Հուլիս 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *