Արցախի անկախության հանրաքվեի 25- ամյակ

hooys-armenian-231-1

25 տարի առաջ, 1991 թվականի դեկտեմբերին Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որով ժողովուրդը իր հավանությունը տվեց Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ստեղծման: Այս առթիվ, նախկինում «Յոյս»-ի էջերում տպագրված նյութերի հիման վրա և քարտեզի օգտագործումով կանդրադառնանք Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության ստեղծման պատմությանը:
1) Քարտեզում կարմիր գծով ցույց է տրված Լեռնայինն Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), որ որպես անկլավ գտնվում էր Սովետական Ադրբեջանի կազմում, բոլոր կողմերից շրջա-պատված Ադրբեջանի տարածքով:  1988 թ. փե-տրվարին, երբ դեռ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում էին Սովետական Միության կազմում, Լեռնային Ղարաբաղի  Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ)Գերագույն Խորհուրդը դիմում է Երևանին, Բաքվին և Մոսկվային՝  խնդրելով իրենց մարզի անջատումը Ադրբեջանից և կցումը Հայաստանին: Թեև ոչ մի բռնություն և հակաօրինականություն չկար ղարաբաղցիների այդ պահանջում, Բաքվի իշխանությունը դրան պատասխանեց բռնությամբ: Հայկական ջարդեր և էթնիկ զտումներ տեղի ունեցան Սումգայիթում և այլուր: Բաքուն լուծարեց ԼՂԻՄ-ը, սաստկացրեց հակահայ քարոզչությունը։ Դրան հետևեց Ադրբեջանի հարյուր հազարավոր հայերի արտաքսումը երկրից: Փոխադարձաբար Հայաստանից վտարվեցին ադրբեջանցիները: Այսպիսով Ղարաբաղի հարցում իրար դեմ կանգնեցին Հայասանն ու Ադրբեջանը որպես պատերազմող երկրներ: 
2) Այս իրադրությունը շարունակվեց մինչև 1991 թվականը, երբ Բաքուն չհաշվարկված նոր քայլ վերցրեց: Սովետական Միության գործող օրենքների համաձայն, Բաքուն օգոստոսի 30-ին հայտարարեց, որ Ադրբեջանը դուրս է գալիս Սովետական Միության կազմից, ավելացնելով նաև, որ Ադրբեջանի նոր հանրպետությունը իրավահաջորդն է 1918-20 թվականների Ադրբեջանի առաջին հանրապետության: Հարկ է նշել, որ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի առաջին հանրապետության կազմում ։ Ստեղծված կացությունում, նույն սովե-տական գործող օրենքների հիման վրա, ԼՂԻՄ-ի և նրա հարևան Շահումյանի (նրա հետ նաև Գետաշենի) հայաբնակ շրջանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք չեն ցանկանում մնալ նորաստեղծ Ադրբեջանի կազմում և 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում: Քարտեզում Շահումյանի շրջանը ցույց է տրված նարնջագույն ստվերագծով՝ Արցախի հյուսիսում:
3)  Այստեղ Բաքուն գործեց իր հերթական սխալը՝ պատերզամական գործողություններ սկսելով նորաստեղծ Ղարաբաղի Հանրապետության դեմ:  Ադրբեջանի բանակը առաջանալով գրավեց Շահումյանի շրջանը և Մարտակերտի որոշ տարածքներ: Սկսված էր կենաց և մահու պայ-քար արցախցիների համար: Շուտով փոխ-վեց պատերազմի ընթացքը հոգուտ հայերի և այնուհետև դեպքերը ադբեջանցիների համար ստացան գահավեժ ընթացք: Մինչև 1994-ը հայերը Ադրբեջանից գրավեցին  ավելի քան 7600 քառակուսի կիլոմետր տարածք Արցախի շրջապատում (հինգ ամբողջական շրջաններ՝ Քալբաջար, Լաչին, Ղուբադլի, Զանգիլան, Ջիբրայիլ և որոշ մասեր Աղդամի և Ֆիզուլիի շրջաններից): Դրա դիմաց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից գրավեց շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք (Շահումյանի շրջանը և փոքր մասեր Մարտակերտ և Մարտունի շրջաններում): Ադրբեջանի և Արցախի այդ գրավյալ տարածքնե-րը դատարկվեցին համապատասխանաբար հայերից և ադրբեջանցիներից: Պատերզամը դա-դարեց հայերի վճռական հաղթանակով: Բաքուն խնդրեց զինադադար: 1994 թ. կնքվեց եռակողմ զինադադար Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հայերի ներկայացուցիչների ստորագրությամբ: Համենայնդեպս, Բաքուն հրաժարվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկա-խությունը՝ հույս ունենալով ժամանակ շահել հրադադարում և հարմար պահին վերագտնել կորցրածը: 
Այդ հրադադարը տևեց երկար , որոշ խախտումներով հանդերձ մինչև մեր օրերը: Վերջին հաշվով հրադադարից շահեց ոչ թե Բաքուն, այլ Արցախը: Արցախում սկսվեց ենթակառուցվածքների շինարարության ծավա-լուն աշխատանք: Կառուցվեց նախ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը,  ապա Արցախի հյուսիս-հարավ ճանապարհը, իսկ հիմա շինության ընթացքում է Հայաստանը Արցախին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Նորացվում է կրթական համակարգը: Աճել և դաստիարակվել է ազատ մի սերունդ ,որ անընտել է օտարի տիրապետության տակ ապրելու: Դրա դիմաց այս տարիների ընթացքում Բաքուն դեռևս տարված հին երազներով շարունակում է սպառազինվել և սպառնալիքներ կարդալ Ղարաբաղը վերագրավելու մասին: Այս երկար տարիներում Բաքուն հետևողական կերպով վարել է հակահայ թունոտ քարոզչություն: Իլհամ Ալիևը աշխարհի բոլոր հայերին ներկայացրել է որպես ադրբեջանցիների թշնամիներ և այդպիսով ինքն իր կողմից անկարելի է դարձրել հայերի և ադրբեջանցիների համակեցությունը Ղարաբաղում կամ այլուր: 
Քարտեզում սրճագույն ցույց է տրված այն տարածքը, որ այժմ հսկվում է հայկական ուժերի կողմից և փաստորեն համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածք: Համենայն դեպս, հայկական կողմը հայտնել է, որ վերջնական խաղաղության հաս-տատման պարագային հայերը պատրաստ են գնալ որոշ փոխզիջումների: Առայժմ հայտնի չէ, թե ապագայում ինչպես կճշտվեն Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ սահմանները: Ներկա իրադրության մեջ փաստորեն գոյություն ունեն երկու հայկական պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը): Հայաստանը և Ադրբեջանը միջազգային ասպարեզներում (պայ-մանագրեր ստորագրելիս և այլն) ներկայանում են նախկին Սովետական շրջանի սահմաններով, օրինակ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելիս ճանաչվում է միայն իր ներկա պաշտոնական տարածքով (քանի որ ինքը Հայաստանը ևս Արցախը համարում է անկախ պետություն):
 
 
«Յոյս» թիւ 231
29 Դեկտեմբեր 2016
 
 
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *