Հայոց բանակի 25-ամյակը

Ալիս Խոդավերդյան
 
hooys-armenian-234-1
Ցնծա',բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար…
Հովհ. Հովհաննիսյան
 
 
25 տարի առաջ, Արցախյան ազգային ազատագրական պայքարի թեժ օրերին, ռազմի դաշտում և պատերազմի հրի ու ծխի մեջ ծնվեց Հայոց ազգային բանակը: Դա Հայոց պատմության նոր Վահագնն էր՝ ծնված բոցերի միջից, որպես նորաստեղծ հայրենիքի տեր ու պաշտպան: Մինչ այդ արցախյան պայքարը սկսված էր կամավորների մասնակցությամբ,զինված նույնիսկ որսորդական հրացաններով: Ինքնազոհաբերման ամենավեհ դրսևորումներով հանդերձ, ցաք ու ցրիվ և անկազմակերպ ուղղությունները չէին կարող վերջնական հաղթանակի հասցնել: 
Բանակի կազմակերպիչ և ստեղծող կենտրոնական դեմքը Վազգեն Սարգսյանն էր, երիտասարդ գրող, որ օժտված էր հրամանատարական և կազմակերպչական մեծ ձիրքով: Անտարակույս Հայոց նոր բանակի կազմության մեջ որոշիչ դեր են ունեցել նաև Խորհրդային Բանակի հանգստի կոչված սպաները, որոնք տասնամյակների իրենց փորձը այժմ ներդնում էին Հայաստանի պաշպանության գործին: Դրանց մեջ էր օրինակ՝ դեռևս 50 տարի առաջ, Երկրորդ Համաշխարհային Պատերզամին  որպես երիտասարդ սպա մասնակցած, արդեն թոշակառու գեներալ՝  Քրիստափոր Իվանյանը: Այդ հայրենասեր զինվորականների ջանքերով ստղծված բանակն է ահա, որ այսօր համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաամրակուռ զինուժը՝ որպես երաշխիք Հայոց պետականության և անկախության:
Եղեռն տեսած ու դեռ այսօր էլ պան-թուրքական սպառնալիքով շրջապատված հայ ժողովրդի համար անհրաժեշտ է և' անկախ պետականություն և' ազգային բանակ: Առանց պետականություն Հայասատնի ժողովրդի համար չկա գոյատևելու հնարավորություն և առանց բանակի չկա պետության գոյատևելու երաշխիք:
Շնովարհավոր Հայոց բանակի 25-ամյակը:
 
 
«Յոյս» թիւ 234
11 Փետրվար 2017
 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *