Հայկական նշանագրերի քաղաքական հանգամանքը

Ժիրայր Քոչարյանը
 
hooys-armenian-232-2
 
Որպես արձագանք ուղղագրության մասին «Յոյս»-ի 220 և 230  համարներում տպագրված հոդվածների, ստացել ենք հետևյալ գրությունը, որի հեղինակն է Գերմանիայում բնակվող դկ. Ժիրայր Քոչարյանը: Հոդվածը որպես զեկույց հեղինակի կողմից ներկայացվել է 2005 թվականին Երևանում կայացած տառերի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտաժողովում և ընդհանրապես վերաբերում է հայկական գրերի նշանակությանը Հայոց պատմության մեջ: Հոդվածի վերջում հեղինակը իր տեսակետն է արտահայտել հայերենի միասնական ուղղագրություն կիրառելու կարևորության մասին:
 
Ինչպես հայտնի է, Արշակունիների թագա-վորության ժամանակաշրջանում են տեղի ունեցել մեր պատմության ամենակարևոր իրա-դարձությունները: Տրդատի թագավորության օրոք (298-330) 301թվին քրիստոնեությունը ընդունվեց և հռչակվեց որպես պետական կրոն: Վռամշապուհի օրոք  404-405 թվականին  ստեղծ-վեցին հայկական գրերը:
Քրիստոնեությունը ավելի առաջադեմ և դինամիկ կրոն էր, քան հեթանոսությունը և իր բնույթով տարբերվում էր հարևան պետությունների, հատկապես գերտերություններ Բյուզանդիայի և Սա-սանյան Պարսկաստա-նի պետական կրոններից, որոնք սպառնում էին ոչ միայն Հայաստանի անկախությանը, այլև հետապնդում էին ձուլողական քաղաքականություն: Դարի սկզբներին Հայաստանը գտնվում էր արտաքին թշնամիների սպառնալիքների ներքո, վտանգված էր նրա գոյութունն ու ազգային գիտակցու-թյունը: Հայ գրի ստեղծումը դարձել էր հրատապ ու արդիական մի շարք պատճառներով: 
Քրիստոնեությունը արամերենով, ինչպես մեր դպրության մեջ է հիշվում, ասորերենով և հու-նարենով չէր արմատավորվում հայ ժողովրդի լայն խավերի մեջ, իսկ պետական դիվանը գոնե Հայաստանի պարսկական մասում գործում էր պարսկերեն:Այդ իսկ պատճառով դեռ տառերի գյուտից շատ առաջ  Վռամշապուհ թագավորը անհրաժեշտ է համարել պետական դիվանը վարել հայերենով և տեղյակ է եղել ասորի եպիսկոպոս Դանիելի մոտ պահպանված հայկական նախա-քրիստոնեական նշանագրերի մասին: 
Այսպիսով ես գնահատում եմ Վռամշապուհ արքային, տառերի գյուտի բուն մտահղացողին ու նախաձեռնողին և դրան հետևող բոլոր նվաճումները, քաղաքական գիտական և թե մշա-կութային մարզերում  լավ կլիներ մերօրյա
 օրինակ: Ընդհանրապես, երբ տառերի գյու-տի և նրա շուրջ հարցերի մասին է խոսվում, Վռամշապուհ արքան կամ չի հիշատակվում և կամ մղվում է երրորդ շարք: Հասկանալի է, Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը եկե-ղեցական գործիչներ էին և այդ պատճառով էլ դասվեցին սուրբերի շարքը. ավանդույթ չկա որևէ արքայի դասել սուրբերի շարքը, օրի-նակի համար ասել Սուրբ Վռամշապուհ արքա: Հայկական գրի ստեղծման մյուս ջա-տագովն ու նախաձեռ-նողը հայ եկեղոցու առաջնորդ Սահակ Պարթև կաթողիկոսն էր, որը խրախուսել և նպաստել է հայկական գրի ստեղծմանն ու տարածմանը: Այս երկու ազգային գործիչներն էլ գտան այն անձին, որը պետք է ուղենիշ լիներ մեր ազգային ինքնագիտակցության և ապահովեր մեր գոյությունը. այդ հանճարեղ գիտնականը Մեսրոպ Մաշտոցն էր:
Իսկ ազգի գոյությունն ու գիտակցությունը ապահովելու, գիտությունն ու մշակույթը զար-գացնելու համար անհրաժոշտ էր ազգային նշանագրեր: Այդ ազգային նշանագրերն էին հենց դանիելյան «Վաղնջուց գրեալ» նշանագրերը (տես` Կորյուն, Խորենացի, Փարպեցի), որն այդ ժամանակ արդեն չէր համապատասխանում հայ-կական հնչյունաբանությանը: Մեսրոպ Մաշտոցին հաջողվում է 405 թվականին հիմք ունենալով նույն այդ գրերը, խորհրդակցելով Եդեսիայի արամեալեզու հոգևոր գիտնականների, ինչպես նաև շամոշատցի Սամոսատ Հռեփանոսի հետ, ընդարձակել և լրացնել«Վաղնջուց գրեալ» նշա-նագրերը,ստեղծել մինչև այսօր օգտագործվող հայկական այբուբենը և հիմնադրել ազգային գրականությունը:
 
                                             hooys-armenian-232-4                   hooys-armenian-232-3
 
Բազմիցս խոսվել է նախամաշտոցյան գրի ու գրչութեան մասին: Զգալի թվով գիտնականներ փաստել են, որ քրիստոնեությունը Հայաստան մուտք գործելուց առաջ հայերը ունեցել են հայկական գրեր: Մենք ևս կիսում ենք կար-ծիքը` հիմք ունենալով նախամաշտոցյան հայ գրի մասին եղած մատենագիտական որոշ տե-ղեկություններն ու ճանաչված հայագետների փաստարկները: Բացի այդ, եթե արդեն իսկ հայերին նախորդող ուրարտացիները ունեցել են երկու նշանագրեր`սեպագիրը պետական, իսկ մեհենականը` կրոնա-ծիսական արարողությունների համար, ինչու հազար տարի հետո, երբ պետության բոլոր ոլորտներն ավելի էին զարգացել, հայերը չպետք է ունենային ազգային այբուբեն: Այն ժողովուրդները, որոնք չեն ունեցել սեփական գիր, գործածել  են տարածված որևէ այբուբեն` լատինական,կիրիլական, արա-բական և այլն, ու հարմարեցրել են իրենց հնչյունաբանությանը, իսկ հայերը անցյալում ունեցել են սեփական նշանագրեր և այդ հիմքի վրա էլ հետագայում ստեղծվել է հայկական այբուբենը: Այդ է վկայում նաև  դարի գրական լեզուն, որը հարուստ բառապաշարով ու քերականորեն օրինաչափված լեզու է: Բազմաթիվ լեզվաբաններ Բրյուսով, Աբրահամյան, Գարա-գաշյան և այլն իրավացիորեն ժխտել են, որ  դարի մատենագիրների լեզուն սկսնակ լեզու է, այլ այն դարերի ընթացքում ստեղծված, մշակված և գրավոր հուշարձաններով հարստացած լեզու է: Վերջիններս, ինչպես նաև այն ամենն, ինչ հեթանոսական էր, ոչնչացված եկեղեցու կողմից: «Նրանք քանդեցին ու ոչնչացրեցին հեթանոսության բոլոր հիշատակները, ոչինչ չխնայեցին, որպեսզի ժողովրդի աչքի առաջ չմնա անցյալը հիշեցնող մի շյուղ անգամ…» (տես Լեո « Սուրբ Մեսրոպ»: Իսկ հայ մատենագիրները, որոնք նաև քրիստոնյա հայրեր` էին, լռության էին մատնում հեթանոսական մշակույթը, ցանկանալով «…հեթանոսական շրջանը ներկայացնել որ-պես բարբարոսական, և հին հայկական ողջ մշակույթը կապել միայն քրիստոնեության հետ: Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր տգիտությունը և խավարը, և քրիստոնությունն է, որ եկավ լուսավորելու…» (տես Ա.Աբրահամյան «Նախամաշտոցյան հայ գիր և գրչություն»: Այդ են վկայում նաև Մ. Խորենացու տրտունջն ու դժկամությունը` կատարել Սահակ Բագրատունու հրամանը և գրի առնել պատառիկներ հայ հեթանոսական գրականությունից: Բերենք մեկ այլ օրինակ. Հայ գուսանները դարեր շարունակ պատմել են «Սասնա ծռեր» էպոսը, սակայն էպոսի մասին  որևէ գրավոր հիշատակություն չկա քրիստոնեական ոգով դաստիարակված մատենագիրների մոտ: Էպոսի մասին առաջին հիշատակությունը տեսնում ենք շատ ավելի ուշ  դարում պորտուգալացի Ճանապարհորդներ Ա. Թենրեյրոյի և Մ. Աֆոնսոյի ճամփորդական նոթերում : Պետք է նշենք սակայն, որ նախամաշտոցյան գրի գոյությունը ամենևին չի ստվերում հայ մեծ գիտնական , մեծ հայրենասեր Մեսրոպ Մաշտոցի ազգանվեր գործը: Վռամշապուհ արքայի , Սահակ Պարթեվի, Մ. Մաշտոցի և իր աջակիցների հեռատես քաղաքականության մասին է խոսում մեր հեռու և մոտիկ պատմությունը: Հայ ժողովուրդն ընդունելով քրիստոնեությունը, զինվեց սեփական նշանագրերով , որը և խթան հանդիսացավ ազգային ինքնությունը պահպանելու գործում. Հայաստանը Բյուզանդիայի և հատկապես Սասանյան Պարսկաստանի համեմատ առավե-լագույնս կայացավ, որն էլ արդյունք դարձավ, որ արաբական ավերիչ արշավանքները և Հայաստանում նրանց 200 տարվա իշխանությունը Սասանյան Պարսկաստանի համեմատ գրեթե աննշան անցան, այն դեպքում, երբ Սասանյան Պարսկաստանում երբեմնի պարսկական մշա-կույթը դադարեց գոյություն ունենալ, գիրը դար-ձավ արաբական, լեզուն` խառը, իսկ երկիրը` իսլամական: Կարելի է ասել, թե տառերի գյուտը արդյունքն է քաղաքական անկախության, ազգային գիտակցության գիտական և հոգևոր միասնական ձգտումների: 
Մեր օրերում էլ մեր ժողովրդի ինքնության գլխա-վոր ազդակը դարձյալ մնում է լեզուն, հատկապես, երբ սփյուռքում երկու անգամ ավելի շատ հայ է ապրում, քան հայրենիքում, և նրանց շաղկապողը լեզուն է և մեսրոպյան այբուբենը:
Օգտվելով առիթից`տառերի գյուտի 1600 ամյակին նվիրված այս գիտաժողովում կցանկա-նայի խոսել նաև հենց Մաշտոցի կողմից որոշված ողղագրության կանոնների մասին, ինչը չարվեց 2004 թ-ին, առաջին հայագիտական համա-գումարում:
Ինչ խոսք, որ հայերենը, ինչպես ամեն մի կենդանի լեզու, զարգացել է, ենթարկվել փոփոխության, փոփոխվել է նաև նրա հնչյունաբանությունը:
Մասնագետներին թողնելով հարցի լեզվական կողմը, ցանկանում եմ նշել նրա քաղաքական
Հանգամանքները: Ըստ իս, կարևորը նյութի մասին խոսելն է, քանի որ քննարկումներից խուսափելը, այն պատճառաբանությամբ, թե ավելի հրատապ հարցեր կան, չի հանգեցնի ոչ մի լուծման, քանի որ այն խոչընդոտում է մեր ազգի միասնականությունը : Պահել նոր ուղղա-գրությունը, վերադառնալ մեսրոպյանին, կամ նոր ուղղագրությունը մոտեցնել մեսրոպյանին, եղանակների ընտրությունը թողնելով մասնա-գետներին, ուզում եմ շեշտել, որ հարկավոր է դի-մել միասնական որևէ քայլի, որը կնպաստի հարցի լուծմանը:
Ճիշտ կլինի, որ դաս առնենք անցյալում գործած մեր սխալներից , որպեսզի երբևէ ոգևորված ընդունենք որևէ ծրագիր, եթե նույնիսկ առաջադիմական է, սակայն խախտում է մեր ազգային միասնությունը: Տարանջատված հայրենիք, սփյուռք- Հայաստան, արևելահայերեն- արևմտահայերեն, հին ու նոր ուղղագրություն, երկու կաթողիկոսություն, այս ամենը խոչնդոտներ են մեր ազգի ինքնագիտակցության, միասնականության և ընդհանրապես զարգացման համար:
 
 
«Յոյս» թիւ 232
12 հունվար 2017
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *