Գագիկ Ծառուկյանի այցը իրանահայ համա՞յնք, թե՞ դաշնակցությանը

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
 
hooys-armenian-225-1
 
2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ պր. Գագիկ Ծառուկյանը Թեհրանի «Արարատ» կազմակերպության 48-րդ համահայկական խա-ղերի առիթով այցելեց Թեհրան: Նա հիմնակա-նում եղավ ՀՅԴ-ին ենթակա «Արարատ» կազմա-կերպությունում և ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Ալիք»-ի խմբագրությունում, այդ երկու դաշնակցական մի-ավորներից յուրաքանչյուրին նվիրաբերելով 100 հազարական դոլար:
Ողջունելի է նման նվիրատվությունը հայկական որևէ մարզական, մշակութային կամ մամուլի միավորներին: Սակայն անիրական մոտեցումները և վերլուծությունները այս այցի կապակցությամբ պատճառ դարձան, որ պր. Գագիկ Ծառուկյանին ու իր թիմակիցներին և ՀՅԴ հարգելի ղեկավարության ուշադրությանը ներկայացնել հետևյալ կետերը:
1 – Թեհրանում գոյություն ունեն տարբեր բնույթի մարզամշակութային միություններ ու մամուլի կենտրոններ: Պր. Ծառուկյանը չի այցելել իրանահայ համայնք, այլ դաշնակցության երկու կարևոր կենտրոններ:
2 – Դաշնակցության այդ երկու կենտրոնները համարվում են ամենալավ ֆինանսավորված և եկամուտ ունեցող կենտրոնները, այդ իսկ պատճառով թող պր. Ծառուկյանն իմանա, որ մեր համայնքում կան նաև գոյությունը վտանգված նման կենտրոններ, մամուլ ու կայքէջեր, որոնք նաև նյութականի պատճառով դադարեցրել են իրենց աշխատանքները կամ էլ տարածքային խնդիրների պատճառով վտանգի տակ են գտնվում: Ուրեմն նրա օգնությունը այնքան էլ իրանահայ համայնքին ուղղված չի եղել, այլՙ Դաշնակցությանը:
3 – Պր. Ծառուկյանը իր խոսքերում շեշտեց, որ արդեն Հայաստանն է օգնում սփյուռքին: Շատ լավ կլիներ, որ դա իրականություն դառնար, բայց դժբախտաբար բոլոր տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ առայժմ նման բան չի կարող տեղի ունենա: Պր. Ծառուկյանի օգնությունը անհատական բնույթ է կրում: Եթե Հայաստանը օգներ, վստահ եմ, որ ամբողջ համայնքին նկատի կառներ և ոչ թե միայն Դաշնակցությանը: Պր. Ծառուկյանը իր ունեցած ու նրան հրամցրած տեղեկությունների ու համոզումների սահմաններում է օգնություն ցուցաբերել, մինչդեռ ավելի շատ նման օգնությունների կարիք ունեն Իրանի՝ տարբեր մարզամշակությաին միավորներն ու մամուլը:
 
4 – Իրանում ՀՀ դեսպանատունը նաև այդ այցի արանքներում երևում էր ու մի հան-դիպում էլ դեսպանատանը տեղի ունեցավ, սակայն դժբախտաբար դեսպանատունը այդ հնա-րավորությունը կամ համոզմունքը չունի, որ իր երկրի բարեգործին ներկայացնի ամբողջ համայնքին:
 
5 – «Արարատ» կազմակերպությունը և «Ալիք» օրաթերթը գտնվում են ոչ հայկական թաղամասերում. լավ կլիներ պր. Ծառուկյանը այցելեր հայաբնակ թաղամասեր, որտեղ գտնվում են հայկական դպրոցներն ու մարզամշակությաին միությունները:
Կրկին ողջունելով պր. Ծառուկյանի բարեգործությունները կը խնդրեինք, որ այն չվերագրեն մեր համայնքին: Լավ կլինի դա վերագրեն իրենց կուսակցական կամ Դաշնակցության ղեկավար անհատների հետ հարաբերություններին: Պր. Ծառուկյան, դուք այցելել և ծանոթացել ու Ձեր նվիրատվությունն եք ցուցաբերել ո’չ թե իրանահայ համայնքին, ինչպես հայտարարվում է, այլ Դաշնակցության երկու կենտրոններին:
 
 
«Յոյս» թիւ 225
5 Յոկտեմբեր 2016​
 

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *