Արդյոք Թրամփը կթուլացնի ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը

Արման Տ. Ստեփանյան
 
hooys-armenian-234-2
 
 Այս տարվա հունվար ամսի 20-րդ օրվանից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց իր պաշտոնավարությունը: Չնայած դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ նա սկսել է իր նախագահությունը, սակայն բոլոր աշխարհը ցնցված է նրա այս մի քանի շաբաթներում կայացրած որոշումներից: Թե' ԱՄՆ-ում և թե' աշխարհի մի շարք այլ երկրներում ցույցեր և բողոքի մեծ ալիք է բարձրացել Թրամփի և նրա վարչակազմի դեմ: Հիշեցնենք, որ նախագահական ընտրարշավից սկսած Թրամփը բազմիցս խոսել էր իր այս մի քանի օրվա գործողությունների մասին: Սկզբում դրանք այնքան իրականությունից հեռու էին թվում, որ շատերը հենց հաշվի առնելով նրա այս խոսքերը, համոզված էին, որ նա  չի կարողանա առաջադրվել որպես հանրապետականների թեկնածու: Սակայն նա քայլ առ քայլ առաջ անցավ բոլոր այլ թեկնածուներից և հավաքելով համապատասխան ձայները դարձավ հանրապետական կուսակցության թեկնածու: Դրանից հետո էլ, Թրամփն իր քարոզարշավում բազմիցս հաստատեց իր արտահայտած նախկին կարծիքները: Այս փուլում ևս շատերին թվում էր, թե դրանք լոկ քարոզչական բնույթ են կրում և չեն իրականանա: Սակայն Թրամփը հակառակը ապացուցեց բոլորին: Նա չեղյալ համարեց Խաղաղ ովկիանոսյան համագործակցության պայմանա-գիրը, արգելեց մի շարք երկրների, ընդորում նաև Իրանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ և ցույց տվեց բոլորին, թե որքան լուրջ է ԱՄՆ-Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու և այդ գործի բոլոր ծախսերը Մեքսիկայի իշխանություններից գան-ձելու հարցում: Այս բոլոր գործողությունները իհար-կե, ունեցել են նաև իրենց հականդրադարձը և դեռ այնքան էլ պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենան ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրների վրա: Սակայն մի բան, որը ակնհայտ է՝ այն է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից բռնած այս նոր քաղաքականությունը կարող է լրջորեն թուլացնել ԱՄՆ-ի դիրքերը աշխարհում: 
Այս հոդվածում համառոտ կերպով կուսում-նասիրենք Թրամփի այն գործողությունները, որոնք նա ցանկանում է կամ արդեն սկսել է իրա-գործել:
Իր նախընտրական քարոզարշավի սկզբնական օրերից Թրամփն սկսեց խոսել ԱՄՆ-ի ստանձնած դերի մասին ՆԱՏՈ-յում: Նա համոզված էր և թվում է, թե առ այսօր ևս իր համոզմունքի վրա է, որ ԱՄՆ-ը շատ մեծ ծախսեր է անում ՆԱՏՈ-յի համար: Ըստ նրա, ԱՄՆ-ը իզուր է այդքան շահագրգռված ՆԱՏՈ-յի այլ երկրներին պաշտպանելու հարցում: Թրամփը անգամներ ասել էր. «եթե ևրոպացիները ցանկանում են պաշտպանվել որևէ թշնամուց, թող հենց իրենք էլ մտածեն այդ մասին: Դա ԱՄՆ-ի պարտականությունը չէ պաշտպանել մի շարք երկրների, որոնք չունեն ոչ բավականաչափ բյուջե, և ոչ էլ համապատասխան մարդուժ»: Թրամփը նաև նման արտահայտություններ էր արել Ասիայի արևելյան և հարավ-արևեալյան մի շարք երկրների, ընդորում Ճապոնիայի և Հարավային Կորեայի հասցեին: Թեկուզ սրանից մի քանի օր առաջ Ջեյմզ Մաթիսը մեկնեց Հարավային Կորեա ու Ճապոնիա և այնտեղ խոսեց ԱՄՆ-ի և նշյալ երկրների ռազմավարական համագործակցության մասին և շեշտեց այն, որ ԱՄՆ-ը հավատարիմ է պաշտպանել իր դաշնակիցներին որևէ սպառնալիքի դեմ, սակայն Թրամփի նախկին արտահայտություններն այս երկրների,  ինչպես նաև իր ևրոպական դաշնա-կիցների մասին կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ հենց առաջին հերթին ԱՄՆ-ի համար: Շատ ամերիկացի քաղաքագետներ սուր քննադատության են արժանացրել Թրամփի այս խոսքերը հաստատելով, որ ԱՄՆ-ը պետք է շարունկի իր ստանձնած դերը ՆԱՏՈ-յում և պաշտպանի Ճապոնիային ու Հարավային Կո-րեային: Իհարկե, նրանք իրավացի են և հիրավի կարողանում են գուշակել, թե նման պարագայում ով է հիմնականում օգտվում իրավիճակից: Հիշենք, որ ՆԱՏՈ-ն մի ռազմական դաշինք է, որը կնքվել է 1949 թվականին ԱՄՆ-ի և մի շարք Արևմտյան Եվրոպայի երկների միջև: Իհարկե, այն ժամանակ այս դաշինքի ստորագրումը պայմանավորվում էր նրանով, որ Արևմտյան Եվրոպան ցանկանում էր պաշտպանվել Խորհրդային Միության կող-մից եկած ռազմական և գաղափարական սպառ-նալիքներից: Չնայած այս դաշինքը, ինչպես նաև իր անունն է վկայում, Հյուսիս Ատլանտյան երկրների դաշինք է, սակայն այս վերջին մի քանի տասնամյակներում այն սկսել է տարածվել և իր մեջ ընդգրկել մի շարք այլ երկրներ, որոնք բնավ չեն համարվում Հյուսիս Ատլանտյան երկրներ: Ինչպես ասվեց, ՆԱՏՈ-ն ստեղծվեց ԽՍՀՄ-ին դիմակայելու նպատակով, սակայն հենց նրա սկզբնական օրերից շատերը համոզված էին, որ ՆԱՏՈ-ն շատ լավ միջոց է համարվում ԱՄՆ-ի համար, որպեսզի տնտեսապես կարողանա իրենով անել Եվրոպայի շուկաները: Այդ իսկ պատճառով այսօր, որ չկա Սովետական Միությունը, ՆԱՏՈ-ն շարունակում է մնալ որպես կարևոր մի ռազմական կազմակերպություն: Իհարկե, չկա կոմունիզիմի վտանգը, սակայն ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ այնուամենայնիվ կա ռազմական սպառնալիք Ռուսաստանի կողմից: Այսպիսով, ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, ՆԱՏՈ-յի գոյությունը և նրա ընդլայնումը խիստ անհրժեշտ է Ռուսաստանին դիմակայելու հարցում: Նախկին տասնամյակներում ՆԱՏՈ-յի ընդլայնումը դեպի արևելք այնքան սաստկացավ, որ մինչև իսկ Վրասատանն էլ հայտնեց պատրաստակամությունը ՆԱՏՈ-յին անդամակցելու: Ի հարկե, ՆԱՏՈ-ն համարվում է ռազմական դաշինք ԱՄՆ-ի և մի շարք երկրների միջև, սակայն ինչպես ասվեց, դա միայն ռազմական նպատակներով կառուցված մի կազմկաերպություն չէ: Դա հիանալի առիթ է, որպեսզի ԱՄՆ-ը կազմակերպության անդամների կապիտալը ուղղի դեպի իր երկիր: Եթե մի պահ ուշադիր նայենք ՆԱՏՈ-յի անդամ երկրների ցանկին, անմիջապես աչքի կընկնեն մի շարք բարեկեցիկ երկրներ, որոնց շարքում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Կանադան: Իսկ եթե մի կողմ դնենք Նորվեգիային, մնացած երկրները նաև անդամակցում են Մեծ յոթնյակին (G7-ին), որին պատկանում է  աշխարհի ընդհանուր ներքին համախառն արդյունքի մոտ 50 տոկոսը: Այսպիսով արդեն պարզ է դառնում, թե ինչի համար է ԱՄՆ-ը այսքան շահագրգռված այս երկրներին պաշտպանելու և իրեն դաշնակից դարձնելու հարցում: Եթե այս երկրների ցանկին ավելացնենք մի շարք ավելի միջին տեղ զբաղեցնող տնտեսական երկրներ, ապա իսկույն ի հայտ է գալիս այն փաստը, թե Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ներկայությունը հիմնականում ինչից է բխում: Իհարկե, այն փաստը, որ ԱՄՆ-ը հզոր տնտեսական ուժ է աշխարհում, դա անհերքելի իրականություն է, սակայն նրա ուժի զգալի մասը կայանում է նրանում, որ իր հիմնական տնտեսական գործընկերներն են աշխարհի հզոր տնտեսական այլ ուժերը: Սա ևս մի անհերքելի փաստ է, որ եթե ԱՄՆ-ը շուկաներից դուրս գա, նշյալ երկներից ներմուծված ապրանքների ընդամենը մի չնչին տոկոսը շատ խորը կազդի ԱՄՆ-ի տնտեսության վրա: Այսպիով մի բան կարելի է հստակեցնել, որ ԱՄՆ-ը իր զինվորական ներկայությամբ ոչ միայն պաշտպանում է Եվրամիությանը, Ճապոնիային, Հարավային Կորեային և մի շարք այլ երկրներին, այլ նաև պաշտպանում է հենց ինքն իրեն: Իսկ եթե մի պահ տեսականորեն պատկերացնենք, թե ապագայում Դոնալդ Թրամփի այսպիսի անհավասարակշռված որոշումների հետևանքով վերոնշյալ երկրները թեկուզ հենց չնչին չափով նվազեցնեն իրենց առևտուրը ԱՄՆ-ի հետ, ապա բնական է, թե նրանք իրենց կապիտալի համար պետք է փնտրեն մի նոր շուկա: Նման պարագայում, իհարկե, կլինեն տարբեր ներուժ փոխարինող շուկաներ, սակայն այդ ցուցակում առաջին տեղը կզբաղեցնեն ԱՄՆ-ի վաղեմի մրցակիցներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Այսպիսով թը-վում է թե այն ինչ բազմիցս էին ահազանգել դեմոկրատ կոնգրեսականները և  Հիլարի Քլին-թոնը ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում, Ռու-սաստանի ազդեցության ավելացման մասին, կարող է իրականություն դառնալ Թրամփի վարած քաղաքականության հետևանքով: Ինքը Քլինթոնը բացե ի բաց Թրամփին անվանեց Պուտինի տիկնիկը: Նա ավելացրեց, որ Պուտինը ցանկանում է նրան (Թրամփին) տեսնել Սպիտակ տան մեջ, քանի որ դրանից հետո ամեն ինչ կլինի հենց Պուտինի ցանկությամբ և ըստ նրա մշակած ծրագրերի: Այն, որ Թրամփի քայլերը կարող են Ռուսաստանի ուժն ու ազդեցությունն ավելացնել աշխարհում, մի երևոյթ է, որ վերջերս դրա մասին ակնարկեց նաև ամերիկացի քաղաքագետ և փիլիսոփա Ֆրանսիս Ֆուկույաման: Նա, որ աշխարհում հայտնի է իր «Պատմության ավար-տը և վերջին մարդը» գրքով, վերջերս ասել էր, որ Թրամփը Ռուսաստանի գործակալն է: Նա ավելացրել էր, որ Թրամփը կավելացնի Ռու-սաստանի ուժն ու ներթափանցումը ԱՄՆ-ում: Եթէ նման կարծիք է հայտնում Ֆուկույամայի պես անվանի մասնագետը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հայտարարեց, թե արդեն ԱՄՆ-ը աշխարհի միակ գերտերությունն է, որ բոլոր երկրները պետք է նրան ենթարկվեն, ապա դա արտացոլում է այն իրականությունը, որ Թրամփը իրոք կարող է վնասել ԱՄՆ-ին:
 
hooys-armenian-234-3
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իր դաշնակիցների հասցեին աննախադեպ և անսպասելի արտահայտություններից բա-ցի, Թրամփը ևս ունի մի ոչ այնքան պարզ և հստակեցված ծրագիր ահաբեկչության դեմ պայքարելու հարցում: Նախագահ ընտրվելուց հետո Թրամփը բազմիցս շեշտեց, թե նա հիմնականում փորձելու է պայքարել ահաբեկչական խմբավորումների և մասնավորապես ԻԼԻՊ-Ի դեմ: Այս հարցում ևս մասնագետները համամիտ են, որ թեպետ ահաբեկչության դեմ պայքարը ինքնին ողջունելի քայլ է, սակայն թվում է, թե դա որոշ չափով ժամկետնանց հայտարարություն է Թրամփի կողմից: Բանը նրանումն է, որ ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարը արդեն սկսվել էր սրանից 3 տարի առաջ: Իսկ հենց այդ պայքարի սկզբնական օրերից պարզվեց, որ ԱՄՆ-ի կազմած կոալիցիան այնքան էլ ի զորու չէ էֆեկտիվ կերպով պայքարել ԻԼԻՊ-ի և «Ջիբհաթ ալ Նուսրա»-ի դեմ: Դա մի փաստ էր, որ հենց ինքը ԱՄՆ-ի մամուլը սկսեց խոսել դրա մասին: Միառժամանակ անց Օբամայի վարչակազմը կանգնեց այն փաստի առաջ, որ ԻԼԻՊ-ի դեմ մղված պայքարում, թե՛ Իրաքի և թե՛ Սիրիայի տարածքներում, ավելի աչքառու նվաճումների են հասնում Իրաքյան և Սիրիական կառավարական բանակները, որոնց աջակցում է տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող միակ ռեալ ուժը՝ Իրանը: Իսկ այսօրվա դրությամբ ԻԼԻՊ-ը կորցրել է իր հսկողության տակ գտնված տարածքների զգալի մասը Իրաքում: Հենց այս պահին թեժ մարտեր են ընթանում Մոսուլում, և արդեն ազատագրվել է այդ քաղաքի մեծ մասը: Դրությունը նաև նույնն է Սիրիայում: Այստեղ Իրանի ազդեցիկ դերից բացի, կա նաև Ռուսաստանի ներկայությունը, որը արդեն մի տարուց ավել է, ինչ աջակցում է Սիրիայի բանակին: Մի ամիս առաջ ազատագրվեց Հալեպը, իսկ դրանից հետո Սիրիայի կառավարական բանակը շարժվեց դեպի Ալ-Բաբ քաղաքը, որը գտնվում է թրքական սահմանից 30 կմ. հեռավարության վրա, իսկ ներկայումս ԻԼԻՊ-ի տիրապետութան տակ է: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ինքը մամլո ասուլիսում ասել էր, թե Ալ Բաբ քաղաքի ազատագրումը մեծ հարված կլինի ԻԼԻՊ-ի համար, քանի որ Թուրքիայից նրանց ազատ ելք ու մուտքի ճանապարհը կփակվի: Այսպիսով պարզ նկատվում է, թե մինչ Թրամփը կսկսի լրջորեն զբաղվել իր, այսպես կոչված, ահաբեկչության դեմ պայքարի հարցով, արդեն ահաբեկիչները մեծ ու ջախջախիչ կորուստներ և պարտություններ կկրեն Սիրիայի, Իրաքի, Իրանի և Ռուսաստանի կողմից ձեռնարկած գործողություններում: Այստեղ ևս կարելի է նկատել Ռուսասատնի առավել հստակեցված և դոմինանտ դերը: Սիրիայի ճգնաժամն սկսելուց հետո Ռուսասատնը և Իրանը հստակ պարզեցին և հայտարարեցին իրենց դիրքորոշումը Ասադին աջակցելու հարցում: Սակայն ԱՄՆ-ը և իր ստեղծած կոալիցիան այնպես էլ չկարողացան կողմնորոշվել, թե ու՞մ պետք է հովանավորել: Նրանք բազմիցս հայտարարեցին, թե աջակցում են Սիրիայի, այսպես կոչված, «չափավոր» ընդդիմությանը, սակայն ըստ տասնյակ զեկույցների, ԱՄՆ-ի կողմից այս «չափավոր» ընդդիմությանը տրված զենքերը հայտնվեցին ԻԼԻՊ-ի և «Ջիբհաթ ալ Նուսրա»-յի գրոհայինների ձեռքերում: Այս բոլորը  նկատի ունենալով, կարելի է եզրակացնել, որ Թրամփի այս որոշումը և առավել ևս նրա հայտարարությունը այնքան էլ չի ազդի ռազմադաշտում մղած զինված գործողությունների վրա, քանի որ այնտեղ ևս երևում է Ռուսասատնի գերիշխող ներկայությունը: 
Թրամփի երրորդ սխալ քաղաքականությունը  Իրանի հետ ստորագրված Միջուկային համաձայնագրի չեղյալ համարելը կամ այն վերանայելն է: Սա այն թեմաներից է, որի մասին ոչ միայն Ռուսասատնը և Չինաստանը, այլև Եվրամիությունը ու մասնավորպես Ֆեդերի-կա Մոգերինին անգամներ զգուշացրել են Թրամփին: Այսպիսի կոշտ միջազգային հակա-անդրադարձը արտացոլում է այն երևույթը, որ միջազգային հանրությունը, ընդորում նաև այս բանակցությունների այլ կողմերը՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իրանի հետ ձեռք բերած պայմանագիրը համարում են լավ և փոխշահավետ: Իսկ այն որ այս պայմանագիրը ստորագրել է ԱՄՆ-ի կառավարությունը և ոչ թե Օբամայի վարչակազմը, պարտավորում է նաև Դոնալդ Թրամփին և իր վարչակազմին հարգել այն: Իսկ եթե Թրամփը որոշի անտեսել բոլոր այս օրենքները և նորմերը, ապա դա կրկին առաջին հերթին կվնասի հենց ԱՄՆ-ի միջազգային կերպարին:
Իհարկե, վերոնշյալ կետերը, Թրամփի արտա-հայտություններից և գործողություններից  ամե-նակարևորներն են համարվում: ԱՄՆ-ի նա-խագահը ունի ևս շատ ու շատ տարօրինակ ու անընդունելի հայացքներ: Առայժմ հայտնի չէ, թե նա ինչքան է շարունակելու իր խոստումները իրագործել, սակայն այն, ինչ պարզ է դառնում Թրամփի վարչակազմի բռնած արտաքին քաղաքականությունից, այն է, որ եթե Թրամփը շարունակի ԱՄՆ-ը ղեկավարել նման ձևերով, ապա դա առաջին հերթին հարվածի տակ կդնի ԱՄՆ-ի միջազգային դիրքը աշխարհում: Դա մի երևույթ է, որը հիմնկանում ձեռնտու կլինի Ռուսասատնի և Չինաստանի համար: Ինչևէ, ներկա պայմաններում սրանից ավել չի լինի գուշակել, պետք է սպասել և տեսնել, թե արդյոք ի վերջո ԱՄՆ-ի վարչակազմում կգտնվի մի անձնավորություն, որ կարողանա Թրամփին ետ պահել այս բոլորից, թե Թրամփը կշարունակի այսպես ղեկավարել ԱՄՆ-ը:   
 
 
«Յոյս» թիւ 234
11 Փետրվար 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *