ԱՄՆ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ԲԵՐՆԻ ՍԱՆԴԵՐԶԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
 
hooys-armenian-233-1
 
Նա իր ընտրապայքարի ընթացքում, Ամերիկայի ժողովրդին անկեղծորեն խոստովանեց ու ասաց, որ «ԱՄՆ-ում իշխող տնտեսական ու քաղաքական համակարգը այն չափի կոռումպացված է, որ հնարավոր չէ կարողանալ մի նախագահի փոխելով երկիրը կարգավորել վերևից: Իմ նպատակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց այն է, որ օգնել ժողովրդին, ներքևից ստեղծել մի ժողովրդական քաղաքական շարժում»: 
ԱՄՆ-ի քաղաքական բարեփոխականների մեջ նման անկեղծ մարդու շատ քիչ կարելի է հանդիպել: Սանդերզը ասում է իրականությունը և բացահայտում է Ամերիկայի քաղաքականության իրականությունը: Նա ասում է. «Մեր երկրի իսկական սպառնալիքը անտեսանելի իշխանությունն է, որը մի   մեծ Օխտապուսի նման իր կեղտոտ ոտքերը մեկնել է մեր քաղաքաների, նահանգների ու երկրի վրա: Գործնականում միջազգային բանկատերերի փոքր մի ուժեղ խմբակ ղեկավարում են մեր Միացյալ Նահանգները»: 
Նա ԱՄՆ-ի էկոնոմիան անվանում է «Կեղծ Էկոնոմիա», որը ազդում է եկամուտների բախշ-ման գործին: «Մենք իմանում ենք, որ ունենք կոռումպացված ֆինանսական ընտրապայքարի արշավ, որը խափանում է Ամերիկյան դեմոկ-րատիան: Եթե մենք չշտկենք այս էկոնոմիան, անկասկած մենք կլինենք առաջին սերունդը այս մոդեռն աշխարհում և Ամերիկյան պատմության ընթացքում, որ կունենանք ավելի ցածր կյանքի մակարդակ, քան թէ ունեցել են մեր ծնողները»:
Սանդերսը հարցազրույց ունենալով Սի Էն Էն հեռուստաընկերության հետ ասել է նաև հետևյալը. «Ամերիկան չպետք է աշխատի տապալել որոշ իշխանությունների, իմ կարծիքով «Խոզերի կղզի իրադարձությունը»՝ Կուբայի դեմ դավադրությունը, մի փորձանք էր, Չիլիում Սալվադոր Ալենդեյի իշխանության տապալելը, Գուատեմալայի դեմոկրատիկ ձևով և ժողովրդի կողմից ընտրված նախագահ՝ «Ջիկուբ Արբնեզ»-ի տապալելը, Իրանում դեմոկրատիկ մի պրոցեսի ընթացքում վարչապետ Մոսադեղի տապալելը աղետներ էին: Այսպիսով չեմ կարծում ԱՄՆ-ը օրենքի տեսանկյունից կամ բարոյապես իրավունք ունենա պետություններին տապալել: Տապալելու ջանքերը հաճախ հակառակ ազդեցություն են թողել ու շատ տարածաշրջանների անկա-յունության պատճառ դառնալով վատ հետե-վանքներ են ունեցել»:  
Շատ մեկնաբանություններից պարզվում է, որ մյուս թեկնածուները խուսափում էին խոսել իրական երևույթներից Ամերիկայում, հատկապես տնտեսության մասին, սակայն Բերնի Սանդերզը աշխատում էր իրական պատկերը ներկայացնել: 
 
«Յոյս» թիւ 233
 26 հունվար 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *