Միջոցառումներ իրանահայ համայնքում ապրիլյան Եղեռնի տարելիցին

 

hooys-armenian-238-5

Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին իրանահայ համայնքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: 
 
Ապրիլի 23-ին, երեկոյան մամլո ասուլիս է կազմակերպվել Թեհրանի Ազգային առջնորդարանի սրահում, որին մասնակցել են թեմիս առաջնորդ Տեր Սեպուհ արք. Սարգսյանը, Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանհայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, Թեհրանի Թեմական խորհրդի ատենապետ, Ռոբերտ Բեգլարյանը: Հաղորդավարն էր Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանը:
 
hooys-armenian-238-6
 
Թեհրանի ազգային առաջնորդարանի շրջափակում տեղի է ունեցել ծաղկեմատույց, մասնակցությամբ Իրանում Հայաստանի հանրապետության դեսպանատան անձնակազմի և ժողովրդական լայն զանգվածների: 
Ապրիլի 24-ին հազարավոր հայերի մասնակցությամբ Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հանրահավաք և ապա քայլարշավ մինչև Թուրքիայի դեսպանատուն: Դեսպանատան աժջև ընթերցվել է 10 կետանոց բանաձև, որտեղ դատապարտվում է թրքական կառավարության ընթացքը և շեշտվում Հայոց պահանջատիրության մասին:
 
Ապրիլի 24-ի երեկոյան, Արարատ մարզավանի Սասունցի Դավիթ մարզասրահում կազմակերպվել է գեղարվեստական երեկո՝ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն ( «Հուսկ») հաստատության կողմից:
Ժողովրդական հավաքներ և  հանդիսավոր պատարագներ են կատարվել նաև Նոր Ջուղայի, Թավրիզի և Ուրմիայի հայ համայնքներում:
Րաֆֆի և ԻԱՄՄ միություններում դասախոսել է Հայաստանից հրավիրված Ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի  և հայրենական ապրանքաարտադրողների միության նախագահ՝ Վազգեն Սաֆարյանը: «Յոյս»-ը պրն. Սաֆարյանի հետ ունեցել է հարցազրույց, որին մանրամասնորեն կանդրադառնանք մեր հաջորդ համարում:
 
 
 
«Յոյս» թիւ 238
2 Մայիս 2017

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *