Հայաստանը կամուրջ Հյուսիսի և Հարավի միջև

պարսկերեն հոդվածի ամփոփում
 
Դեկտեմբերի 5-ին Իրանի և Հայաստանի միջև ստորագրվեց համապարփակ համաձայնագիր երկու երկրների հարաբերությունների զար-գացման վերաբերյալ: Այդ փաստաթուղթը նա-խատեսում է Իրանից Հայաստան արտածվող գազի ծավալի ավելացում, Հայաստանից Իրան փոխադրվող էլեկտրականության քառապատ-կում, երկու երկրների միջև առևտրական,բանկա-յին, ապահովագրական և այլ կապերի առավել զարգացում և այլն: Բայց համաձայնագրի կա-րևորությունը չի սահմանափակվում միայն Իրան-Հայաստան հարաբերությունների ոլորտում: Այդ համաձայնագիրը իրականում նոր և ամուր հիմք է հանդիսանում ավելի հեռահար մի նպատակի, այն է՝ Հյուսիս-Հարավ հաղորդակցության առանցքի զարգացման հեռանկարի համար: Այդ առանցքը նախատեսում է Իրանի հարավային նավահանգիստներից փոխադրական կապ հաստատել Հայաստանի և Վրաստանի վրայով դեպի Ռուսաստան և Եվրոպա, և դա վերաբերում է ոչ միայն ցամաքային ճանապարհներին և երկաթուղուն, այլև էլեկտրականության, գազի և էներգակիրների փոխադրության: 
 Նախքան Հյուսիս-Հարավ առանցքի գաղա-փարի առաջադրումը, Արևմտյան պետությունները և Թուրքիան ծրագրած են եղել Արևմուտք-Արև-ելք ճանապարհը, որը Թուրքիայի միջոցով Կով-կասը պիտի կապեր Եվրոպային: Այդ ծրագիրը ջերմորեն պաշտպանվում է պանթուրքիստների կողմից, քանզի դա հնարավոր կդարձներ թրքալեզու ժողովուրդների միությունը: 
Արևմուտք-Արևելք ծրագրի կապակցությամբ Արևմտյան երկրները ամերիկացի նախկին սենատոր Գոբլի նախաձեռնությամբ ծրագիր էին մշակել, ըստ որի Հայաստանը Սյունիքի հարավը պիտի զիջեր Ադրբեջանին, իսկ վերջինս Լաչինի միջանգքով հայերին պիտի զիջեր Արցախի մի մասը: Այսպիսով մի կողմից թրքալեզու Ադրբեջա-նի և Թուրքիայի տարածքները կմիանային իրար, իսկ մյուս կողմից՝ Իրանը կկտրվեր Հայաստանի և Հյուսիսի հետ ցամաքային կապ ունենալուց: Ըստ երևույթին այդ ծրագրի հետ համաձայն էին թե՝ Թուրքիան թե՝ Ադրբեջանը, բայց Հայաստանը, բնականաբար, մերժեց այդ առաջարկը:
Այսպիսով համաշխարհային թեժ պայքար է մղվել Կովկասում հաստատվելու համար՝ իրար հակադիր երկու  ուղղություններով, այդ երկու կողմերից մեկը Արևմուտքի, Թուրքիայի և պանթուրքիստների բլոկն էր, մյուսը՝ Ռուսաստան-Հայաստան-Իրան խմբավորումը.առաջին խումբը իր նպատակին հասնելու համար ծրագրել է ստեղծել Արևմուտք-Արևելք տնտեսական-քաղաքական կապ, իսկ երկրորդ խումբը ձգտել է ստեղծել Հյուսիս-Հարավ առանցքը: Հարցը լրջորեն քննարկվել է Թուրքիայի իշխող շրջանակների կողմից. Օրինակ՝1992 թվականին Թուրքիայի կուսակցությունների միջև կայացած մի ժողովի ընթացքում Ժողովրդա-հանրապետական կու-սակցության ղեկավար Բուլենթ Էջեվիթը ասել է՝ Թուրքիայի և Ադրբեջանի միանալը կապված է Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ հաստատելուն և դա պիտի կատարվի Հայաստանի հարավային տարածքով: Նա նշելով որ Ամերիկայի և Եվրոպայի մեր բարեկամները կօգնեն մեզ այս գործում, ավելացրեց, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև այսպիսի մի միջանցք ստեղծելով, մենք ռազմավարական մեծ առավելություն կունենանք Կովկաս թափանցելու համար: Նախքան Հայաստանը և Իրանը իրենց միջև Արաքսի վրա կամուրջ կառուցեն, մենք պիտի գործի անցնենք: Ապա շեշտել է՝ եթե հարկ լինի Թուրքիան պիտի պատրաստ լինի պատերազմելու այս միջանցքի ստեղծման համար: 
Բայց ինչպես տեսնում ենք Հյուսիս-Հարավ ծրագրի կողմնակիցները ավելի զգաստ գտնվեցին և ավելի արագ գործի անցան.Արաքսի վրա շուտով կառուցվեց Հայաստանը և իրանը իրար կապող կամուրջ, որը հուսալի հիմք դարձավ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար: Իսկ այսօր համապարփակ ծրագրի ստորագրումով ինքը Հայաստանը դառնում է կամուրջ՝ մի կողմից Իրանի և մյուս կողմից Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Դա հիմնական մի քայլ է  Հյուսիս-Հարավ առանցքի իրագործման համար: 
 
«Յոյս» թիւ 230
15 Դեկտեմբեր 2016

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *