Փարիզին

Քանդիս Գասպար Մուրադյանց
Թարգմանեց՝ Ալիս Խոդավերդյան
 
hooys-armenian-233-2
 
Այս համարի մեր գրական բաժնում ներկայացնում ենք հետևյալ գրությունը, որի հեղինակն է իրանահայ Քանդիս Գասպար Մուրադյանցը: Այս գրությունը, որը մի տեսակ հիմն է ՝ ձոնված Փարիզին և Ժորժ Պոմպիդու Հիվանդանոցին,ճանաչվեց  որպես գեղեցիկ գրական կտոր և վերջերս հրատարակվեց Փարիզի համալսարանական հիվանդանոցների ներքին ժուռնալում :  
 
hooys-armenian-233-3        Քանդիսը ծնվել է 1974 թվականին Թեհրանում: 1979-ին իր ընտանիքի հետ գաղթում է ԱՄՆ: Ավարտելով Լոս Անջելեսի համալասարանը,  նա որոշում է հաստատվել Փարիզում և անգլերեն դասավանդել Փարիզի տարբեր դպրոցներում ու կրթական հաստատություններում: 32 տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ: Քաջաբար պայքարելով իր հիվանդության դեմ, Քանդիսը իր բուժման ընթաց-քում  շարունակում է դասավանդել, ապա նաև գրել սրտառուչ գրություններ : 2016 թվականի ապրիլի 16-ին նա կյանքից հեռանում է : Քանդիսը հրատարակել է երկու գիրք՝ “La femme avec un sein” (Կին մեկ ստինքով) և «“To all the woman in the world ,How I conquered cancer” (Աշխարհի բոլոր կանանց, թե Ինչպես հաղթեցի քաղցկեղին): 
 
 
 
 
 
 
 

Քանդիսը ծնվել է 1974 թվականին Թեհրանում: 1979-ին իր ընտանիքի հետ գաղթում է ԱՄՆ: Ավարտելով Լոս Անջելեսի համալասարանը,  նա որոշում է հաստատվել Փարիզում և անգլերեն դասավանդել Փարիզի տարբեր դպրոցներում ու կրթական հաստատություններում: 32 տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ: Քաջաբար պայքարելով իր հիվանդության դեմ, Քանդիսը իր բուժման ընթաց-քում  շարունակում է դասավանդել, ապա նաև գրել սրտառուչ գրություններ : 2016 թվականի ապրիլի 16-ին նա կյանքից հեռանում է : Քանդիսը հրատարակել է երկու գիրք՝ “La femme avec un sein” (Կին մեկ ստինքով) և «“To all the woman in the world ,How I conquered cancer” (Աշխարհի բոլոր կանանց, թե Ինչպես հաղթեցի քաղցկեղին): 
Սիրելի  Փարիզ,

Քեզ եմ գրում՝ ասելու,  որ սիրում եմ քեզ: Դու և ես ամեն օր գեղեցիկ մի պատմություն ենք ապրում: Լինի անձրև, թե արև, ամպամած երկնքով նույնիսկ, միևնույնն է՝ պատուհանիցս տեսնում եմ անմահ հուշարձաններիդ հազվագյուտ տեսարանը: Երկրագնդում հռչակված ես որպես ամենահրաշալի քաղաքն աշխարհի: Միլիոնավոր մարդ, կին, երեխա քեզ են այցելում մշտապես, բայց ոչ ոք քեզ չգիտի այնպես, ինչպես ես, քանզի ես եմ միակը, որ գիտեմ որտեղ է քո սիրտը: 25 տարի տևեց մինչև բացեցիր գաղտնիքդ և ահա մի օր իմացա, թե որն է իմ նախընտրած հուշարձանը:
-Ո'չ, դա Էյֆելյան Աշտարակը չէ: Նա շատ է գոռոզացել այն պահից, երբ սկսել է ժամը մեկ շողշողալ գիշերվա պահերին. թվում է, թե գտնվում եմ Լաս-Վեգասում:
-Ո'չ, դա Նոտրդամն էլ չէ, Աստծուն աղոթելը դարձել է իրական բիզնես:
-Եվ դու Լուվր, ասում եմ ո'չ նաև քեզ, դու՛, որ այնքան հրաշք ունես քո մեջ, որ գլխապտույտ ես առաջացնում, բայց և ձանձրացնում ես ինձ, Ջոկոնդայիդ շուկայականացված  անտեսանելի ժպիտով:
-Սակրե-Կյոր, թեկուզ հենց քո մոտից է բացվում քաղաքի տպավորիչ տեսարանը, բայց շրջապատված ես բազմաթիվ սեքս-խանութներով և առուծախերով:
-Ո'չ իսկ դո'ւ, Գրանդ Օպերա, քանզի  չեմ ցան-կանում լսել անհասկանալի լեզվով արտաբերած օպերայի երգչի տնքոցը, իբր թե չի կարող ապրել առանց իր սիրո, կամ տեսնել իրենց շորիկներով վեր ճախրող պարուհիներին և կպչուն գուլպա հագած մկանուտ հետույքով պարողներին:
-Ո'չ նաև քեզ, Շանզելիզե, շնչահեղձ եմ լինում այդքան շատ բազմությունից:
-Պանտեոն, քո այդ տխուր միջավայրում կարծես ուրվականներն են շրջում մթության մեջ. դու չես կարող լինել իմ ընտրածը:
-Եվ դո'ւ, Ազատության արձան, ի՞նչ պետք ունի Ֆրանսիան՝ աշխարհի ամենաազատ երկիրը քեզ պես անհոգի կնոջ՝ իր անմարդկային չափսերով:
-Ինվալիդ, քեզ գտնում եմ շատ խիստ, ինչ-որ տխրություն է տիրում քեզանում:
-Եվ վերջապես ո՛չ եմ ասում և քե'զ, Վոժ հրապարակ: Այո', գեղեցիկ ես դու, բայց բնակա-րաններիդ փակ պատուհանները  հուշում են, թե նրանք վերապահված են միայն արտոնյալներին:
Երկու տարի է, ինչ տանս մոտից հազիվ 15 րոպե հեռավորության վրա ապակյա հոյակապ շենք եմ գտել: Դա Ժորժ Պոմպիդու Եվրոպական Հիվանդանոցն է: Ահա այստե'ղ է Փարիզի սիրտը: Նա հոյակապ վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գնում-գալիս են: Լինեն նրանք բժիշկներ, հիվանդներ, բժշկության ուսանողներ, պարզ այցելուներ կամ բուժանձնակազմ, բոլորն այստեղ համախմբվել են գտնելու լուծումներ՝ մեր առողջական հարցերին: Ժորժ Պոմպիդու  Հիվանդանոցում չկա պաճուճանք: Բոլորը կարող են իրենց հանգիստ զգալ ինչպես որ կան: 2007 թվականից, երբ իմացա, որ ունեմ կրծքի քաղցկեղ, կանոնավոր այցելում եմ այս վայրը և կարող եմ վստահեցնել ամբողջ աշխարհին, որ այստեղ ստացել եմ լավագույն սպասարկումը, որ կարելի էր ստանալ հինգ աստղանի հյուրանոցում: Անկախ այն դառը փորձությունից, որ անց եմ կացրել պայքարելու հիվանդությանս դեմ, պետք է խոստովանեմ, որ այս վայրը այցելելը մնում է ինձ համար  ամենաիրական հաճույքը: Այստեղ ճանաչեցի պարզ և իրենց հմտությամբ աներևակայելիորեն ՝ առատաձեռն մարդկանց: Երախտապարտ եմ  հիվանդությանս, այլապես երբեք չէի կարող բացահայտել այս հրաշալի վայրը, որտեղ հիվանդները, բժիշկները և բուժանձնակազմը համագործակցում և սա-տարում են միմյանց՝ մարդկաց պարգևելու հնարավորինս երկար ժամանակ՝ լավ ապրելու համար :
Շնորհակալություն  Ժորժ Պոմպիդու Հիվան-դանոցին, շնորհակալություն քեզ Փարիզ, շնորհակաուլթյուն Ֆրանսիային, Բժշկական ֆակուլտետին և Առողջապահության նախարա-րությանը:
 
                                                                                                                                                                                                        Հավերժ քո սիրով 

 

«Յոյս» թիւ 233
 26 հունվար 2017
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *