Իրան՝ հառնող գերտերություն

Թարգմանեց և Ամփոփեց
Ալիս Խոդավերդյանը
 
Հոդվածի հեղինակն է Jean-Christophe Victor-ը, որ գերմանա-ֆրանսիական Arte հեռուստակայանում վարում է Le Dessous Des Cartes (բացված քարտեզների հետ) հաղորդաշարը: Աշխարհագրական քարտեզին վերաբերվող այս հաղորդումներում ներկայացվում են նյութեր մեր մոլորակի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ:2016 թվի հոկտ.1-ի ծրագրում անդրադարձվել է Իրանի վերադարձին միջազգային հարթակ, նրա տնտեսական մարտահրավերներին, ինչպես նաև նրա դերակատարությունը Միջին Արևելյան գերանկայուն տարածաշրջանում:
 
Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրի հետևանքով 2016 թվականին հնարավորություն ստեղծվեց աստիճանաբար վերացնել տնտեսական պատժամիջոցները, որ երկար ժամանակ դրված էին երկրի վրա:
 
Իրանի աշխարհաքաղաքական դիրքը
5
Գտնվելով Միջին Արևելքի, Կովկասի, Միջին Ասիաի և Հնդկական թերակղզու միջև, Իրանը ելք ունի հյուսիսում Կասպից ծովին, իսկ հարավում ՝Պարսից ծոցին, Օմանի ծովին և Հնդկական Օվկիանոսին: Երկիրն ունի 1.6 կլմ. տարածք և ավելի քան 80 մլն. բնակիչ:
 
 
Շիա մեծամասնությամբ երկիր
2
Կրոնական տեսակետից Իրանի բնակչության շուրջ 90 տոկոսը պատկանում է շիա դավանաքնին: Սա աշխարհի միակ մուսուլման երկիրն է, որտեղ շիաները այսպիսի բարձր տո-կոսով մեծամասնություն են կազմում: Աշխարհի մուսուլմանների միայն մեկ տասերորդն է շիա: Ինչպես տեսնում ենք քարտեզում, Իրանի հարևան երկրների բնակչությունը մեծ մասամբ սուննի դավանանքին է պատկանում:
 
 
Երկիր՝ հարուստ նավթագազային պաշարներով
3
Իրանը նավթագազային կարևոր պաշարներ է պարունակում: Նավթի պաշարների մակար-դակով նա չորրորդ տեղն է զբաղեցնում աշ-խարհում (Վենեցուելլայից, Սաուդական Արա-բիայից և Կանադայից հետո): Ունենալով մեր մոլորակի նավթի ընդահունր պաշարի 9.3 տոկոսը: Իրանը 2016 թ. օրական 3.6 մլն տակառ նավթարտադրություն է ունեցել, որի 70 տոկոսը արտահանվել է հիմնականում դեպի Ասիա (Չինսատան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա),  ինչպես նաև Եվրոպա:
 
4
Ինչ վերաբերվում է գազի պաշարներին, Իրանը զբաղեցնում է առաջին տեղերից մեկը աշխարհում, ունենալով մոլորակի ընդհանուր գազի պաշարի 18.2 տոկոսը, բայց այս հսկայական պոտենցիալը շատ քիչ է շահագործվել, որովհետև Հարավային Փարս գազային դաշտում դեռևս գոյություն չունի համապատասխան ենթակառուցվածք՝ գազը հեղուկի վերածելու և արտահանելու համար:
 
 Իրանի նավթի և գազի արտահանման ուղիները
Բազմաթիվ ուղիներ կան Իրանի նավթն ու գազը արտահանելու համար, բայց հնարվոր չէ այդ բոլոր ուղիները օգտագործել: Դեպի Արևմուտք, այսինքն՝ Իրաք, Սիրիա, Լիբանան և Միջերկրական ծով տանող ճանապարհով հնարվոր չէ կառուցել գազատար և նավթատար խողովակներ, քանզի այստեղ որոշ հատվածներ դեռևս գտնվում են Իսլամական Պետության հսկողության ներքո:
 
hooys-armenian-231-6
 
Թուրքիայի ուղղությամբ արտահանումը նույնպես հնարավոր չէ, քանի որ այդ տարածքում հաճախա-կի են տեղական բախումներն ու հակամարտությունը: 
hooys-armenian-231-7
 
Կա նաև Հարավի ճանապարհը՝ Պարսից ծոցից դեպի Սուեզի Ջրանցք կամ դեպի Հարավային Աֆրիկայի Բարեհուսո հրվանդան, սակայն այս ճանապարհները շատ երկար և ծախսատար են ու հետևաբար՝ ոչ շահավետ:
hooys-armenian-231-8
 
Գոյություն ունի Ադրբեջանով և Վրաստանով դեպի Սև ծով տանող ճանապարհը, բայց այս ճանապար-հը անապահով է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության պատճառով:
hooys-armenian-231-9
 
Ամենահարմար ճանապարհը մնում է Հայաստանից դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ տանող ճանապարհը: Սա ամենակարճ և էժան ճանապարհն է, որ գոյություն ունի և ներկայիս համընկ-նում է ներդրողների, ինչպես նաև իրանական կառավարության շահերին:
hooys-armenian-231-10
 
Իրանի կայունացնող դերը տարածաշրջանում
Երկար ժամանակ հաշվի չառնված Իրանը այժմ մասնակից է Սիրիական ճգնաժամի լուծման գործընթացին՝ Ռուսաստանի կողքին: Այդ բանակցություններին մասնակցում են նաև ԱՄՆ-ը և ևրոպական մի շարք երկրներ: Եվ Իրանը ուզում է դառնալ այս գործընթացի լուծման մի կողմը:  
hooys-armenian-231-11
 
«Յոյս» թիւ 231
29 Դեկտեմբեր 2016
 
 

 

 

 

 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *