Մեդիտացիա

 Ա. նազարյան
 
hooys-armenian-235-4
 
Ի՞նչ է մեդիտացիան
Մեդիտացիա բառը* սանսկրիտում հնչում է ինչպես «դհյանա», որը հայերենում թարգմանվում է` մտակենտրոնացում, մտավարժություն, հոգե-բեռնաթափում և այլն: Չինաստանում այս բառը ձևափոխվել և փոխարինվել է «Չան» բառով, իսկ Ճապոնիայում` «Ձեն/Զեն»-ով: 
Մեդիտացիան մտքերի ու պատկերների բացակայությունն է` լիարժեք գիտակցությամբ: Մեդիտացիան մաքուր գիտակցության վիճակ է, որի մեջ մտնում ենք հարատև փորձերի արդյունքում: Մտքերի առկայության դեպքում անհնար է գտնվել մեդիտացիայի մեջ:
Մեդիտացիան ոչ ինքնաներշնչանք է, ոչ հիպ-նոս, ոչ տրանս, ոչ էլ մտավոր, երևակայական պատկերումներ: Մեդիտացիայի ժամանակ չեն կարող լսվել թվացյալ ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ: Շատերի մոտ են այսպիսի հարցեր առաջանում, հետևաբար նշում ենք, որպեսզի ընթերցողի համար հնարավորինս պարզ լինի, թե ինչ է մեդիտացիան: Ամեն դեպքում, ոչ մի գրառում չի կարող բացատրել այս ամենը լիարժեք կերպով հասկանալու համար, միայն ձեր փորձով կարող եք հասկանալ, թե ինչ է մեդիտացիան:
 
Ի՞նչպես կատարել մեդիտացիա
– Ընտրեք ձեզ հարմար ժամանակը, առավոտյան և երեկոյան 5-10 րոպե մեդիտացիա անելու համար: (Ժամանակի ընթացքում, կարելի է երկա-րացնել տևողությունը):
– Ընտրեք (հնարավորին չափ) ձայներից և ուժեղ լույսից հեռու մի վայր/անկյուն. 
– Նստեք ինչպես կցանկանաք. ցանկալի է նստել լոտուսի (ոտքերը խաչած) դիրքով, որը էներգետիկ դաշտի համար ամենահարմար դիրքն է.
– Ձեռքերը դրեք ծնկերին, ափերը դեպի վեր.
– Փակեք աչքերը.
– Մի քանի խորը հոգոց հանեք:
– Հետևեք զգացողություններին, եթե գալիս են մտքեր, թողեք մտքերը գան և գնան, զգացեք երկու մտքերի արանքում ընկած լռությունը: Մի սպասեք, թե ինչ-որ ժամանակ անց կհասնեք ինչ-որ նոր գիտակցության վիճակի, դա տանում է ապագա, իսկ մեդիտացիայում գտնվելու համար պետք է լինել ներկայում՝ այստեղ և հիմա:
Լիցքաթափվեք ամբողջապես:
Փորձեք նաև սա՝
Պատկերացրեք, թե նստած եք մի ամայի վայրում՝ անապատում, կամ լեռան գագաթին,  շուրջը ոչ ոք չկա: Աշխատեք այդ ամենը պարզորոշ տեսնել: Այնուհետև պատկերացրեք, թե գետինը հեռանում Է ձեր տակից, և դուք հայտնվում եք ազատ տիեզերական տարածության մեջ: Սովորական աշխարհը այլևս չկա, դուք անսահմանության մեջ եք և միայնակ: Շնչեք խորը և համաչափ:
Պատկերացրեք, որ Ձեզ շրջապատող տարա-ծությունը ողողված է արևի լույսով: Լույսի  շողարձակումը արդեն ամենուրէք Է, և այն թափանցում Է ձեր մարմնի մեջ ու տարրալուծում այն: Դուք լուծվում եք լույսերի այդ օվկիանոսի մեջ և կորցնում ձեր ինքնությունը՝ չկա ո՛չ տիեզերքը, ո՛չ ձեր մարմինը և ո՛չ ձեր գիտակցությունը. կա միայն տիեզերական երանության շողարձակող օվկիանոսը…
Մեդիտացիայի գործընթացը կենսաբանորեն և հոգեբանորեն բարեփոխում է մարդուն: Ուղեղը և նյարդային համակարգը սկսում են գործել ավելի արդյունավետ: Մարդը հնարավորություն է ստանում մտածել ավելի լիարժեք, կարողանում Է հրաժարվել բացասական սովորություններից (ծխախոտը, ալկոհոլը չարաշահելը, շատակե-րությունը և այլն): Որքան ավելի շատ է մաքրվում գիտակցությունը, այնքան ավելի վառ են արտա-հայտվում մարդկային արժանիքները՝ սերը, բա-րությունը, խիղճը:
Շատերը կարծում են, թե մեդիտացիան այն Է, երբ մարդը աչքերը փակում ու վերանում Է աշխարհից, տեսնում է բազմաթիվ դեմքեր, հեռանում է աստղային աշխարհ և այլն: Եվ, երբ այդ ամենը չի հաջողվում, հիասթափվում է և կարծում, թե ինքը մեդիտացիա անելու կարողություն չունի, սակայն այդ ամենն այնքան էլ կարևոր չէ. կարևորը հոգեպես բեռնաթափվելն է, տանջող, անհանգստացնող մտքերից ազատվելը:
 
Ամփոփենք մեդիտացիայի օգուտները
1. կենսական առույգություն, դիմացկունություն, ստեղծագործական ուժի, ավելացում, անհանգըս-տության, վախերի վերացում, հանգիստ, խորը քուն,
2. հոգեկան անդորր, բարեկեցության և եր-ջանկության զգացում,
3. հոգեկան ուժերի աճ, մտքի ընդարձակում, կռահման և գիտակցության բարձր ձևերի կատա-րելագործում.
4. ինքնավստահություն, կամքի ուժի ամրա-պընդում.
5. մտքի պայծառության խթանում, ինֆոր-մացիայի հեշտ յուրացման և պրոբլեմների ստեղծագործական լուծման բարելավում.
6. սթրեսի, այլ զանազան ցնցումների ազդե-ցության թուլացում, արագ վերականգնում ցնցում-ներից հետո, արյան ճնշման կարգավորում.
7. ծանր հիվանդություններից հետո վերա-կանգման գործընթացի բարելավում ու արագացում, ընդհանրապես, բոլոր հիվանդությունների ժա-մանակ օրգանիզմի դիմադրողականության բարձ-րացում:
8. մարդկանց հետ մերվելու, շփվելու հմտություն:
Այսինքն՝ մեդիտացիան ուղղակի կենսական ան-հրաժեշտություն է բոլորի համար: 
 
———————————————————————- 
 
* Անգլ.՝ meditation , պարսկ.՝  مراقبه
Օգտագործված աղբյուրներ՝
http://sahajayoga.am/sahaja-yoga-Meditation.htm 
http://www.erkusov.com/publ/pshy/p1/inchpe_s_twisht_katarel_meditacia/187-1-0-1540 
 
 
«Յոյս» թիւ 235
25 Փետրվար 2017

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *