Խոսք հրաժեշտի

«Յոյս»-ի ընթերցողներին
Ալիս Խոդավերդյան
 
Արդեն մեկ տարուց ավելի է ինչ ստանձնել եմ «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագրությունը: Այս ընթացքում ինձ համար հաճելի էր աշխատել թերթիս անձնակազմի և արտոնատեր պրն. Լևոն Ահարոնյանի հետ: Առանց ուշացումի կանոնավոր կերպով լույս տեսան թերթի հերթական համարները: Հաջողեցինք թերթի շուրջ հավաքել նոր հոդվածագիր-աշխատակիցներ: Մեզ ոգևորում և ուժ էր տալիս Իրանում և Հայաստանում թերթի ընթերցողների կողմից քաջալերական գնահատականները, ինչպես նաև նրանց դիտողությունները, որոնց ուշադրություն դարձնելով աշխատել ենք վերացնել եղած թերությունները:
Այժմ ցավոք պիտի տեղեկացնեմ, որ անձնական գերզբաղվածության բերումով պարտավոր եմ ժամանակավորապես դադարեցնել աշխատանքս «Յոյս»-ում, այնպես որ թերթի հաջորդ համարը (242) լույս կտեսնի նոր խմբագրությամբ:
Ժամանակավոր հրաժեշտի այս պահին խորապես շնորհակալություն եմ հայտնում թերթիս արտոնատերին, աշխատակիցներին և ընթերցողներին իրենց աջակցության համար և հաջողություն եմ մաղթում «Յոյս»-ին:

 

 

 

 

 

«Յոյս» թիւ 241
13 Հունիս 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *