Նոր Ջուղայում մեկնարկեց թատրոնի հոբելյանական տարին

hooys-armenian-230-1

Ն.Ջուղայի Ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում Դեկտ.8 –ին Հայաստանի «Օազիս»մնջախաղային թատերախումբը ներկա-յացրեց Շեքսպիրի «Լիր Արքա»պիեսը Ռոբերթ Ծատուրյանի բեմադրությամբ:Այս ձեռնարկը նը-վիրված էր Ն.Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակին, բայց որպես նախամուտք 2017 թվականի հոբելյանին:
Նախքան ներկայացումը հոբելյանական հանձնախմբի անունից ելույթ ունեցավ պրն. Ն. Միրզայանցը,նա  հայտարարեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեն 1988 թ.դեկտ.7-ի Հայաստանի ահավոր երկրաշարժից զոհված 25000 հայերի հիշատակը: Նա իր ելույթում դրվատանքի խոսք ասաց պրն.Անդրանիկ Խեչումյանի հասցեին, ով արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ»մրցանակին և իր ներկայությամբ սի-րահոժար կամքով քուլիսների հետևում օգնում է «Օազիս» թատերախմբին: Նա իր ելույթում այսպես բնութագրեց օրվա առիթը-.«…Բայց ինչ-քա՜ն հետաքրքիր զուգադիպություն, նկատենք, որ սրահի անվան և մեր թատրոնի միջև գոյություն ունի մի խորհրդավոր կապ, հիշեցնեմ, որ Իրանի առաջին կին ֆիզիկոս ու աստղագետ Ալենուշ Տերյանի մեծ հայրը, Բեգլար Աղայանը եղել է Ն. Ջուղայի թատրոնի հիմնադիրներից մեկը, և այս պարագան մեզ ջուղայեցիներիս ավելի է պարտավորեցնում, որպեսզի հատուցելով  մեր հոգու պարտքը, այսօրվա ներկայացումը նվիրենք իրենց անմոռաց հիշատակին»: Վեր-ջում նա հնչեցրեց հետևյալ կարգախոսը.-«Մենք հոգնելու ու կանգ առնելու իրավունք չունենք»:Ապա ներկայացումը Հայաստանի երիտասարդ մնջախոս դերակատարների մի-ջոցով և Խաչատրյան-Պռոկովիև հոյակապ երաժշտությամբ հագեցված տեսիլների ներքո, խորապես գրավեց սրահը լեփլեցուն մշա-կութասեր երիտասարդների սրտերը, և թվում էր, որ խրախուսվեցին մուտք գործել թատերական ասպարեզ: Վերջում բեմ հրավիրվեց Սպահանի Հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերապատիվ Տ.Սիփան Ծ.Վրդ.Քեչեճյանն իր գնահատանքի խոսքն ասելու: Հայր սուրբը մեծ ոգևորությամբ տպավորված արտահայտվեց ներկայացումի մասին և խոստովանեց, որ այդ մեկ ժամ տևող պիեսով ,հմայված ու գամված է եղել իր տեղում: Այնուհետ բեմ բարձրացան Պատգամավորական ժողովի և Թեմական խորհրդի ատենապետներ՝պարոնայք Վարուժ Մինասյանը և Վրեժ Տեր-Մարտիրոսյանը՝ Հայր սուրբ Անանիա Ծ.վրդ.Գուճանյանի ընկերակցությամբ նվերներ հանձնելու թատերախմբին: Պրն.Ռոբերթ Ծատուրյանը ներկայացնելով իր խմբի դերակատարներին հիշեցրեց, որ ծաղրածուի դերակատար՝Սարգիս Սարգսյանը Սպահանի միջազգային հաշմանդամների փառատոնում արժանացել է առաջին մրցանակի, Մերի Ծա-տուրյանը Կորդելիայի դերում՝ կանանց մեջ երկրորդ մրցանակի, իսկ բեմական խմբի զգեստավորումը արժանացել է երրորդ կարգի մրցանակի: Հանդիսատեսները մեծ բավա-րարությամբ հրաժեշտ տվեցին երիտասարդ դերասաններին ա'յն ակնկալիքով, որ մոտ ապագայում ականատես կլինեն թատերական նորանոր բեմադրությունների:
 
«Յոյս» թիւ 230
15 Դեկտեմբեր 2016
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *