Իրանի Նախագահ Դկ. Հասան Ռոհանիի Այցը Հայաստան

Լևոն Ահարոնեան
 
hooys-armenian-232-5
Թեհրանից մեկնած խումբն Իրանի դեսպանատան ճաշարանում
 
2016 թ. Չորեքշաբթի, 21 դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դկ. Հասան Ռոհանին մէկօրեայ աշխատանքայն այցով մեկնեց Հայաստան:  Ճամբորդութիւնը ծրագրւած էր երեք օրւայ ընթացքում երեք երկրներ՝ Հայաստան, Ղազաղստան և Կիրկիզստան այ-ցելելու նպատակով, որոնք  Եւրասիական տըն-տեսական միութեան  անդամներ են, ուստի և   Իրանի նախագահի այդ մէկ օրեայ Հայաստան ուղևորութեան ծրագրի առանցքն  էր կազմում տնտեսական և առևտրական կապերի ստեղծումը:
Կիրակի, 11 դեկտեմբերին, Իրանի առևտրա-արդիւնաբերական պալատից տեղեկացրեցին ինձ, որ պիտի հանդիպել դկ. Ռահնեմայիի հետ: Նա պալատի միջազգային կապերի տնօրէնն է և լաւ էր ճանաչում ինձ: Նա ասաց, որ դու ունես մի կարևոր պարտականութիւն նախագահի Հայաստան այցի կապակցութեամբ և ինձանից ուզեց գործարարների պատւիրակութիւն կազմել, որպէսզի նախագահի ժամանելուց առաջ ներկայ լինի Հայաստանում, որին մաս կը կազմի նաև Առևտրաարդիւնաբերական պալատից մի այլ խումբ ևս:  
Ես դկ. Ռահնեմայի գրասենեակից դուրս գալուց յետոյ անմիջապէս զբաղւեցի ուղևորութեան աշխատանքներով, քանի որ առևտրական պատ-ւիրակութիւնը պէտք է երեք օր մնար Երևանում համաժողովին մասնակցելու և առևտրական հանդիպումներ ունենալու և բանակցութիւններ վարելու համար:
Չորեքշաբթի, դեկտեմբերի 21-ին դկ. Ռոհանին գտնւելու էր Երևանում, իսկ պատւիրակութիւնը մէկ օր առաջ պէտք է մեկնէր Հայաստան :
Շաբաթ, 17 դեկտեմբերին Իրանի դեսպանի հրաւէրով մեկնեցի Երևան: Նա Թեհրանից նախագահի այցելութեան վերաբերեալ հիւրեր ունէր, որ արդէն վերադառնում էին Թեհրան: Զւարթնոց օդակայարանում Իրանի դեսպա-նատան պաշտօնեաներից մէկն ինձ ուղեկցեց դէպի յատուկ ընդունելութեան դահլիճ, ուր գտնւում էր նաև դեսպանը: Նա հետաքրքրւեց ժամանած պատւիրակութեան թւի, կեցութեան պայմանների կարգաւորման և այլ հարցերի մասին,  որ ասացի, թէ ամէն բան  կարգադրւած է: Երեքշաբթի, 20 դեկտեմբերին,  21 գործարարներ Թեհրանից հասան Երևան: Շատերը մտահոգ էին Երևանի խստաշունչ եղանակի պատճառով,  քա-նի որ օդանաւում յայտարարւել էր, թէ Երևանի եղանակը 21 աստիճան զրոյից վար է: իրօք ցուրտ օրեր էին, բայց քաղաքում ջերմաստիճանը 18 էր: Հայաստանի Սաթի ընկերութեան կողմից մի յարմարաւէտ հանրակառք էր նախատեսւել պատւիրակութեան երթևեկութեան համար: Պատւիրակութեան մաս էին կազմում նաև Առևտրաարդիւնաբերական պալատի միջազ-գային բաժնի պաշտօնեայ տկ. Ասադին և արարողակարգի բաժնից տկ. Մորթեզափուրը: 
Երեքշաբթի, 20 դեկտեմբերին Հայաստանի էկոնոմիկայի նախարարութեան կողմից մի համաժողով էր կազմակերպւել, որտեղ ներ-կայացւում էր Իրանի ու Հայաստանի տնտե-սական իրավիճակը: Իրանի Առևտրական պա-լատի միջազգային բաժնի տնօրէնի տեղակալ պր. Քարբասին վիճակագրական տւեալներով ներկայացրեց Իրանն ու Իրանի տնտեսութիւնը: Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի ժամը 9-ին Իրանի Իսլամական հանրապետութեան նախագահի օդանաւը վայրէջք կատարեց Երևանի Զւարթնոց օդակայանում: Ինչպէս կարգն էր, նախագահին պիտի դիմաւորէր ՀՀ արտաքին գործոց նախարար պր. Նալբանդեանը, բայց  ՀՀ նախագահն անձամբ դիմաւորեց օդակայարանում պատւական հիւրին, որը մեծ ուրախութիւն պատճառեց Իրանի Նախագահ դկ. Հասան Ռոհանիին:
Ճաշից յետոյ երկու նախագահները միասին հանդիպեցին Ռոչֆիլդ հիւրանոցում, որտեղ գըտ-նըւում էր Իրանի նախագահը:
Երկու երկրների նախագահներն իրենց ելոյթներում բարձր գնահատեցին զանազան բնագաւառներում բարի կամքի դրսևորումները, համագործակցութիւնների խորացումն ու զար-գացումը և ընդգծեցին համատեղ ծրագրերի իրականացման վառ հեռանկարները: 
Նոյն օրը Կէսօրոց յետոյ ժամի 4-ին Իրանի նախագահն իրեն ուղեկցողների հետ մեկնեց Ղազախստան, և այսպիսով հինգ կարևոր համա-ձայնագրեր կնքելուց յետոյ իր արդիւնաւէտ աւար-տին հասաւ Իրանի նախագահի այցը Հայաստան:
Հինգշաբթի օրը պատւիրակութիւնը որոշեց գնալ Սևանա լիճ, բայց մեզ յայտնեցին, որ  խումբը հրաւիրւած է Իրանի դեսպանատուն ճա-շի: Հարկ է նշել, որ միանգամայն աչքառու էր ու աննախընթաց Իրանի դեսպան պր. Սաջադիի գերակտիւութիւնն ու աշխուժութիւնը ծրագրերի մշակման ու իրականացման գործում:
 
hooys-armenian-232-6
Հինգշաբթի ճաշին մեր խումբը ներկայացաւ Իրանի դեսպանատան չորրորդ յարկի ճաշասրահ: Բոլորս մուտք գործեցինք ճաշասրահ: Ես զարմանքով տեսայ Իրանի էներգիայի նախա-րարին դկ. Չիթչեանին և իր տեղակալ դկ. Հաէրիին: Դեսպանը ներկաներին հրաւիրեց խօսելու: Նախ, ես ելոյթ ունեցայ, որ մի քիչ եր-կար խօսեցի ու դեսպանն ասաց յետոյ առիթ կունենամ խօսելու: Ճաշից յետոյ դեսպանի միջոցով առիթ էր ստեղծւել հանդիպելու նախա-րարի հետ. առաջինը ես ելայ բացատրեցի, որ քանի տարի առաջ մի առևտրական կենտրոն ենք գնել, բայց տարադրամի թանգանալու պատճառով չենք կարողացել ամբողջ գումարը վճարել: Հայաստանում նախագահի ամբողջ խօսակցութեան առանցքն այն էր, որ պիտի երկու երկրների մէջև առևտրական յարաբերութիւնները զարգացնել: Ասացի, պր. Նախարար, միթէ Ռոստամն (Ռոստամն Ֆիրդոսիի էպոսի հերոս) առանց զէնքի կարո՞ղ էր պայքարել: Այդ միջոցին պր. Արտաւազդ Բաղումեանը, որ պր. Չիթչեանի հետ տարիներ խորհրդարանի պատգամաւոր էր եղել, երկրորդեց ինձ: Ես լսել էի, որ նախարարը սալմաստեցի է, դրա համար էլ  ասացի՝ պր. Նախարար, Ձեզ պիտի տեղեկացնեմ, որ ես սալմաստեցի եմ և մեր սալմաստեցիների մէջ սուտ ասել չկայ, մենք գործող մարդիկ ենք: Նախարարը խօսակցութիւնը ընդհատեց և ինձանից հարցրեց, թէ ես իրօք սալմաստեցի՞ եմ: Ասացի, այո: Այնուհետև իր ձեռքը պարզեց և ինձ ասաց, թէ ինքն էլ է սալմաստեցի և տեղի վրայ  կարգադրութիւններ արեց իր տեղակալ Հաէրիին, որից յետոյ, ըստ կարգադրութեան,  Թեհրանում մեր կառոյցի կողմից դիմում գրեցինք նախարարին,  սպասելով արդիւնքին:
Եւ այդպիսով աւարտւեց մեր պատմական ճամբորդութիւնը, որի արդիւնքներից  բաւարար-ւած պատւիրակութեան անդամները վերադարձան Թեհրան:
 
 
«Յոյս» թիւ 232
12 հունվար 2017

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *