Մարզանքի շնորհիվ քաջառողջություն ձեռք բերեք- նոր փաստեր մարզանքի օգտակարության մասին

Ալեքսանդր Սիֆֆերլին 
Թարգմանեց: Լևոն Ահարոնեանը
 
hooys-armenian-229-2
 
Ճշմարիտ է, որ մարզանքը ճանապարհ չէ նիհարելու կամ մարմնի քաշը պահպանելու համար, բայց դա չի նշանակում, որ դուք չպէտք է օրական մի 15 րոպէ ձեր աշխատանքից  կտրւէք և զբաղւէք մարզանքով, քանի որ դա օգնում է ձեզ հեռու մնալ մահւան վտանգից ու հիւանդութիւններից: կատարւած վերջին հետազօտութիւնները ցոյց են տալիս մարզանքի օգտակարութիւնն ու նշանակութիւնը: 
 
 
1-Այս մարզանքը օգտակար է մտածողութեան և մարմնամարզութեան համար 
hooys-armenian-229-3
Մի ուսումնասիրութիւն է հրատարակւել  սոյն թւի յունիսին և մեծ արձագանք է գտել: Յօդւածագիրն աւելի քան 500 հաստատութիւններից ու անհատներից նամակներ է ստացել, մանաւանդ նրանցից,  որոնք իւգայով են  զբաղւում, շեշտելով, որ իւգան ևս մի մարզաձև է և նոյնիսկ թեթևացնում է հոգեկան ճնշումները և նշել, թէ նրանք մի կարճ ժամանակահատւածում իրենց մարզաձևը փոխեցին, բայց նորից վերադարձան իւգայի: Այդ մարդկանց 37%-ը յայտնեցին, թէ դարձեալ զբաղւում են իւգայով, քանի որ այդպիսով թէ՛ հոգեկան և թէ՛ մարմնական հաճոյք են ստանում: Փարքն Քոննէքթիք համալսարանի մի հետազօտող ու հրատարակիչ ևս ասում է, թէ  իւգան թէ՛ մարմնին և թէ՛ մարդու մտքին աշխուժութիւն է տալիս և մինչևիսկ մարմնի մկաններն է մարզեցնում: Ապա աւելացնում, թէ  միառժամանակ նրան հեռու էին պահել իւգայից, բայց շուտով նա նորից վերադարձաւ իւգային, նկատելով, որ մի բան կայ, որը նրան մղում է դէպի այն: 
 
 
2-Մարզանքը բարելաւում է յիշողութիւնը
hooys-armenian-229-4
Աւելի քան  տաս տարւայ  հետազօտութեան արդիւնքում յայտնի է դարձել, որ մինչևիսկ մի մարզաձևով զբաղւելն էլ  պահպանում ու զար-գացնում  է մտքի կարողութիւնը: Կենսաբանական ամսաթերթերից մէկում մի զեկոյց հրատարակւեց, որում առաջարկւում էր որևէ աշխատանք կատարելուց յետոյ շաբաթական  4 ժամ մարզանքով զբաղւել, որովհետև անհատին  կօգնի  երկար ժամանակ սովորած նիւթերն իր մտքում պահել: Գիտնական-ների համոզմամբ  մարզանքը խթան է հանդիսա-նում նեարդաբջիջների համար, որպէսզի մի տեսակ նոր պրոտէին ստեղծւի ուղեղի մէջ, որը և պատճառ է լինում յիշողութեան պահպանման և զարգացմանը:
 
 
3-Մարզանքը աւելացնում է էներգիան 
hooys-armenian-229-5
Ջորջիա համալսարանի մարմնամարզական 
բաժնի խօսնակ և ուսումնասիրող Պատրիկ Ջ.Օ. Քոնները մի զեկոյց է հրատարակել յունիս ամսին, ըստ որի, այն մարդիկ, որոնք 20 րոպէ հեծանիւ են քշում, նրանց էներգիան սովորականի համեմատ 166% զարգանում է: Թէև կարճ ժամանակամիջոց է պահանջում, սակայն  դա օգնում է անհատի էներգիայի բարձրացմանը աշխատանք կատարելու համար:
 
 
4-Մարզանքը կարող է  արգելք հանդիսանալ ընկճւածութեանhooys-armenian-229-6
 
Անդադար աշխատելը կարող է ընկճւածութիւն առաջ բերել:Մասնագէտների զեկոյցի համաձայն, որը հրտարակւել է  2015 թւականի փետրւար ամսին, այն կանայք, որոնք շաբաթական 2.5 ժամ զբաղւում են մարզանքով, նրանց մօտ 50% ընկճւածութեան նախանշաններ քիչ են յայտնւում, քան այն կանանց, ովքեր բոլորովին չեն զբաղւում մարզանքով: 
 
 
5-Մարզանքը կարող է չափաւորել  ուտելու փափագը
hooys-armenian-229-7

Մարզանքը կարող է ձեր ախորժակի համար ստուգման մի բանալի լինել:Բիրմանգհամ 
քաղաքի Ալաբաման համալսարանի հետա-զօտող William H. Neumeier-ի համոզմամբ, այն մարդիկ, ովքեր մտային աշխատանքից յետոյ 15 րոպէ մարզանք են անում, շատ աւելի քիչ կալորիայ են գործածում և աւելի արդիւնաւէտ աշխատանք, քան նրանք, ովքեր անդադար աշխատում են գրասենեակներում նստած: Մարզանքն այն կարողութիւնն ունի, որ նիւթափոխանակման շնորհիւ մարմնի վառելանիւթերը, որոնք էներ-գիայի աղբիւր են, հասցնի ուղեղին:
 

 
6-Մարզանքը կը նւազեցնի քաղցկեղի վտանգը
hooys-armenian-229-8
Աւելի լաւ հասկանալու համար  քաջառողջու-թեան իմաստը, որը ձեռք կը բերւի մարմնի մարզման շնորհիւ, դա  քաղցկեղին դիմադրութիւն ցուցադրելն է: Մասնագէտները 11 տարի  Քաղց-կեղի ազգային ինստիտուտում մէկ միլիոն  չորս հարիւր հազար մարդկանց տարբեր տեսակի ստուգումների են ենթարկել, որի ընթացքում  ի միջայլոց պարզւել է, թէ նրանք ո՞րքան են զբաղւել  ֆիզիկական աշխատանքներով: Արդիւնքում յայտնի է դարձել, որ այն մարդիկ, ովքեր աշխոյժ և գործունեայ էին, 20% աւելի քիչ էին ենթակայ լուրջ քաղցկեղային հիւանդութեան, ինչպէս 
կերակրափողի, թոքերի, երիկամների և արգանդի քաղցկեղի
Ըստ մի այլ զեկոյցի, որը հրատարակւել է մայիս ամսին, մարմնամարզութեան նախկին հետազօտութիւններում յայտնի  է դարձել, որ մարզանքը զգալի կերպով նւազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի վտանգը, ինչպէս նաև այլ քաղցկեղների:
 
«Յոյս» թիւ 229
1 Դեկտեմբեր 2016

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *